Jump to content

Բելինդա Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելինդա Ռայթ
Ծնվել էհունվարի 18, 1929(1929-01-18)
ԾննդավայրՍաուսպորթ, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 1, 2007(2007-04-01) (78 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունպարուհի

Բելինդա Ռայթ (հունվարի 18, 1929(1929-01-18), Սաուսպորթ, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 1, 2007(2007-04-01), Ցյուրիխ, Շվեյցարիա), անգլիացի բալերինա, որը հայտնի էր իր ռոմանտիկ և դասական դերերով։

Կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Բրենդա Ռայթ նա ծնվել է Լանքաշիր կոմսության (նախկինում՝ Մերսեյսիդե) Սաութփորտ քաղաքում։ Նա ածուխի վաճառականի դուստր էր, և քանի որ հիվանդ երեխա էր, նրան խորհուրդ էին տվել հաճախել պարի դասերի՝ առողջությունը խթանելու և լավացնելու համար։ Նա Դորոթեա Հոլիվելի և Օլգա Պրեոբրաժենսկայայի հետ սովորել է Փարիզում, ինչպես նաև սովորել է Լոնդոնում՝ Քեթլին Քրոֆթոնի հետ և շահել է մրցանակներ երիտասարդ պարողների համար, այդ թվում՝ Աննա Պավլովայի և «Dancing Times» գավաթները[1]։

1946 թվականին Ռայթերը սկսել է աշխատել «Ballet Rambert» բալետային ընկերության հետ։ Հետագա ուսուցումից հետո նա միացել է Լոնդոնի փառատոնային բալետի խմբին, որտեղ պարել է որպես բալետի դերասան[2] և առավել հայտնի է դարձել այնպիսի բալետներում իր աշխատանքների շնորհիվ, ինչպիսիք են՝ Առլեկինադը և Ժիզելը։ Նա նաև պարել է Փարիզի «Roland Petit's», «Le Grand Ballet du Marquis de Cuevas» և Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ թատերախմբերում։ Բելինդա Ռայթի հրաժեշտի ելույթը տեղի է ունեցել 1977 թվականին Տոկիոյում, որից հետո նա աշխատել է որպես պարի ուսուցչուհի[3]։

Ռայթը երկու երեխա ուներ։ Նա ամուսնացած էր շվեյցարացի պարող Վոլֆգանգ Բրունների հետ, սակայն 1960 թվականին ամուսնալուծվել է։ Ուղիղ մեկ տարի անց՝ 1961 թվականին նա ամուսնացել է իր պարային գործընկեր Ջելկո Յուրեշի հետ և ապրել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, ինչպես նաև Նյու Յորքում։ Բելինդա Ռայթը մահացել է Ցյուրիխում՝ կորոնար անբավարարվածությունից 78 տարեկան հասակում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Belinda Wright». The Telegraph. UK. 2 April 2007. Վերցված է 26 January 2012-ին.
  2. Ryan, June (1060). Ballet History.
  3. Anderson, Jack (4 April 2007). «Belinda Wright, 78, Ballerina Who Excelled in Romantic Roles, Dies». The New York Times. Վերցված է 26 January 2012-ին.
  4. Morell, Beat (2015). The Wright Time - Belinda Wright Legacy. Zurich: Dominik Galloper. էջ 2.