Բագրատիոն գործողություն (ռուս.՝ Операция Багратио́н, Օպերացիա Բագրատիոն) Բելառուսական մարտավարական հարձակվողական գործողության (ռուս.՝ Белорусская наступательная операция «Багратион») կոդային անվանումը, որն իրականացրել է ԽՍՀՄ-ը 1944 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 19-ը Խորհրդային Բոլառուսի տարածքում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Խորհրդային բանակը տարավ հաղթանակ` շարքից հանելով գերմանական Բանակային խումբ կենտրոնը և հետ մղելով ճակատային գիծը։
1944 թվականի հունիսի 23-ին Կարմիր բանակը հարձակվեց Բանակային խումբ կենտրոնի վրա Բելառուսում` մեծ վնաս պատճառելով բանակի գլխավոր միավորներին։ Հունիսի 28-ին գերմանական Չորրորդ բանակը շարքից դուրս եկավ Երրորդ տանկային և Իններորդ բանակների հետ միասին[1][2]։ Կարմիր բանակը հարձակվեց գերմանացիների վրա ճակատային երկայնքով և ստիպեց նրանց նահանջել դեպի Մինսկ և Մինսկի գրոհից հետո ազատագրեց քաղաքը հուլիսի 4-ին։ Բելառուսի ճակատում հաջող գործողություններից հետո ԽՍՀՄ-ը շարունակեց գրոհը դեպի Լիտվա, Լեհաստան և Ռումինիա հուլիսին և օգոստոսին։