Բաստարդների մարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստարդների մարտը
Համար9
ՍերիալԳահերի խաղ
Տևողություն60 րոպե
ՌեժիսորՄիգել Սապոչնիկ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍցենարիստԴևիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս
ՕպերատորՖաբիան Վագներ
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ՄոնտաժTim Porter?
No One? The Winds of Winter?

Բաստարդների մարտը HBO-ի ֆենթեզի "Գահերի Խաղը" հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի իններորդ դրվագն է, իսկ ընդհանուր առմամբ 59-րդը։Այն գրվել է մի դրվագների հեղինակների Դեյվիդ Բենիոֆի և Դանիել Բրեթ Վեյսի կողմից, իսկ ռեժիսորը Միգել Սապոչնիկն է։.[1] Այն հեռարձակվել է 2016 թվականի հունիսի 19-ին.[2]

Հյուսիսում Ջոն Սնոուն (Կիտ Հարինգտոն) մարտահրավեր է նետում Ռամզի Բոլթոնին (Իվան Ռեոն) առանձին երես-առ-երես մենամարտի՝ հույս ունենալով խուսափել Վինթերֆելում ուժերի բախումից։ Բոլթոնը մերժում է Սնոուի առաջարկը, և երկու բանակները բախվում են մեծ ճակատամարտում։ Բոլթոնի բանակը հարձակվում է Սնոուի ուժերի վրա, որը հիմնականում կազմված է Վայրիներից, ինչպես նաև փոքր Հյուսիսային տներից։ Երբ Բոլթոնի ուժերը շրջափակում են հյուսիսային ապստամբներին, Սանսա Սթարքը (Սոֆի Թըրներ) գալիս է Փեթիր Բեյլիշի (Էյդեն Գիլլեն) և Վեյլի ասպետների հետ, որոնք ոչ մի դժվարություն չեն ունենում Բոլթոնի ուժերին հաղթելուց։ Ռամզիի բանակին ջախջախելուց հետո Սնոուն վերադառնում է մենամարտին և ծեծելով նրա դեմքը արյան ու կեղտի մեջ կորցնում, ապա փակում է շների բնում, իսկ Սանսան Ռամզիին իր իսկ շների կեր է դարձնում։ Միերինում Դեյեներիս Թարգարիենը (Էմիլիա Քլարկ) հրաժարվում է հանձնվել Վարպետներին, ովքեր ռմբակոծում էին քաղաքը, և դրա փոխարեն հեծնում է Դրոգոնին ու սկսում հրդեհել Վարպետների նավատորմը, որը շուտով հանձնվում է։ Յարան (Ջեմմա Վելան) և Թեոն Գրեյջոյը (Ալֆի Ալեն) ժամանում են Միերին, առաջարկելով իրենց նավատորմը Դեյեներիսին և հավատարմության երդում խոստանում նրան Յոթ Թագավորություններին տիրելու օգնության համար։

"Բաստարդների մարտը" ստացել է գրեթե համընդհանուր ճանաչում քննադատների կողմից, գովաբանվել է որպես սերիալի լավագույն դրվագներից մեկը, և մի քննադատ էլ նկարագրում է այն որպես "գլուխգործոց": Քննադատները նկարագրել են Հյուսիսի հսկա մարտը որպես "սարսափեցնող, կլանող և անհանգստացնող՛՛, և ծափահարել են Դեյեներիսին դրվագի սկզբում իր դրակոնների հետ վերամիավորվելու համար՝ անվանելով այն "հուզիչ": Միացյալ Նահանգներում, դրվագի դիտումների քանակը իր սկզբնական եթերով հասել է 7,66 մլն.:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միերինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյեներիսը (Էմիլիա Քլարկ) և Թիրիոն (Փիթեր Դինքլեյջ) քննարկում են, թե ինչպես պայքարել ստրկավաճառների նավատորմի դեմ։ Դեյեներիսը, Թիրիոնը, Միսանդեյան (Նատալի Էմանուել) և Գրեյ Վորմը (Ջեյքոբ Անդերսոն) հանդիպում են վարպետների հետ, ովքեր առաջարկում են Դեյեներիսին հանձնվելու պայմանները։ Նա առարկում է, որ հանդիպման քննարկում է իր հանձնվելու պայմանները, այլ ոչ թե նրանց, քանի որ Դրոգոն գալիս էր նրանց կողմ։ Միսանդեյան ասում է վարպետներին, որ Դեյեներիսը հրամայել է սպանել իրենցից մեկին որպես պատիժ գործած հանցանքների համար։ Վարպետները առաջարկում են Եզանին (Էնզո Կիլենտի), քանի որ նա ցածր ծագում ուներ, բայց Գրեյ Վորմը փոխարենը սպանում է մյուս երկուսին, իսկ Թիրիոնը զգուշացնում է Եզանին պատմել մյուս վարպետներին Դեյեներիսի հզորության մասին։ Միաժամանակ Դարիոն (Միշել Հյուսման) առաջնորդում է Դոթրաքիացիների զորքը ընդդեմ Հարփիի որդիների, ովքեր կոտորում էին ազատ արձակված ստրուկներին քաղաքից դուրս։

Ավելի ուշ Դեյեներիսը և Թիրիոնը հանդիպում են Թեոնի (Ալֆի Ալեն) և Յարայի (Ջեմմա Վիլան) հետ։ Նրանք առաջարկում են Դեյեներիսին իրենց նավատորմը Երոնին տապալելու օգնության և Երկաթե կղզիների անկախությունը ճանաչելու դիմաց։ Դեյեներիսը համաձայնում է օգնել նրանց, եթե Երկաթեծնունդները դադարեն թալանել, բռնաբարել և առևանգել, որին Յարան դժկամությամբ համաձայնում է։

Վինթերֆելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը (Կիտ Հարինգտոն), Սանսան (Սոֆի Թըրներ), Թորմունդը (Քրիստոֆեր Հիվյու) և Դավոսը (Լիամ Կունինգհամ) հանդիպում են Ռամզիին (Իվան Ռեոն) և նրա խորհրդականներին ճակատամարտից առաջ։ Ռամզին առաջարկում է ներում շնորհել Ջոնին Գիշերային պահակախմբին տրված իր երդումը դրժելու համար, եթե նա հանձնի Սանսային իրեն։ Ջոնը Ռամզիին առաջարկում է վեճը կարգավորել իրենց մեջ՝ երես-առ-երես մենամարտով, բայց, Ռամզին հրաժարվում է, ասելով, որ նա վստահ չէ, որ կարող է անձամբ է ծեծել Ջոնին, բայց վստահ է, որ Բոլթոնի բանակը կարող է հաղթել հավատարիմ Սթարքերին։ Երբ Սմոլջոն Ումբերը ապացուցում է Րիքընի (Արթ Պարքինսոն) գերությունը, ներկայացնելով Շեգիդոգի գլուխը, Սանսան ասում է Ռամզիին, որ նա կմեռնի հաջորդ օրը։

Այն բանից հետո, երբ Ջոնը քննարկում է ռազմական գործողությունների ծրագիրը Թորմունդի և Դավոսի հետ, Սանսան քննադատում է Ջոնին առանց ավելի շատ տղամարդ հավաքելու հարձակման և զգուշացնում է, որ Ռամզին կարող է դիմակայել նրանց ռազմական ծրագրերին։ Ջոնը պնդում է, որ դա ամենամեծ բանակն է, որ նրանք կարողացան հավաքել։ Ավելի ուշ Ջոնը հանդիպում է Մելիսանդրային (Կարիս վան Հութեն) և խնդրում է նրան կրկին չվերակենդանացնել իրեն, եթե նա պետք է մահանա պայքարում։ Մելիսանդրան պատասխանում է, որ դա Լույսի տիրոջ կամքով է։ Մինչդեռ, Դավոսը և Թորմունդը քննարկում են Ստանիսին և Մանսին ծառայելու իրենց ժամանակները համապատասխանաբար՝ երկուսն էլ ընդունելով, որ ծառայել են սխալ թագավորներին այդքան ժամանակ։ Դավոսը քայլում է և հանդիպում այն դիակիզման խարույկին, որտեղ Շիրինը այրվել էր այն փայտե եղջերուի հետ, որը նա փորագրել էր նրա համար։

Զորքերը հավաքվում են հաջորդ առավոտ։ Ռամզին բերում է Րիքընին և ասում է նրան վազել դեպի Ջոնի բանակը։ Երբ Րիքընը սկսում է վազել, Ռամզին նետեր է արձակում նրա ուղղությամբ։ Ջոնը շտապ հեծնում է ձին, փորձելով փրկել Րիքընին, բայց Րիքընը հարված է ստանում ուղիղ սրտին և սպանվում։ Ջոնը կատաղի գրոհում է Ռամզիի վրա, որը պատվիրում է Բոլթոնի հեծելազորին առաջ գնալ, իսկ Դավոսը հրամայում է Սթարքերի ուժերին շարժվել դիրքից և պաշտպանության անցնել։ Հաջորդող մարտը խլում է Բոլթոնի և Սթարքերի զինվորների հարյուրավոր կյանքեր, և Սթարքերը ապաստան են գտնում դիակներից առաջացած պատի ետևում։ Հետո Բոլթոնի զորքերը շրջափակում են Սթարքերին՝ ստեղծելով փաղանգ։ Չնայած հսկա Վուն Վուն (Իան Վիթ) սպանում է Բոլթոն զինվորների որոշ մասին, Թորմունդը խուճապի մեջ է ընկնում և ուղարկում Վայրիներին դեպի դիակների պատը։ Ջոնը գրեթե մխրճված էր Վայրիների մեջ, բայց կարողացավ վերջապես ոտքի կանգնել։ Թորմունդը կարող էր սպանել Սմոլջոնին, բայց Սթարքերի ուժերը դեռ խորտակման եզրին էին քանի դեռ փողի ձայնը չէր հնչել և Փեթիր Բեյլիշը (Էյդըն Գիլլեն) Սանսայի հետ չէր ժամանել Վեյլի ասպետներով, ովքեր արագորեն ջախջախեցին Բոլթոնի զորքին։

Ռամզին ետ են քաշվում Վինթերֆել, մինչդեռ Ջոնը, Վուն Վուն և Թորմունդը հետևում են նրանց։ Վուն վուն ջարդում է Վինթերֆելի դարպասները, բայց սպանվում է Ռամզիի կողմից։ Ռամզին ասում է Ջոնին, որ նա վերանայել է մենամարտի առաջարկը։ Ջոնը կարողանում է վահանով պաշտպանվել Ռամզիի նետերից և սկսում է ծեծել նրան մինչև չմեռնի, բայց կանգ է առնում, երբ տեսնում է Սանսային և հասկանում, որ Ռամզիի մահն իրենը չէ։ Ավելի ուշ Սանսան այցելում է Ռամզիին որսկան շների համար նախատեսված բնում այդ շների հետ, որոնց նախորդ շաբաթ քաղցած էր պահել։ Քանի որ շները պատառ-պատառ էին անում Ռամզիին, Սանսան հեռացավ բավարարված ժպիտով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hibberd, James (2015 թ․ հունիսի 25). «Game of Thrones directors revealed for mysterious season 6». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  2. «Game of Thrones: Episode Guide». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]