Բայոլ
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Բայոլ | |||||
| ֆրանսերեն՝ Bailleul[1] | |||||
| |||||
| 50°44′15″N 2°44′2″E / 50.73750°N 2.73389°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | arrondissement of Dunkirk? | ||||
| Մակերես | 43,42 կմ² | ||||
| ԲԾՄ | 14 մետր, 86 մետր, 29 մետր | ||||
| Բնակչություն | ▼14 732 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||||
| Փոստային դասիչ | 59270[3] | ||||
| Պաշտոնական կայք | ville-bailleul.fr(ֆր.) | ||||
|
| |||||
Բայոլ (ֆրանսերեն՝ Bailleul), համայնք Ֆրանսիայում, Օ դը Ֆրանս շրջան, Նոր դեպարտամենտ, համանուն կանտոնի կենտրոն։ Գտնվում է Լիլից 26 կմ հյուսիս-արևմուտք, Բելգիայի հետ սահմանից 3 կմ և A25 մայրուղուց 3 կմ հեռավորության վրա։ Կոմունայի հարավային մասում է գտնվում Լիլ-Կալե գծի Բայել երկաթուղային կայարանը։
Ըստ 2017 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 14 769 մարդ։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայոլի ծագման երկու տարբերակ կա. ըստ դրանցից մեկի՝ բնակավայրը բելգիացիների կողմից հիմնված է եղել այնպիսի ժամանակաշրջանում, որը մոտավորապես համապատասխանում է Հուլիոս Կեսարի Գալիայի նվաճմանը[4]։ Ըստ երկրորդի՝ քաղաքի հիմնադիրը հանդիսանում է գերմանական նախախեթեր ցեղի առաջնորդ Բելլեմը, որի պատվին էլ այն ստացել է իր անվանումը։ 420 թվականին ֆրանկները այրել են Բայոլը, և նա ամայի է մնացել երկու դար, մինչև՝ 621 թվականին, Դագոբերտ I թագավորի հրամանով Ֆրանսիայի անտառի տարածքը մաքրվել է գազաններից և կրկին պիտանի է դարձել մարդկանց ապրելու համար։
IX-րդ դարում Բոդուեն I-ի Կոմսը Բայոլում կառուցել է ամրոց, որը բավականաչափ հզոր էր, որպեսզի դիմանա նորմանների մի քանի հարձակումներին, սակայն 882 թվականին, այնուամենայնիվ, գրավվեց և ավերվեց։ 912 թվականին Կարլ II-ի և նորմանների միջև ստորագրված պայմանագիրը խաղաղություն բերեց տարածաշրջան և թույլ տվեց վերականգնել ամրոցը[4]։
Քաղաքը բազմիցս տուժել է հրդեհներից։ Վերջին խոշոր հրդեհը տեղի է ունեցել 1861 թվականին, և դրա հետևանքով այրվել է գրեթե ողջ քաղաքը, այդ թվում՝ նրա բոլոր հիմնական շենքերը՝ քաղաքապետարանը, եկեղեցին, մոտ 500 տուն, գարեջրագործական գործարանները և այլն:Դրանից հետո քաղաքի բնակիչները դադարել են իրենց տների տանիքները ծածկել ծղոտով՝ անցնելով շիֆերի կամ կղմինդրի։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆլանդրիայի նախկին իրավաբանական պալատի գոթական շենքը բեֆրուայի հետ Ֆրանսիայի նահանգի գոյության ընթացքում։ Բեֆրուան, որը կառուցվել է ճարտարապետ Լուի Մարի Քորդոննիեի նախագծով, ունի 35 զանգեր, որոնք նվագում են ավանդական ֆրանսիական մոտիվներ։ Բեֆրուան ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ Բելգիայի և Հյուսիսային Ֆրանսիայի բեֆրուա խմբի կազմում։ Շենքում ներկայումս տեղակայված է քաղաքի քաղաքապետարանը։
- Բենուա Դե Պյուիդը արվեստի թանգարան է, որտեղ ցուցադրվում է գեղարվեստական նկարների, կահույքի, իրերի, դեկորատիվ-կիրառական արվեստի, քանդակագործության, խեցեգործության հավաքածուներ։
- Սուրբ Վեդաստի եկեղեցին, որը կառուցվել է 1935 թվականին Լուի Մարիա Կորդոննիեի կողմից՝ Ռոմանա-բյուզանդական ոճով։
- Դանիել Միտտերանի և Ֆրանսուա Միտտերանի քաղաքային գրադարան։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության զբաղվածությունը․
- գյուղատնտեսություն՝ 2,5 %
- արդյունաբերություն՝ 10,9 %
- շինարարություն՝ 6,7 %
- առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ՝ 36,5 %
- պետական և համայնքային ծառայություններ՝ 43,4 %
Անաշխատունակության մակարդակը (2017) ՝ 13,1 % (ամբողջ Ֆրանսիայում՝ 13,4 %, Նոր դեպարտամենտում՝ 17,6 %)։
Մեկ անձի հաշվով տարվա միջին եկամուտը (2017) ՝ 21 340 եվրո (ամբողջ Ֆրանսիայում՝ 21 110, Նոր դեպարտամենտում՝19 490);
Դեմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվի դինամիկա, մարդ[5]․

Վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայոլի քաղաքապետի պաշտոնը 2020 թվականից զբաղեցրել է Անտոնի Գոթյեն (ֆրանսերեն՝ Antony Gautier): 2020 թվականի ավագանու ընտրություններում նրա գլխավորած անկախ ցուցակը հաղթանակ է տարել 2-րդ փուլում ՝ ստանալով ձայների 50,30 %։
| Շրջան | Անձ | Կուսակցություն | Ծանոթագրություն | |
|---|---|---|---|---|
| 1953 | 1977 | Ժոզեֆ Լեգրան | ||
| 1977 | 2006 | Ժան Դելոբել | Սոցիալիստական կուսակցություն | քոլեջի պրոֆեսոր,
դեպարտամենտի Գլխավոր խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր |
| 2006 | 2014 | Միշել Գիյեն | Սոցիալիստական կուսակցություն | քաղաքական գործիչ, դեպարտամենտի Գլխավոր խորհրդի անդամ |
| 2014 | 2020 | Մարկ Դենյոշ | բժիշկ | |
| 2020 | Անտոնի Գոթյե | մաթեմատիկայի ուսուցիչ,
միջազգային կարգի ֆուտբոլային մրցավար | ||
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Վեդաստ Եկեղեցի
- Թանգարան
- Դանիել և Ֆրանսուա Միտերանի գրադարան
- Սուրբ Արմանի Եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- 1 2 Annuaire Ravet Anceau Département du Nord Année 1979 Tome III p. 9502 et suivantes
- ↑ «Evolution et structure de la population à Bailleul en 2007». le site de l'Insee. Վերցված է 25 juillet 2010-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)(չաշխատող հղում)|website=
