Աֆղանի
Աֆղանի افغانۍ (пушту, дари) | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
ISO 4217 կոդ | AFN (971) | ||||
Երկիր | ![]() | ||||
Պաշտոնական օգտագործում |
![]() | ||||
Մետաղադրամներ | 1, 2, 5 աֆղանի | ||||
Թղթադրամներ | 10, 20, 50, 100, 500, 1000 աֆղանի | ||||
Կենտրոնական բանկ | Դա Աֆղանստան բանկ |
Աֆղանի, (փուշթու՝ և դարի՝ افغانۍ) Աֆղանստանի դրամական միավոր, հավասար է 100 միավորի։ Ներկայումս օգտագործվում է 1000, 500, 100, 50, 20, 10 աֆղանի թղթադրամներ, 5, 2 և 1 արժողությամբ մետաղադրամներ։
Դրամական միավորի գնաճի մակարդակը 2005 թվականին կազմել է 16,3 %։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1926—2002[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆղանին շրջանառության մեջ է դրվել 1926 թվականի հուլիսին 900 կարատանոց արծաթե դրամի տեսքով, պարունակող 10 գ արծաթ։ Աֆղանիի հետ երկար ժամանակ զուգահեռ հանդես է եկել քաբուլյան ռուփիի հետ (10 աֆղանի = 11 քաբուլյան ռուփի), ինչպես նաև հնդիկական, իրանական, ռուսական և բուխարյան թղթադրամների հետ։ Մինչև 1927 թվականը շրջանառության մեջ գտնվող մետաղադրամի մեծ մասը հնդիկական էին։ Աֆղանստանում ոսկե դրամները կապ չեն ունեցել արծաթե դրամների հետ։
Քաբուլում ռուփի մետաղադրամի շրջանառությունը կանգնեցվել է միայն 1978 թվականին, Աֆղանստան խորհրդային զորքերի մուտքի նախօրեին, որից հետո ստեղծվեց աֆղանական մենաշնորհը:
Աֆղանստանի առաջին թղթադրամները թողարկվել են Աֆղանստանի ազգային բանկի կողմից 1935 թվականին: 1939 թվականին ստեղծվել է պետական Դա Աֆղանստան բանկը, թղթադրամների թողարկումն էլ սկսվել է նույն տարում։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը երկու բանկերի թղթադրամները և գանձապետական տոմսերը փոխանակվեցին արծաթով[1]։
1991 թվականին թագավորության ժամանակաշրջանի նշումների դրամները պաշտոնապես կորցրեցին իրավական մրցակցային ուժը, սակայն իրականում շարունակում է օգտագործվել շրջանառության մեջ:
Անարախիայի շրջանում ռազմական հրամանատարները և այլ քաղաքական շարժումներն օգտագործեցին իրենց սեփական աֆղանիին։ Մինչև 2002 թվականը գործածության մեջ կար երկու տիպի աֆղքանի՝ «դավլյատի» թողարկված կենտրոնական կառավարության կողմից և «դոստումի»՝ թողարկված գեներալ Դուստումի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Արտաքնապես նրանք չէին տարբերում, տարբերությունը միայն արժեքների մեջ էր։ Օգտագործվել է նաև Հյուսիսային դաշինքի հատուկ արժույթը։ Ապրիլյան հեղափոխությունից հետո թղթադրամները տպագրվել են ԽՍՀՄ-ում, իսկ հետո Ռուսաստանում։ Աֆղանստանի հյուսիսում (հիմնականում գեներալ Դուստումի կողմից վերահսկվող տարածքում) գործածության մեջ եղել են երկու դրամական միավորներն էլ։ Սակայն դուստումյան դրամները ավելի էժան էին քան կառավարականը։ Երկրի երկու շրջաններում օգտագործվել են պակիստանյան ռուփին, իրանական ռիալը և ԱՄՆ-ի դոլլարը։
Թալիբանների ժամանակ, ազգային դրամի ինքնարժեքը կազմել է 85 հազարը $1-ին[2]։
2002 թվականի դրամական բարեփոխումները[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին իշխանության գալուց հետո Կարզայ Խամիդը հայտարարեց դրամական բարեփոխումներ անցկացնելու մասին։ Այս քայլը կատարվել է երկրի տնտեսությունը կառավարության վերահսկողության տակ վերցնելու փորձի համար, ավերված անվերջ պատերազմների պատճառով։ Մինչև փոփոխությունը տարբեր քաղաքներում աֆղանի կուրսը եղել է մոտավոր 40 հազար, իսկ Կարզայի իշխանության գալուց հետո երկրում փոխարժեքը մի քանի անգամ ավելացավ և 2002 թվականին դրամի փոխանակման կուրսը կազմեց $1-ը 14 հազարի աֆղանի։
Հոկտեմբերին անցկացվեց դրամական բարեփոխում, որի արդյունքում դեմոմինացիա եղավ աֆղանական տարադրամը։ Արտարժույթի փոխանակումը տեղի է ունեցել երկու ամսվա ընթացքում: Աֆղանական նոր դրամների տպագրման իրավունքը տրվել է գերմանական ընկերությանը: Նոր դրամները գործածությունից հանեցին միանգամից աֆղանական երեք դրամներին, որոնք երկար տարիներ տպագրվել են տարբեր կառավարությունների և ռազմական ղեկավարների կողմից։ Դիմումի համաձայն գործածության դրվեցին 1, 2, 5, 10, 20, 50, 100, 500, 1000 արժեքային աֆղանին։ Բարեփոխումների առաջին փուլում աֆղանին գնային անկում ունեցավ։ Փոխանակումը կատարվել է հետևյալ կուրսով՝ 1 նոր աֆղանին 1 հազար հին աֆղանիով։ Հին թղթադրամները ոչնչացվել են թղթի մեքենայով կամ այրվել խարույկի վրա։ Թղթադրամների նոր շարքի ներդրումից հետո բոլոր հին թղթադրամներն այլեւս օրինական չեն[3]։
Թղթադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաուրյան հեղափոխությունից հետո թողարկվեցին նոր տիպի թղթադրամները։ 1978 թվականի թղթադրամների վրա (20 և 50 աֆղանի) պատկերված է Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության գերբը։ 1979 թվականից սկսած նրա փոխարեն լույս են տեսնում աֆղանական կենտրոնական բանկի կողմից թողարկված թղթադրամները։ Արդեն 1992 թվականին Աֆղանստանի իսլամական պետություն հռչակվելուց հետո, բարձր գնաճի պատճառով, 1993 թվականին թողարկվում են 5000 և 10 000 աֆղանի թղթադրամները։
1978—1993 թվականների թողարկում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանումը (աֆղանի) |
Չափսերը (մմ) |
Գլխավոր
գույները |
Նկարագրություն | Տպագրման տարեթիվ | ||
Երեսի կողմը | Հակառակ կողմը | Երեսի կողմ | Հակառակ կողմ | ||||
![]() |
![]() |
10 | 115×52 | կանաչ | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանան | Հինդուկուշի Սալանգի շրջադարձեր | 1979 |
![]() |
![]() |
20 | 125×56 | նարնջագույն | ԱԺՀ-ի առաջին գերբ | Բանդ է Ամիր | 1978[4] |
Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանան | 1979 | ||||||
50 | 134×58 | փիրուզագույն | ԱԺՀ-ի առաջին գերբ | Քաբուլի Դար ալ-աման ամրոց | 1978 | ||
Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանան | 1979 1991 | ||||||
![]() |
![]() |
100 | 142×62 | վարդագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, գյուղացի | ՀԷԿ-ի պատվար | 1979-1991 |
500 | 151×66 | մանուշակագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, բուզակշի խաղացող |
Բալա-Խիսսար ամրոց | 1979 | ||
![]() |
![]() |
նարնջագույն,կանաչ | 1979-1991 | ||||
![]() |
![]() |
1000 | 160×70 | շագանակագույն | Մազարի Շարիֆի Կապույտ մզկիթ | Պագմանի արքայական այգի և հաղթական կամար |
1979-1991 |
5000 | 165×74 | մանուշակագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, Քաբուլի Պուլ-Խիշտի մզկիթ |
Կանդագարեի Ահմադ-Շահ Դուրանի դամբարան | 1993 | ||
![]() |
![]() |
10 000 | 170×77 | փիրուզագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, Հերաթի Ջումա մզկիթը |
Լաշկարխի Կալա-Բոստ ամրոցի կամար | 1993 |
2002 թվականին թողարկվել են 1, 2, 5, 10, 20, 50, 100, 500 և 1000 թղթադրամե աֆղանին։ 2005 թվականին 1, 2 և 5 աֆղանին փոխարնվել են կոպեկներով։
2014 թվականի մարտի 26-ին թողարկվել է նոր թղթադրամ՝ 1000 աֆղանի[5]։
2002 թվականի թողարկում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանումը (աֆղանի) |
Չափսերը (մմ) |
Գլխավոր
գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարեթիվ | ||
Երեսի կողմ | Հակառակ կողմ | Երեսի կողմ | Հակառակ կողմ | ||||
![]() |
![]() |
1 | 131×55 | վարդագույն | Աֆղանստանի բանկի խորհրդանան | Մազարի Շարիֆի Կապույտ մզկիթ | 2002 2004 |
2 | կապույտ, երկնագույն | Պագմանի արքայական այգի և հաղթական կամար | 2002 2004 | ||||
5 | շագանակագույն | Բալա-Խիսսար ամրոց | 2002 2004 | ||||
![]() |
![]() |
10 | 136×56 | դեղնա-կանաչ | Ղանդահարում Միր Բայսի դամբարան | Պագմանի արքայական այգի և հաղթական կամար | 2002 2004 2008 |
20 | 140×58 | շագանակագույն | Մահմուդ Ղազնևի դամբարան | Քաբուլի նախագահական պալատ | 2002 2004 2008 | ||
50 | 144×60 | կանաչ, մոխրագույն | Քաբուլում Շախ-դո-Շամշիրի մզկիթ | Հինդուկուշի Սալանգի շրջադարձեր | 2002 2004 2008 2010 2012 | ||
![]() |
![]() |
100 | 148×62 | մանուշակագույն | Քաբուլի Պուլ-Խիշտի մզկիթ | Լաշկարխի Կալա-Բոստ ամրոցի կամար | 2002 2004 2008 2010 2012 |
500 | 152×64 | կապույտ, երկնագույն | Հերաթի Ջումա մզկիթը | Կանդագարի օդանավակայան | 2002 2004 2008 2010 2012 | ||
![]() |
![]() |
1000 | 156×66 | կարմիր | Մազարի Շարիֆի Կապույտ մզկիթ | Կանդագարեի Ահմադ-Շահ Դուրանի դամբարան | 2002 2004 2008 2010 2012 2014 |
Տարադրամի փոխարժեք[խմբագրել | խմբագրել կոդը]
ներկա փոխարժեքները | |
---|---|
Google Finance կայքից՝: | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Currate.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бутаков, 1987, էջ 31
- ↑ Нацбанк Афганистана выкупит старые афгани, чтобы остановить их стремительное падение(չաշխատող հղում)
- ↑ экономика Афганистана
- ↑ не выпущена, только образец
- ↑ Афганистан выпустил новую банкноту в 1000 афгани
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.