Բամ Բամ Բիգելոու
| Բամ Բամ Բիգելոու Bam Bam Bigelow | |
|---|---|
Բիգելոուն 1994 թվականին | |
| Իրական անուն | Սկոտ Չարլզ Բիգելոու[1] Scott Charles Bigelow |
| Ռինգային անուն(ներ) | Բամ Բամ Բիգելոու[1] Բրյուս Բիգելոու[1] Կործանարար Բամ Բամ Բիգելոու[2] Կործանարար Յուրկով[1] |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 1,90 մ |
| Հայտարարվող հասակ | 147 կգ |
| Ծննդյան թվական | 1961 սեպտեմբերի 1 |
| Ծննդավայր | |
| Վախճանի թվական | հունվարի 19, 2007 (տարիքը 45) |
| Վախճանի վայր | |
| Մարզիչ | Լարի Շարպ |
| Դեբյուտ | 1985[1] |
| Ակտիվ շրջան | 1985-2006 |
| Ամուսին | Դանա Ֆիշեր (ամուսնալուծված) |
| Երեխաներ | 3 |
Սկոտ Չարլզ Բիգելոու (անգլ.՝ Scott Charles Bigelow, սեպտեմբերի 1, 1961, Mount Laurel, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունվարի 19, 2007[3], Hudson, Փասկո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Բամ Բամ Բիգելոու (Bam Bam Bigelow) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ավելի քան 20 տարվա մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել «World Wrestling Federation» (WWF), «Extreme Championship Wrestling» (ECW) և «World Championship Wrestling» (WCW) կազմակերպություններում։ Չնայած գերծանր քաշին, աչքի է ընկել բազմաթիվ ակրոբատիկ ունակություններով[4]։
Կարիերայի ընթացքում Բիգելոուն նվաճել է 13 չեմպիոնական տիտղոս, ընդ որում՝ մեկ անգամ հռչակվել է ECW աշխարհի ծանրքաշային, ինչպես նաև 2 անգամ՝ WCW աշխարհի թիմային չեմպիոն։ Չնայած «WWF»-ում որևէ չեմպիոնական տիտղոսի չարժանանալուն, ելույթներ է ունեցել կազմակերպության բազմաթիվ փեյ-փեր-վյուներում, այդ թվում՝ «Ռեսլմանիա XI»-ի գլխավոր իրադարձությունում։
1996 թվականին իր ուժերն է փորձել ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևում՝ առաջնաելույթում պարտություն կրելով Կիմո Լեոպոլդոյի կողմից։
2000 թվականի հուլիսին կարողացել է այրվող տանից դուրս բերել 3 երեխայի՝ ընդ որում մարմնի 40%-ի շրջանում ստանալով երկրորդ աստիճանի այրվածքներ։ Կատարվածից հետո Բիգելոուն 2 ամիս շարունակ ապաքինվել է հիվանդանոցում[5][6]։
Մահացել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ 45 տարեկանում՝ կոկաինի և ցավազրկող դեղատեսակների գերդոզավորումից։ Կյանքի վերջին տարիներին ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում սիրտ-անոթային համակարգի աթերոսկլերոզային խանգարումներ և մեջքի շարունակական ծանր ցավեր[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Բամ Բամ Բիգելոուի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Ring names/nicknames «Բամ Բամ Բիգելոուի» (ռուսերեն). Wrestlingzone.ru. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ 3,0 3,1 http://www.wwe.com/inside/news/bambampasses
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «7 ռեստլերներ, ովքեր իրական կյանքում հերոսներ են». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
- Շիրիմը «Find a Grave» կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամ Բամ Բիգելոու» հոդվածին։ |
|