Բարըշ Աքարսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարըշ Աքարսու
Barış akarsu.jpg
Ծնվել էհունիսի 29, 1979(1979-06-29)
Amasra, Բարթընի մարզ, Թուրքիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Մահացել էհուլիսի 4, 2007(2007-07-04)[1] (28 տարեկանում)
Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներկիթառ և վոկալ
Կայքbaris-akarsu.com

Բարըշ Աքարսու (Barış Akarsu; հունիսի 29, 1979(1979-06-29), Amasra, Բարթընի մարզ, Թուրքիա - հուլիսի 4, 2007(2007-07-04)[1], Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա), թուրք ռոք երաժիշտ և դերասան, ով հայտնի է դարձել 2004 թվականի հուլիսից «Akademi Türkiye» (Թուրքիայի ակադեմիա) հեռուստաշոույում հանդես գալուց հետո: Երեք տարիների ընթացքում թողարկել է երկու ալբոմ, ինչպես նաև նկարահանվել է «Yalancı Yarim» (Սրրելի խաբեբան) հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Star TV հեռուստաալիքով[2]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարըշ Աքարսուը ծնվել և մեծացել է Ամասրա քաղաում Թուրքիայի հյուսիսային հատվածում: Նա դարջել է ռոք երաժշտության երկրպագու և նախընտրել է Ռուհի Սույի, Ջեմա Կարաջայի և Բարշ Մանչոյի երգերը, ինչպես նաև խմբերի, ինչպիսիք են՝ «U2»-ը և «Լեդ Զեփելին»-ը:

Բարըշը և իր ընկերները հավաքել էին ափամերձ Ամասրա քաղաքում՝ զրուցելու և կիթառով երգեր երգելու համար: Այնտեղ Բարըշը ձեռք բերեց երաժշտական գործիքներ նվագելու և երգելու հմտություններ: Երգը կարևոր տեղ է գրավել նրա կյանքում: Հետաքրքրվում էր նաև տեկվանդոյով, բասկետբոլով և առագաստային սպորտով (դպրոցական տարիներին հետաքրքրված է եղել Ամասրայի առագատային սպորտի (մրջին դպրոցում սովորելու տարիներին հաճախել է նաև Ամասրայի պրոֆեսիոնալ առագաստային սպորտի ակումբ):

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան երաժշտական և կինոնախագծերում հայտնի դառնալը Բարըշը աշխատել է Անթալիայի լողափնյա հանգստյան գոտում: Այնուհետև նա տեղափոխվել է Կարադենզ Էրեգլի քաղաք, որտեղ սկսել է երգել խորտկարաններում, Տեղական հեռուստատեսությամբ և ռաիոյով, նաղքան Թուրքիայի ակադեմիական հեռուստաշոուում հանդես գալը: Շատ չանցած, շոուի իր հաղթանակից հետո, տեղափոխվել է Ստամբուլ՝ երաժշտական գործունեությունը շարունակելու համար:

2006 թվակաի օգոստոսին Բարըշ Աքարսուն թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Islak Islak» վերնագրով, որին հաջոդել է երկրորդը՝ «Dusmeden Bulutlarda Kosmam Gerek» վերնագրով: Նա իր առաջին ալբոմից ցուցադրել է «Islak Islak», «Kimdir O», «Mavi» և «Amasra» երգերի տեսահոլովակները, իսկ երկրորդ ալբոմից՝ «Vurdum En Dibe Kadar» և «Yaz Demedim» երգերի տեսահոլովակները: Նա գրել է իր երկրորդ ալբոմի «Ben» և «Yeter Be» երգերի տեքստը և երաժշտությունը: Մահվան պատճառով անավարտ է մնացել նրա երրորդ ալբոմը:

