Բեռլինի հաղորդակցության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի հաղորդակցության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԲեռլին
Կազմված էQ28739216?
Հիմնադրվել է1872
ՀիմնադիրHeinrich von Stephan?
Կայքmfk-berlin.de
Քարտեզ
Քարտեզ

Բեռլինի հաղորդակցության թանգարան (գերմ.՝ Museum für Kommunikation Berlin), Գերմանիայի փոստի ու հեռահաղորդակցության թանգարանային դաշնային ֆոնդի հաստատությունը։ Գտնվում է բեռլինյան Միտտե թաղամասում, Կայսերական փոստի նախկին թանգարանի շենքում, Լայպցիգի և Մաուէրշտրասսե փողոցների հատման կետում։ 1977 թվականից թանգարանի շենքը Բեռլինի ճարտարապետական հուշարձան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի հեռահաղորդակցության թանգարանի նախորդ` Փոստի կայսերական թանգարանը հիմնադրվել է Գերմանական կայսրության գեներալ-փոստապետ Հենրիխ ֆոն Ստեֆանի կողմից` դառնալով աշխարհում տեխնիկայի պատմության առաջին թանգարաններից մեկը, որպեսզի «ցուցադրի տրանսպորտի զարգացումը սկսած Հին աշխարհից մինչև Նորագույն ժամանակները»[1]։ Լայպցիգի փողոցի շենքն ըստ ճարտարապետ Կառլ Շվատլոյի կառուցվել է 1871-1874 թվականներին, Կայսրեական փոստատանը կից, որում տեղակայվել է թանգարանային հավաքածուն։ Շինության բացման առթիվ Վիլհելմ II կայսրը դրա մասին ասել է. «Լավ է։ Մաքուր ու պարզապես արժանապատիվ ոճ»[2]։ 1893-1897 թվականներին շինությունը վերակառուցվել է որպես թանգարան` ըստ ճարտարապետներ Էռնստ Խակեի, Օտտո Տեխովի և Ֆրանց Արենսի նախագծի։

1895 թվականին գլխավոր մուտքի մոտ, տանիքի տակ տեղակայվել է հսկաների վեցմետրանոց խմբային արձան, որը պահում է Երկիր մոլորակը։ Աշխատանքը Էռնստ Վենկինն է և կոչված է խորհրդանշել փոստի ու հեռահաղորդակցությունների համընդհանուր նշանակությունը։ Սրալեզու բեռլինցիները շուտով շենքին հեգնական անվանում են տվել` կոչելով այն «Փոստային Կոլիզեյ» և «Ստեփանի կրկես»[3]։

Համաշխարհային երկու պատերազմների ժամանակ թանգարանը փակ է եղել։ Շինությունը լրջորեն տուժել է Բեռլինի` դաշնակիցների կողմից ռմբակոծոթյունից, որն սկսվել է 1943 թվականին, և, հատկապես 1945 թվականի ապրիլին, Բեռլինի ճակատամարտի փողոցային կռիվների ընթացքում։ Պատերազմից հետո շենքը մնացել է Բեռլինի` խորհրդային շրջափակման մասում, այնուհետև` Արևելյան Բեռլինում։ Թանգարանային ցուցանմուշների մի մասը, որոնք մնացել էին ԳԴՀ-ում, պահվել են Մայնի Ֆրանկֆուրտում, առանձին թանգարանում, ներկայումս` Ֆրանկֆուրտի հաղորդակցության թանգարան, որը բացվել է 1958 թվականին։ Լայպցիգի փողոցում վերականգնված թանգարանը, որը կրում էր Փոստային թանգարան անվանումը և ուներ փոստային գործին, հեռագրերին, ռադիոյին և հեռուստատեսությանը նվիրված մշտական ցուցադրություն, բացվել է 1960 թվականի ապրիլին։ 1964 թվականին թանգարանում բացվել է փոստային դրոշմանիշների մշտական ցուցադրություն։ Բեռլինի 750-ամյակի նախօրեին, 1987 թվականին նախատեսվում էր թանգարանի ամբողջական վերանորոգումը, որն ավարտին է հասցվել միայն 1990 թվականին, Բեռլինի պատի անկումից հետո։

1992 թվականին Henze & Vahjen ճարտարապետական գրասենյակը պատվեր է ստացել վերակառուցել թանգարանի շենքը` համաձայն ճարտարապետական հուշարձանների պահպանության նորմերի։ 60 միլիոն գերմանական մարկ արժեցող վերակառուցման աշխատանքն ավարտին է հասցվել 1997 թվականի օգոստոսին։ Հաղորդակցության վերակառուցված թանգարանն իր դռները բացել է այցելուների համար 2000 թվականի մարտի 17-ին, դաշնային նախագահ Յոհաննես Ռաուի մասնակցությամբ կազմակերպված տոնակատարությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահներ և ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը փոստային նամականիշերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Берлинский музей коммуникации на сайте Музейного фонда почты и телекоммуникаций Германии Արխիվացված 2019-09-17 Wayback Machine(գերմ.)
  2. История Музея связи в Берлине(գերմ.)
  3. Helmut Schönfeld: Die berlinische Umgangssprache im 19. und 20. Jahrhundert. In: Joachim Schildt, Hartmut Schmidt (Hrsg.): Berlinisch. Geschichtliche Einführung in die Sprache einer Stadt. Akademie-Verlag, Westberlin 1986, S. 214—298, hier: S. 254.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркина Л. Г. POSTMUSEUM МУЗЕЙ ПОЧТЫ // Культура Германии: лингвострановедческий словарь / под общей редакцией проф. Н. В. Муравлёвой. — М.: АСТ, 2006. — С. 767—768. — 1181 с. — 3000 экз. — ISBN 5-17-038383-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի հաղորդակցության թանգարան» հոդվածին։