Jump to content

Դենոմինացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դենոմինացիա, վճարման պտույտի, հաշվարկի և հաշիվների հեշտացման ու պարզեցման, ազգային արժույթի լիարժեքությունը ապահովելու նպատակով երկրի դրամական միավորի (առանց վերանվանման) և գների մասշտաբի խոշորացում։ Դենոմինացիայի ժամանակ խոշորացման գործակիցը մեծ մասամբ միավորն է մեկ կամ մի քանի զրոներով (10, 100 և այլն անգամ)։ Այդ գործակցով նախկինում թողարկված դրամանիշերը փոխանակվում են նորերով։ Միաժամանակ վերահաշվարկվում են գները, աշխատավարձը, ծառայությունների տարիֆները, բանկերի ակտիվ և պասսիվ հաշիվներում եղած մնացորդները, ձեռնարկությունների և հիմնարկությունների հաշվեկշիռները և այլն։ Երկրի շահերից ելնելով դենոմինացիայի ենթարկված արժույթի ոսկու պաշտոնական պարունակությունը և փոխանակային կուրսը կարող են բարձրացվել տարբեր գործակիցներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 350
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենոմինացիա» հոդվածին։