Բարսեղ Եղիազարյանի բնակելի տուն
Բարսեղ Եղիազարյանի բնակելի տուն | |
---|---|
Տեսակ | կառույց և բնակելի տուն |
Ճարտարապետ | Վասիլի Միրզոյան |
Ստեղծում | 1884 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Աբովյան փող. 8[1] |
Մասն է | Փողոցի կառուցապատման հատվածներ. Աստաֆյան փողոցը |
Ներկա վիճակ | կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/178.4.9 |
8 Abovyan Street in Yerevan Վիքիպահեստում |
Բարսեղ Եղիազարյանի բնակելի տուն, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1884 թվականին։ Այն կառուցվել է Քաղաքային դումայի պատգամավոր, հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի համար[3]։ Աբովյանի փողոցին նայող գլխավոր ճակատը սիմետրիկ է, չնայած հորինվածքային տարրերին՝ ելուստներ, խորշեր, կենտրոնական պատշգամբ, կանոնավոր տեղաբաշխումն անցնում է պորտալի կողային դիրքից։ Կառույցն ունի զարդանախշային բազմապիսի մոտիվներ։ Հատակագծի ընդհանուր պատկերում օգտագործվել է ժամանակաշրջանի քաղաքային շենքերին հատուկ T-ձև կոնֆիգուրացիան։ Սենյակների հիմնական խումբը՝ սրահը, հյուրասենյակը, ճաշասենյակը, ննջարանները, կցակազմված է երկու շարքով գլխավոր մասնաշենքում և իր խորշերով կողմնորոշված երեք ուղղությամբ[3]։
1914 թվականին Բարսեղ Եղիազարյանի ժառանգները տան երկրորդ հարկը տրամադրել են բարեգործական ընկերության անվան տակ հիմնված Հայկական հիվանդանոցին (30 մահճակալ), որը նախատեսված էր վիրավոր զինվորների համար։ Այն կառավարում էր հայազգի 20 տիկնանցից բաղկացած կոմիտեն։ Հիվանդանոցի տնօրենն է եղել Հովհաննես Հովհաննիսյանը։ Հիվանդանոցն աշխատել է 1918-1920 թվականներին[3]։ Հնաբնակների հավաստմամբ` 1918 թվականին հիվանդանոցն իր խնամքի տակ է առել նաև Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին։ 1920-1937 թվականներին այս շենքում է հաստատվել Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն։ Այս շենքում են աշխատել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարները, այդ թվում Աղասի Խանջյանը (1930-1936), Գևորգ Ալիխանյանը, Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան), Աշոտ Հովհաննիսյանը, Հայկ Հովսեփյանը, Հայկազ Կոստանյանը։ Այս շենքում երկար տարիներ տեղակայված է եղել նաև Ստեփան Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, 1981 թվականից՝ «Գիտություն» ընկերության վարչությունը[3]։
Հայաստանի անկախացումից հետո Բարսեղ Եղիազարյանի առանձնատունը սեփականաշնորհվել է. շենքը պատկանում է «Ֆոքսֆորդ» ընկերությանը։ 2017 թվականին այս շենքում է տեղակայվել «Նոյյան տապան» գրախանութը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զարդանախշերով դուռ
-
Լուսամուտագոգերի զարդանախշեր՝ եռակի կամարաշարքերով
-
Աբովյան փողոցին նայող պատշգամբ
-
1930-1936 թվականներին այստեղ է աշխատել Աղասի Խանջյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ArmMonuments - Բնակելի տուն` Բարսեղ Եղիազարյանի». www.armmonuments.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Աբովյան 8. առանձնատուն, իսկ 130 տարի անց` գրատուն. Երևանի ամենաարժեքավոր պատմական շենքերից մեկը - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բարսեղ Եղիազարյանի բնակելի տուն կատեգորիայում։ |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.4.9 |