Երգչուհին մշտապես բեմ է բարձրացել բոկոտն. սա խորհրդանշում էր իր երկրի աղքատությունը։ Նա ոտաբոբիկ էր շրջում նաև կյանքում։ Սեզարիան հագել է միայն սանդալներ այն դեպքում, երբ հյուրախաղերի էր մեկնում բարեխառն կլիմա ունեցող երկրներ[13]։
Սեզարիա Էվորայի արձանը Կաբո Վերդեի օդանավակայանի տարածքում
1958 թվականից, դեռևս երբ երգչուհին 17 տարեկան էր, սկսել է երգել Մինդելուի բարերում[14]։ Սկզբնական շրջանում Սեզարիան երգել է «մորնա» (պորտ.՝ morna) ոճով, որը Կանաչ հրվանդանի կղզում ավանդական էր համարվում, ինչպես նաև երգել է աֆրիկյան երգեր «ֆադու» (պորտ.՝ fado) ոճում։
Իր առաջին սոլո ալբոմը երգչուհին ձայնագրել է 43 տարեկանում Լիսաբոնում։ Նրա առաջին պրոդյուսերը դարձավ կաբովերդյան ուրիշ հայտնի երգիչ Տիտո Պարիսը։ Հենց այնտեղ էլ, Լիսաբոնում, «Enclave» ռեստորանում (որտեղ հավաքվում էին լիսաբոնյան կաբովերդեցիները), նրան լսել է Ժոզե դա Սիլվան։ Վերջինս ֆրանսիացի էր՝ արմատներով Կաբո Վերդեից։ Նա հիացավ Սեզարիայի ձայնով և իր կյանքի երեք տարիները նվիրեց այն բանին, որ երգչուհուն հայտնի դարձնի։ Նա արդեն 47-ամյա Սեզարիային բերեց Ֆրանսիա[14]։ Հենց այդ պահից էլ սկսվեց նրանց համագործակցությունը «Lusafrica» շրջանակներում։
1980-ականներին Սեզարիա Էվորան սկսել է Եվրոպայում իր շրջագայությունները։ Իսկ արդեն 1988 թվականին նա դարձավ աշխարհահռչակ երգչուհի։ Հատուկ ճանաչում ստացավ իր «Միսս Պերֆումադու»՝ թվով 4-րդ ալբոմի լույս ընծայելուց հետո։
2010 թվականի մայիսին երգչուհին չեղյալ համարեց իր բոլոր պլանավորած համերգները սրտի հիվանդության պատճառով[16]։ 2011 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց իր երաժշտական կարիերայի դադարեցման մասին[17][18]։
2011 թվականի դեկտեմբերի 17-ին Էվորան մահացավ Կաբո Վերդեում 70 տարեկան հասակում[19]։ Մահվան պատճառը սիրտ-թոքային անբավարարարությունն էր և զարկերակային գերճնշումը։
Սեզարիա Էվորան համարվում է ֆրանսիական «Վիկտուար դե լա մյուզիք» երաժշտական մրցույթի կրկնակի դափնեկիր (2000 թվին Café Atlantico և 2004 թվին Voz d’Amor ալբոմների համար)։
Հինգ անգամ նոմինացվել է «Grammy» մրցույթում (1995 թվին «Cesária», 1997՝ «Cabo Verde», 1999՝ «Miss Perfumado», 2000՝ «Café Atlantico», 2001՝ «Café Atlantico» ալբոմների համար), որից «Voz d’Amor» ալբոմի համար 2004 թվին հաղթել[20]։
Կաբո Վերդեի թղթադրամ՝ երգչուհու դիմանկարով2009 փետրվարի 6ին Սեզարիա Էվորան պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանով[21]։
2012 թվականի մարտի 8-ին Կաբո Վերդեի օդանավակայաններից մեկը՝ Սան Վինսենտ կղզու վրա գտնվողը, վերանվանվեց ի հիշատակ Սեզարիայի (պորտ.՝ Aeroporto Internacional Cesária Évora)։
Բելգիացի ռեփեր Stromae-ն նվիրեց Սեզարիային «Racine Carrée» (2013) ալբոմը և «Ave Cesaria» երգը։
Իր երկրում երգչուհին ֆինանսավորել է բոլոր տարրական դպրոցներին[22]։ Ինչպես նաև հովանավորել է մի շարք միջնակարգ դպրոցներին։ Նրա փողերով էր պահպանվում երկրի առողջապահության շուրջ կեսը, ինչպես նաև մի քանի հիվանդանոցներ։
2004 թվականին Սեզարիան «Il ragazzo della via Gluck» երգը ձայնագրեց իտալացի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոյի հետ։ Երգը թողարկվել է C’è sempre un motivo ալբոմում։
2004 թվականին ռուս երգիչ Սերգեյ Պենկինը ձայնագրեց «Նվիրվում է Սեզարիա Էվորային» երգը, որը տեղ գտավ «Մի մոռացիր» ալբոմում։
2013 թվականին բելգիացի երգիչ Stromae նվիրեց իր «Ave cesaria» երգը Էվորայի հիշատակին, որը տեղ գտավ «Racine Carrée» ալբոմում։