Jump to content

Հաթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նախախեթերից)

Հաթեր, Կենտրոնական Անատոլիան (Կապադովկիան), Հալիս գետի (այժմ Կըզըլ-Իրմակ) աղեղի շրջանով, մ.թ.ա III հազարամյակում բնակեցրել էին հաթերը (չշփոթել խեթերի հետ, որոնք խոսել են միանգամայն այլ լեզվով)։ Նրանց լեզուն մեզ հայտնի է դարձել խեթական թագավորության արխիվներում (գտնված Բողասքյոյ քաղաքատեղիում) գրի առնված կրոնական ծիսական հատվածներից։ Մինչև այժմ չի հաջողվելվերականգնել հաթերի հնչյունաբանությունը ուստի անհնար է դառնում հավաստիորեն լուծել, թե այդ լեզուն որ լեզվաընտանիքին է պատկանում, քանի որ հնարավոր չէ օրինաչափ հնչունական զուգադրումներ սահմանել հաթերի և որևէ այլ լեզվի միջև։ Մ.թ.ա II հազարամյակի սկզբներին հաթերը արդեն հիմնականում ձուլվել էին խեթերի հետ։

  • Հայ ժողովրդի պատմություն