Bésame mucho
«Bésame mucho» Bésame mucho | |
---|---|
Էմիլիո Տուերոի երգը | |
Թողարկված | 1940 թիվ |
Ձայնագրված | 1940 թիվ |
Ժանր | բոլերո |
Լեզու | իսպաներեն |
Հեղինակ | Կոնսուելո Վելասկես |
Կոմպոզիտոր | Կոնսուելո Վելասկես[1] |
Տոնայնություն | C minor |
Քավեր-տարբերակներ | |
Սեզարիա Էվորա, Դալիդա, Անդրեա Բոչելլի, Լուչիանո Պավարոտի և այլք |
«Bésame mucho», բոլերո ոճով իսպաներեն երգ՝ գրված 1940 թվականին մեքսիկուհի Կոնսուելո Վելասկեսի կողմից։ Այդ ստեղծագործությունը դարձավ XX դարի ամենահայտնի երգերից մեկը։ Գոյություն ունեն այդ երգի հարյուրավոր կատարումներ (այդ թվում և տարբեր լեզուներով) և գործիքային տարբերակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառացի թարգմանաբար «bésame mucho» արտահայտությունը կլինի «համբուրիր ինձ շատ»։ Կոնսուելոն պատմում է, որ երգը նա գրել է այն ժամանակ, երբ դեռևս իր կյանքում ոչ ոքի հետ համբուրված չի եղել։ Նա ոգեշնչվել է «Quejas, o la Maja y el Ruiseñor» օպերայի արիայից, որի հեղինակն է իսպանացի կոմպոզիտոր Էնրիկե Գրանադոսան։
Երգն առաջինը ձայնագրել է տենոր Էմիլիո Տուերոն (es:Emilio Tuero)։ Սա բոլոր ժամանակների ամենաշատ ձայնագրված երգն է։ Աշխարհահռչակ շատ երգիչ-երգչուհիներ են կատարել այս ստեղծագործությունները[2]։
Նույնիսկ խորհրդային ամենահայտնի մուլտֆիլմում՝ «Դե, սպասիր»-ում, 14-րդ թողարկման մեջ հնչում է այս երգը Կլաուս Վունդեռլիխի վերադաշնակմամբ։
2007 թվականին ջազային տրոմբոնահար Steve Wiest-ը վերեմշակեց այս երգն ու օգտագործեց «Maynard Ferguson» կենսագրական ֆիլմում՝ The One and Only Maynard Ferguson:
Երգի տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bésame, bésame mucho
- Сomo si fuera esta noche la última vez
- Bésame, bésame mucho
- Que tengo miedo a perderte, perderte después.
- Quiero tenerte muy cerca,
- Mirarme en tus ojos, verte junto a mí.
- Piensa que tal vez mañana
- Yo ya estaré lejos, muy lejos de tí.
- Bésame, bésame mucho,
- Como si fuera esta noche la última vez.
- Bésame, bésame mucho,
- Que tengo miedo a perderte, perderte después.
Երգի կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեզարիա Էվորա
- Դալիդա
- Անդրեա Բոչելլի
- Լուչանո Պավարոտտի
- Ջեյմս Լաստ
- Ֆրանսիս Գոյա
- Ֆրենկ Սինատրա
- Խոսե Կառերաս
- Խուլիո Իգլեսիաս
- Ռիչարդ Կլայդերման
- The Beatles
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից «Բեսամե մուչո» երգն ընտրվել է որպես Մեխիկո քաղաքի պաշտոնական նշանաբան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ISWC-Net
- ↑ The Beatles Bible: Besame Mucho Retrieved Aug. 21, 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Консуэло Веласкес, автор и композитор, исполняет «Бэсаме мучо» на фортепиано (Мехико,1968)
- Текст (испанская, английская, французская версии)
- Биография Консуэло Веласкес
- Besame mucho в исполнении Санджайя
- Sara Montiel — Noches de Casablanca — Bésame . Фрагмент из кинофильма «Касабланка — гнездо шпионов» (1963), в котором песню Besame mucho исполняет Сара Монтьель
- Страничка «Вечный шлягер» Алексея Кочанова