Բանդ է Ամիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բանդ է Ամիր
պարս․՝ بند امیر

6 լճերից մեկը
Կոորդինատներ Կոորդինատներ: 34°50′23″ հս․ լ. 67°13′51″ ավ. ե. / 34.83972° հս․. լ. 67.23083° ավ. ե. / 34.83972; 67.23083
Երկիր Աֆղանստան Աֆղանստան
Հայելու բացարձակ բարձրությունը ≈3000 մ

Բանդ է Ամիր[1] (պարս․՝ بند امیر նկատի ունի Իմամ Ալի), վեց լճերից կազմված շղթա, որը տեղակայված է մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Հինդուկուշ լեռներում՝ Աֆղանստանի կենտրոնում։ Լճերը բաժանված են կրաքարային տուֆով, որը հարստացնում է երկօքսիդային ածխածինը և ջրին տալիս է համապատասխան վառ կապույտ գույն։ Լճի միջով հոսում է նույնանուն գետը։ Բնական համալիրը երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է Բուդդայի բամիանական արձաններ։ Բանդ է Ամիրը նաև Աֆղանստանի առաջին ազգային պարկն է։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի իշխանությունը պլանավորել էր բնական համալիրին տալ ազգային պարկի կարգավիճակ դեռևս 1960-ական թվականներին, սակայն քաղաքական անկայունության պատճառով դա տեղի չունեցավ։ 1970-ական թվականներին արտերկրից զբոսաշրջիկների այցելության թիվն հասել է առավելագույնին։ Սակայն հետագայում խորհրդային զորքերի ներխուժման պատճառով զբոսաշրջիկների այցելությունները գրեթե դադարել էին [2]։ 2004 թվականին հայտ է ներկայացվել, որ Բանդ է Ամիրին մտնի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Վերջապես, 2009 թվականի ապրիլին հրապարակվեց Աֆղանստանի ազգային պարկը [3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանդի է Ամիրը տարածված է հին Բամիան քաղաքից մոտավորապես 75 կիլոմետ հյուսիս-արևմուտք։ Բնական համալիրի կազմը ներառում է 6 գետ։

Բանդ է Զուլֆագորը հանդիսանում է ամենամեծ և ամենախոր լիճը, որի միջին խորությունը 150 մետր է։ Ձմռանը այստեղ օդի ջերմաստիճանը կարող է նվազել մինչև −20 °C։ Բանդ է Ամիրի տարածքում կարելի է հանդիպել այնպիսի կենդանիների ինչպիսիք են՝ լեռնային այծեր, վայրի խոյեր,գայլեր, աղվեսներ, ինչպես նաև կարելի է հանդիպել տեղին հատուկ էնդեմիկ թռչուններ[2]։

Բացասական վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիստները այցելելով ազգային պարկ կարող են հանդիպել հաջորդ խնդիրներին, հիմնական ծառայությունների բացակայությանը, ասֆալտապատ ճանապարհներ ինչպես նաև՝ ականապատ տարածքների առկայությունը։ Այդ վայրերն ականապատվել են ինչպես զինված ուժերի կողմից, այնպես էլ թալիբների գալուց հետո։ Միակ և ոչ մեծ տարածք զբաղեցնող շուկան գտնվում է Բանդ է Հայբեթում։ Տեղի էկոլոգիան կանոնավոր ենթարկվել է լուրջ մարտահրավերի, ինչպիսիք են տարածքի չվերահսկվող օգտագործումը որպես արոտավայր, թփուտների արմատախիլ անելը, որն իր հերթին նպաստում է հողի էրոզիայի զարգացմանը, ինչպես նաև ձկնորսությունը պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այդ և այլ խնդիրների պատճառով նվազել է Բանդ է Ամիրիի վայրի բնության տեսակների բազմազանությունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]