Բաբի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաբի տաճար
պարսկերեն՝ مقام اعلی
Shrine Bab North West.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակդամբարան և տաճար
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունՀայֆա
Մասն էBahá'í World Centre buildings?
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետWilliam Sutherland Maxwell?

Բաբի տաճարը` (դամբարան), բահայի հավատի երկու գլխավոր տաճարներից մեկն է, որը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում, որտեղ թաղված են բաբիզմ հավատի հիմնադիր Բաբի մասունքները, որից հետագայում ծագել է բահայի կրոնը։

Ապագա տաճարի գտնվելու վայրը ուղղակիորեն որոշել է Բահաուլլան 1891 թվականին, բայց դամբարանը կառուցվել է Աբդուլ-Բահայի գլխավորությամբ շատ տարիներ անց։ Բաբի աճյունն այնտեղ թաղվել է 1909 թվականի մարտի 21-ին։ Շենքը, որը ներկայում դարձել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկը[1][2][3][4], կառուցվել է դամբարանի վրա Շողի Էֆֆենդիի գլխավորությամբ 1949-1953 թվականներին։

Բաբի տաճարի քարերի մեծ մասը Իսրայել է տեղափոխվել Իտալիայից։ Տաճարի ճարտարապետը եղել է կանադացի բահայի Մաքսվել Ուիլյամ Սազերլենդը՝ սեսուր Շողի Էֆֆենդիի սկեսրայրը, որն իր նախագծերն ստեղծել է Beaux-Arts ոճով։ Գմբեթի կառուցվածքային մշակման որոշ ասպեկտներ նախագծել են Տեխնիոնի պրոֆեսորները[5]։

Բաբի տաճարը Հայֆայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Բահայի հավատքի հետևորդները Բաբի տաճարը և նրա շրջակա այգիները (որոնք նույնպես վերաբերում են Համաշխարհային ժառանգության օբյեկտին) համարում են «նվեր մարդկությանը»։

2008-2011 թվականներին տաճարը վերակառուցվել է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO World Heritage Centre (2008-07-08)։ «Three new sites inscribed on UNESCO's World Heritage List»։ Վերցված է 2008-07-08 
  2. World Heritage Committee (2007-07-02)։ «Convention concerning the protection of the world cultural and natural heritage»։ էջ 34։ Վերցված է 2008-07-08 
  3. Israeli Baha'i sites recognized by UNESCO Haaretz.com
  4. UNESCO World Heritage Centre (2008-07-08)։ «Baháʼí Holy Places in Haifa and the Western Galilee»։ Վերցված է 2008-07-08 
  5. «Golden anniversary of the Queen of Carmel»։ Baháʼí World News Service։ 2003-10-12։ Վերցված է 2007-05-12 
  6. «Beauty of restored Shrine set to dazzle visitors and pilgrims»։ Bahá'í World News Service.։ 2011-04-12։ Վերցված է 2011-04-12 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]