Հովհաննես Հովհաննիսյան (վիրաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել է1865[1]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1935[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1891)[1]
Մասնագիտությունվիրաբույժ
ԱնդամակցությունՀայուհյաց բարեգործական ընկերություն[1]

Հովհաննես Հովաննիսյան (1865[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1935[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ վիրաբույժ։ Նրա պատվերով 1914-1917 թվականներին Երևանում կառուցվել է ԱՕԿՍ-ի շենքը, որն այն ժամանակ ծառայում էր որպես մասնավոր վիրաբուժական հիվանդանոց[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1895 թվականին նշանակվել է Երևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, աչքի հիվանդությունների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչ։ Կատարելագործվել է Մոսկվայի (1889 թվական), Բեռլինի (1904 թվական), Վիեննայի և Փարիզի (1906, 1908 թվականներ) վիրաբուժական կլինիկաներում։ 1911 թվականին Երևանում բացել է սեփական վիրաբուժական հիվանդանոց՝ 10 մահճակալով, որը գոյություն է ունեցել մինչև 1923 թվականը։ Եղել է հասարակական ակտիվ գործիչ, դպրոցական բժիշկ, Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի բաժանմունքի նախագահ, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժնի վարիչ, Երևանի բժշկական ընկերության նախագահության անդամ։ Գրել է նաև վիրաբուժության տարբեր հարցերի վերաբերյալ աշխատություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. ««ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024-03-05-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 571