Յոհաննես Ռաու
Յոհաննես Ռաու (գերմ.՝ Johannes Rau;հունվարի 16, 1931[1][2][3][…], Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[1] - հունվարի 27, 2006[4][1][2][…], Բեռլին, Գերմանիա[5] ), 1999 թվականի հունիսի մեկից մինչև 2004 թվականի հունիսի 30-ը Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահ:
Նացիստական ռեժիմի օրոք մասնակցել է դավանող եկեղեցու գործունեությանը։
1952 թվականին Ռաուն դարձել է Համ-գերմանական ժողովրդական կուսակցության անդամ (գերմ.՝ Gesamtdeutsche Volkspartei, GVP), որի հիմնադիրներից մեկը ներքին գործերի նախկին նախարար Գուստավ Հայնեմանն էր, միաժամանակ Վուպպերտալում դարձել է տարածաշրջանային նախագահ: 1957 թվականին կուսակցությունը լուծարվել է, և Ռաուն մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն:
1958 թվականին ընդգրկվել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի խորհրդարան, որտեղ մնացել է մինչև 1999 թվականը: 1978-ից 1998 թվականներին դարձել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի վարչապետ:
1987 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, սակայն մանդատից հրաժարվել է:
Եղել է Ռեյնլանդի ավետարանական եկեղեցում սինոդի անդամ:
1982 թվականին ամուսնացել է Քրիստին Դելիուսի՝ իր քաղաքական ուսուցիչ Գուստավ Հեյնեմանի թոռնուհու հետ:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1-ին և 2-րդ աստիճանների երեք աստղի շքանշան (Լատվիա)
- Սպիտակ առյուծի մեծ աստղի շքանշան
- առաջին դասի Կրկնակի սպիտակ խաչի շքանշան[15]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Ministerpräsidenten seit 1946 (գերմ.): Übersicht der ehemaligen Ministerpräsidenten des Landes Nordrhein-Westfalen — Staatskanzlei des Landes Nordrhein-Westfalen.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.yahoo.com/s/nm/20060127/wl_nm/germany_rau_dc_4
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118803379 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://www.landtag.nrw.de/portal/WWW/Webmaster/GB_I/I.1/Abgeordnete/Ehemalige_Abgeordnete/details.jsp?k=00133
- ↑ https://www.landtag.nrw.de/portal/WWW/Webmaster/GB_I/I.1/Abgeordnete/Ehemalige_Abgeordnete/suche.jsp?suche_nach_vorname=&suche_nach_fraktion=alle&suche_nach_wahlkreis=&suche_nach_wahlperiode=Wahlperiode+10&aktuelleWP=17&suche_lebende_abgeordnete=alle&suchen=
- ↑ https://www.landtag.nrw.de/portal/WWW/Webmaster/GB_I/I.1/Abgeordnete/Ehemalige_Abgeordnete/suche.jsp?suche_nach_vorname=&suche_nach_fraktion=alle&suche_nach_wahlkreis=&suche_nach_wahlperiode=Wahlperiode+04&aktuelleWP=17&suche_lebende_abgeordnete=alle&suchen=
- ↑ http://www.bundesrat.de/DE/bundesrat/praesidium/praesident/bisher/bisher-node.html
- ↑ http://www.akv.de/alle-ritter/
- ↑ Europäischer Handwerkspreis
- ↑ https://www.kulturrat.de/veranstaltungen/kulturpolitikpreis/
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ http://www.schlitzohren.org/das-goldene-schlitzohr/
- ↑ Rad bieleho dvojkríža, I. trieda Archived 2011-05-15 at the Wayback Machine.(սլովակ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեռլինում հրաժեշտ են տվել նախկին նախագահ Ռաուին(չաշխատող հղում)
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Հունվարի 27 մահեր
- 2006 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի նախագահներ
- Գերմանացի քաղաքական գործիչներ
- Քաղաքական գործիչներ
- Գերմանացի լրագրողներ
- Ավետարանչականներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի պատմություն
- Գերմանացիներ
- Անձինք
- Նախագահներ
- Քաղաքապետեր
- Լյութերականներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք նամականիշերի վրա