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարըշը «Yalancı Yarim» հայտնի կատակերգական սերիալու խաղացել է գլխավոր դերերից մեկը: Այն եղել է որպես զվարճալի ամառային նախագիծ, բայց նրա հաջողությունից և երկրպագուների խնդրանքներից հետո արտադրողները շարունակեցին նկարահանել նոր դրվագներ: Այդ շոուում Բարըշը ներկայացնում է Թարեկ անունով հարուստ երիտասարդի, ով կրթություն ստանալու նպատակով մեկնում է Իտալիա, բայց շուտով դառնում է Ռալլինգի ամենահաջողակ վարորդը: Նրա հայրը, ով բանկի սեփականատեր էր, իմնաում է որդու մասին, որի հետևանքով Թարեկը ստիպված է լինում մնալ Թուրքիայում՝ աշխատել և վճարել ուսման ծաղսերը:

Այսպիսով, Թարեկը աշխատանքի է անցնում այլ ազգանվան տակ, որպես Նազի վարորդ: Նազի հորը բիզնեսների համար վարկ էր հարկավոր, որը նա ցանկանում էր վերցնել այն բանկից, որի տնորենը Թարեկի հայրն էր:

Թարեկը իր հոր հակակրանքների մասնին տեղեկություններ է տալիս Նազի հորը, որի արդյունքում նրանք (Նազի և Թարեկի հայրերը) ընկերներ են դառնում: Որպես վարորդ, իր աշխատանքի ընթացքում, Թարեկը և Նազը սիրահարվում են իրար, սակայն նրանցից ոչ ոք չի ցանկանում առաջինը ընդունել մյուսին:

Բացի դրանից, 2005 թվականին Բարըշ Ակարսը եղել է F5-ի անդամ՝ ածիկ խմիչքը խթանելու համար:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 29-ին Բարըշը իր երկու ընկերների հետ մասին գնացել էին Բոդրու՝ Բարշայի ծննդյան տարեդարձը նշելու: Նրանց ավտոմոքենան բախվել է բեռնատարին այն խաչմերուկում, որը չի կառավարվում լուսացույցի օգնությամբ: Ավտովթարի օրը մահացել են վարորդը, աղջիկը, Զեյնեպ Կոչակը, ինչպես նաև ուղևոր Նալան Կարխամանը: Բարըշը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 2007 թվականի հուլիսի 4-ին Բարըշ Ակարուսը մահացել է ավտովթարից ստացած ծանր վնասվածքների պատճառով: Բարըշի զայրացած երկրպագուների բողոքի արդյունքում այդ խաչմերուկում, որտեղ տեղի է ունեցել ավտվթարը, տեղադրվել է լուսացույց[3]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akademi Türkiye. առաջին մրցանակը՝ երաժշտական մրցույթի հաղթող, 2004 թվականի հունիսին
  • Olay FM. լավագույն մասնակից, 2005 թվականին գրավել է առաջին հորիզոնականը
  • Журнал «Обзор будущего». 2005 թվականի լավագույն ֆավորիտ ռոք աստղը
  • Turuncu Media Group организации GOLDEN NOTE Music Awards. լավագույն փոփ-ռոք երաժիշտ
  • Стамбульский университет информатики, церемония награждения. Ջեմ Կարաջայի հատուկ մրցանակ
  • USDER (Արողջական, կրթության և սոցիալական շառայոթյունների ասոցիացիա). «Տարվա լավագույն» երաժշտական բաժմում առաջին մրցանակը
  • Ջեմ Կարաջայի հատուկ մրցանակ. ալիքի ցուցահանդես (ապպրիլի 1, 2007)
  • 13th Kral TV Video Music Awards. «Լավագույն ռոք աստղ» բաժնում առաջին մրցանակը (մայիսի 9, 2007)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ Թողարկում

Islak Islak

հուվարի 14, 2005

Düşmeden Bulutlara Koşmam Gerek

օգոստոսի 17, 2006

Ayrılık Zamansız Gelir (Posthumous)

հունվարի 4, 2008

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Ալբոմ
2004 «Islak Islak» Islak Islak
2004 «Amasra» Islak Islak
2006 «Vurdum En Dibe Kadar» Düşmeden Bulutlara Koşmam Gerek

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]