Քիթ Հարինգթոն
Քիթ Հարինգթոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1986[1][2][3][…] (37 տարեկան) |
Ծննդավայր | Աքթուն, Լոնդոն |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց (2008)[4], The Chantry School? (2003) և Worcester Sixth Form College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Marvel Studios |
Ծնողներ | հայր՝ Սըր Դեյվիդ Հարինգթոն, 15-րդ բարոնետ[2], մայր՝ Դեբորա Քեյթսբի[2] |
Ամուսին(ներ) | Լեսլի Ռոուզ[5] |
Քրիստոֆեր Քեյթսբի (Քիթ) Հարինգթոն ([ˈharɪŋt(ə)n]?[6], անգլ.՝ Christopher Catesby «Kit» Harington, դեկտեմբերի 26, 1986[1][2][3][…], Աքթուն, Լոնդոն), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության անգլիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան դերասան Քիթ Հարինգթոնը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 26-ին Վուստերշիրում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։ Դերասանական ունակությունները նրան են փոխանցվել նրա դրամատուրգ մորից։ Սակայն մանկությունում նա իրեն որպես դերասան չէր տեսնում, ցանկանալով դառնալ մեկ կինոօպերատոր, մեկ ռազմական թղթակից, մեկ լրագրող։ Չնայած Քիթին դուր էր գալիս խաղալ բեմում, նա երբեք չէր ենթադրում, որ հենց դերասանական արվեստը կդառնա նրա մասնագիտությունը։
1992—1998 թվականներին նա սովորում էր Սաութֆիլդի նախնական դպրոցում (անգլ.՝ Southfield Primary School)։
Դպրոցն ավարտելուց մի քանի տարի անց որոշիչ քայլ է կատարում և ընդունվում Լոնդոնի Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոցը՝ ուսումնական հասատատություն, որն իրավամբ համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր դերասանական բուհերից մեկը։ Այնտեղ նա մասնակցություն է ունենում մի շարք ուսանողական բեմադրություններում, կատարելագործելով իր վարպետությունը։
2008 թվականին ավարտում է Լոնդոնի համալսարանին Բեմական խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցը (անգլ.՝ Central School of Speech and Drama), Անգլիա[7]։
Դրամատիկական արվեստում, լինի դա թատրոն, կինո կամ նույնիսկ գիրք, դերասանը միշտ նախընտրում է մռայլ երանգներ։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանի համար իրական առաջընթաց է դառնում HBO-ի «Գահերի խաղ» սերիալի նկարահանման համար փորձերը։ Ջորջ Մարտինի «Սառույցի ու Հրո Երգ» հանրահայտ ֆենտեզի-առասպելի էկրանավորումը Քիթ Հարինգթոնին անհավանական հաջողություն են բերում։ Ջոն Սնոուի դերակատարը դառնում է ամենահանրաճանաչ և պահանջված երիտասարդ դերասաններից մեկը։
Ջոն Սնոուի դերը, ինչպես և «Գահերի խաղ» ամբողջ վիպաշարը, Քիթ Հարինգթոնին հոգեհարազատ է լինում։ Սկսելով նկարահանվել «Գահերի խաղ»-ում, Քիթ Հարինգթոնը կեղծամ էր կրում ընդհուպ մինչև այն պահը, երբ նրա մազերը հասնում են պահանջվող երկարության
Եվ չնայած «Գահերի խաղ»-ի առաջին մասի հաջողությունը դերասանին երաշխավորում էր երկրորդ եթերաշրջանում մասնակցությունը, դերասանը չէր դադարեցնում նոր դերերի փնտրտուքը։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գահերի խաղ»-ի առաջին եթերաշրջանի նկարահանումների ավարտից հետո Քիթ Հարինգթոնը մասնակցություն է ունենում Մաքլ Ջ. Բասետի «Սալյենտ Հիլլ 2» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմը առավել քան սառն է ընդունվում ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից, իսկ Քիթին հանդիմանում էին վատ խաղի համար։
Քասթինգ անցնելով անմիջապես երկու միանման նախագծերում, Քիթ Հարինգթոնը երկրորդական դեր է ստանում «Յոթերորդ որդին» ֆենտեզի-ֆիլմում և գլխավոր դերը Դևիդ Դոբկինի «Արթուր և Լանսելոտ» վիթխարի նախագծում։
Սակայն հանց վիթխարի նախագծերն են պատճառ դառնում ֆիլմի վրա աշխատանքների դադարեցմանը, հարցականի տակ դնելով այդ նախագծում Քիթ Հարինգթոնի մասնակցությանը։ 2014 թվականին «Warner Bros.»-ը Գայ Ռիչիին առաջարկում է նոր ֆիլմ նկարահանել Արթուր արքայի մասին առասպելի մոտիվներով, Ջոբի Հարոլդի սցենարով։ Դևիդ Դոբկինի ֆիլմի հետագա ճակատագիրը մնում է անհայտ։
2014 թվականի հոկտեմբերին Լոնդոնի կինոփառատոնում կայանում է «Ապագայի հուշեր» ֆիլմի պրեմիերան[8], որում Քիթը խաղում է գլխավոր դերերից մեկը։
