Լայպցիգի փողոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայպցիգի փողոցը և Լայպցիգյան հրապարակը
Լայպցիգի փողոցը և Լայպցիգյան հրապարակը
Խանութներ Լայպցիգի փողոցում
Լայպցիգի փողոց-2009
Լայպցիգի փողոց-2009
Բունդեսհագի շենքը
Բունդեսհագի շենքը
Դետլեֆֆ Ռովեդերի տունը
Դետլեֆֆ Ռովեդերի տունը

Լայպցիգի փողոց, խոշոր փողոց Բեռլինի Միտտե շրջանում, Լայպցիգի և Շպիտտելմարկտի հրապարակների միջև։ Փողոցի երկարությունը կազմում է 1,5 կմ։ Լայպցիգի փողոցը հատվում է Բեռլինի կենտրոնում գտնող հայտնի Ֆրիդրիխշտրաս փողոցի և բեռլինյան Վիլգեյմշտրաս փողոցի հետ, որը գտնվում է Միտտե և Կրոյցբերգ շրջաններում։ Բեռլինյան պատի քանդումից հետո փողոցը տրանսպորտային կարևոր կապող օղակ հանդիսացավ արևելքի և արևմուտքի միջև։ Լայպցիգի փողոցի լայնությունը փոփոխական է՝ Շպիտելմարկտի արևելյան շրջանից մինչև Շառլոտտենշտրաս ունի 8 շերտ, իսկ դեպի արևմուտք՝ 4 շերտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը կառուցվել է 1688 թվականին, քաղաքի ընդարձակման ժամանակ։ Փողոցին շատ մոտ, դեպի հյուսիս, ձգվում էր առևտրային և ռազմական նշանակության ճանապարհը դեպի Լայպցիգ, որը սկսվում էր բեռլինյան ամրոցից մինչև Լայպցիգյան դարպասներ իսկ դրանից հետո տանում էր դեպի Յունգֆերնբրյուկի կամուրջ։ Այդ ճանապարհը սկսեցին անվանել Հին Լայբնիցյան փողոց։ Ի տարբերություն այս փողոցի, նոր Լայպցիգյան փողոցը նոր թաղամասով կապվում էր Շպիտելմարկտին, և ավարտվում էր Մաուերշտրասում։ 1734 թվականին քաղաքի հետագա շինարարություներից հետո Լայպցիգի փողոցը ձգվեց մինչև քաղաքային նոր պարիսպի մոտ՝ Պոտսդամսկի կամուրջ։ Մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտը Լայպցիգի փողոցում էր գտնվում «Գերմանիայի ամենագեղեցիկ, պահանջվող տաճարը», հայտնի առևտրի կենտրոնը՝ «Վեյտխայմը»։ Փողոցի արևելյան հատվածը առևտրային կենտրոն էր, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո այստեղ կառուցվեցին նոր բարձրահարկ բնակարաններ և գրասենյակային շենքեր։ Վիլգեյմշտրաս փողոցից մինչև Լայպցիգի փողոց գտնվում էին կառավարական շենքերը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքից արևելք.

  • Օրենսդիր մարմնի շենք։
  • Ֆինանսների նախարարության շենքը՝ Դետլեֆ Ռովեդերի տանը, մինչ այդ ավիացիայի նախարարությունը, ճարտարապետ՝ Էռնեստ Զագեբիլ։
  • Հանրային աշխատանքների նախկին նախարարության լրացուցիչ շենքը։
  • Կապի թանգարան, հետագայում՝ անգլիական փոստի թանգարանի շենքը։
  • Մորիցա Մեդլերի առևտրի տունը։
  • Բուլղարիայի դեսպանատունը Գերմանիայում։
  • «Լայպցիգի փողոցի» համալիրը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans-Jürgen Mende, Kurt Wernicke (Hrsg.)։ Berlin Mitte։ Das Lexikon. Stapp Verlag, Berlin 2001, ISBN 3-87776-111-9
  • Harald Neckelmann։ Die Leipziger Straße in Berlin. Sutton Verlag, Erfurt 2009, ISBN 978-3-86680-446-3