Բասենցի Ազոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բասենցի Ազոյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1947(1947-11-30)
ԾննդավայրՎաղատին, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 12, 2006(2006-06-12) (58 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մոսկվայի հետախուզական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Բասենցի Բաղդասարի Ազոյան (նոյեմբերի 30, 1947(1947-11-30), Վաղատին, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 12, 2006(2006-06-12), Երևան, Հայաստան), դիվանագետ։ ՀՀ բանակի գեներալ-մայոր 2002: Հովիկ Բաղդասարի Ազոյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1971 թվականին՝ Մինսկի հակահետախուզական բարձրագույն դասընթացները, 1978 թվականին՝ Մոսկվայի հետախուզական ինստիտուտը, 1998 և 2000 թվականներին եղել է Ջ. Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոնի (Գերմանիա), 2002 թվականին՝ Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Ջ. Քենեդիի անվան կառավարման քոլեջի դասընթացների ունկնդիր։ 1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1973-1980 թվականներին աշխատել է ԽՍՀՄ հետախուզության համակարգում, 1980-1983 թվականներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ԽՄՀՄ դեսպանության կցորդ, 1983-1986 թվականներին՝ Աֆղանստանում՝ փոխհյուպատոս։ 1992-1995 թվականներին՝ ՀՀ ԱԱ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար, 1995 թվականից՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992-1994 թվականներին առաջադրանքներ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Մահացել է 2006 թվականի հունիսի 12-ին Երևանում։ Թաղված է Եռաբլուրում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ «Արիություն» մեդալ
  • ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» մեդալ, առաջին աստիճանի
  • «Անբասիր ծառայության համար» մեդալ, երկրորդ աստիճանի
  • «Մարտական ծառայության համար» մեդալ
  • «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png