2014 թվականի վերջին Հարինգթոնը գլխավոր դեր է ստանում Քսավիե Դոլանի «Ջոն Ֆ. Դոնովանի կյանքն ու մահը» ապագա նախագծում։
2015 թվականին հայտնի է դառնում, որ Քիթ Հարինգթոնը կփոխարինի Ռոբերտ Փեթինսոնին «Սեռա» վեսթերնում[9], հոլանդացի ռեժիսոր Մարտին Կուլհովենի անգլալեզու նորամուտում։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազիվ ավարտելով իր մասնագիտական կրթությունը, 2008 թվականին Քիթ Հարինգթոնը անմիջապես աշխատանքի է անցնում բեմում։ Նրա առաջին դերն է դառնում Ալբերտ Նարակոտի դերը «Մարտական ձի» պիեսում, Արքայական ազգային թատրոնի (անգլ.՝ Royal National Theatre) բեմում։ Միևնույն հաջողություն պիեսը ունենում է նաև Լոնդոնի նոր թատրոնում (անգլ.՝ New London Theatre)[10][11]։ Երիտասարդ դերասանի խաղը դրական է գնահատվում ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից։ Եվ 2010 թվականին Հիտ Հարինգթոնը ստանում է Էդ Մոնտգոմերիի դերը «Royal Court Theatre»-ի «Posh» պիեսում[12]։
Չնայած կինոյում և հեռուստատեսությունում ակտիվ փնտրտուքի, Հիտ Հարինգթոնը իրեն ընկալում է, առաջին հերթին, որպես թատերական դերասան։ Բոլոր մնացածը նրա համար լոկ հաճելի բոնուս են։ Բեմի վրա Հարինգթոնը երազում է խաղալ արքա Հենրի V-ին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2011-2016 | Գահերի խաղ | Game of Thrones | Ջոն Սնոու |
2012 | Սայլենթ Հիլլ 2 | Silent Hill: Revelation 3D | Վինսենտ |
2014 | Պոմպեյ | Pompeii | Մայլո |
2014 | Ինչպես վարժեցնել հրեշին 2 | How to Train Your Dragon 2 | Էրետ, Էրետի որդին |
2014 | Հիշողություններ ապագայի մասին | Testament of Youth | Ռոլանդ Լեյտոն |
2014 | Գահերի խաղ (համակարգչային խաղ) | Game of Thrones: A Telltale Games Series | Ջոն Սնոու |
2014 | Յոթերորդ որդի | Seventh Son | Ուիլյամ Բրեդլի |
2015 | 7 օր դժոխքում | 7 Days in Hell | Չարլզ Պուլ |
2015 | Ուրվականներ. Լավագույն ճակատագիր | Spooks: The Greater Good | Ուիլ Հոլոուեյ |
2016 | Սեռա | Brimstone | Սեմյուել |
2016 | Ջոն Ֆ. Դոնովանի կյանքն ու մահը | The Death and Life of John F. Donovan | Ջոն Ֆ. Դոնովան |
Անվանակարգումներ և մրցանաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանկարգումներ | |||||
---|---|---|---|---|---|
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ կամ սերիալ | Արդյունք[13] | Ծանոթագրություն |
2011 | Լավագույն հերոս հեռուստատեսությունում | Գահերի խաղ | Առաջադրված | ||
2012 | Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասան | Գահերի խաղ | Առաջադրված | ||
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում | Գահերի խաղ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Գահերի խաղ | Առաջադրված | |||
2013 | Տարվա դերասան | Հաղթանակ | |||
2014 | Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Գահերի խաղ | Առաջադրված | ||
2015 | Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Գահերի խաղ | Առաջադրված | ||
Երկրորդական պլանի լավագույն դերասան դրամատիկական սերիալում | Գահերի խաղ | Առաջադրված | |||
2016 | Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Գահերի խաղ | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասան | Գահերի խաղ | Սպասվող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ https://www.cnn.com/2018/06/23/entertainment/kit-harington-rose-leslie-married/index.html
- ↑ «Harrington». Oxford Dictionaries (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Kit Harington» Արխիվացված 2012-01-30 Wayback Machine. Royal National Theatre.
- ↑ «Testament of Youth - 2014 BFI London Film Festival».
- ↑ «Кит Харингтон заменил Роберта Паттинсона в «Сере»».
- ↑ Чарльз Спенсер War Horse; Edward Gant’s Amazing Feats of Loneliness — theatre reviews Արխիվացված 2012-02-04 Wayback Machine The Telegraph. 06.04.2009
- ↑ Кевин Куормби War Horse The British Theatre Guide. 2009
- ↑ The Royal Court Theatre presents 'Posh'
- ↑ «Kit Harington Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիթ Հարինգթոնը (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիթ Հարինգթոն» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 26 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