Աքսել Հայբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքսել Հայբերգ (նորվ.՝ Axel Heiberg, մարտի 16, 1848(1848-03-16)[1], Քրիստիանիա, Նորվեգիա[1] - սեպտեմբերի 4, 1932(1932-09-04)[1], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի դիվանագետ, ֆինանսիստ և բարերար։

Աքսել Հայբերգ
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1848(1848-03-16)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա[1]
Մահացել էսեպտեմբերի 4, 1932(1932-09-04)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա[1]
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[2][1]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունձեռնարկատեր, դիվանագետ և ագարակապան
Ծնողներհայր՝ Johan Fritzner Heiberg?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ[1] և Սուրբ Օլաֆի շքանշան[1]
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա[1]
ԵրեխաներEmma Stang?

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել արտասահմանում, աշխատել է Չինաստանի դիվանագիտական ծառայությունում։ 1876 թվականին Նորվեգիա վերադառնալուց հետո նա ֆինանսավորել է Ամունդ և Էլեֆ Ռինգնես եղբայրների գարեջրագործական ընկերության հիմնադրումը։ Ռինգերսների, նավատեր Թոմաս Ֆիրնլի, Ֆրիտյոֆ Նանսենի եւ Օտտո Սվերդրուփ հետ միասին նա ֆինանսավորել է Ֆրամ նավով երեք արշավախումբ՝ Նանսենի արշավախումբը (1893-1896), Սվերդրուփի արշախումբը Կանադայի Արկտիկական կղզեխումբ (1898-1902) և Ամունդսենի Անտարկտիդայի արշավախումբը (1910-1912)։

Հեյբերգը 1878 թվակամիմ հիմնել է Christiania RK թիավարության ակումբը, Հիմնադրել է Konsul Axel Heibergs og Fabrikkeier Hans B. Fasmers ֆոնդը, որի ակտիվները 1915 թվականին փոխանցվել են Nansen ֆոնդինին։ 1898 թ․ համահիմնադրել է Նորվեգիայի անտառտնտեսության ընկերությունը (Det norske Skogselskap), որի ղեկավարն է եղել մինչև 1923 թ.: Նրա ֆինանսավորմամբ Օսլոյի Ազգային թատրոնի դիմաց տեղադրվել են Հենրիկ Իբսենի եւ Բյորնստերնա Բյորնսենի արձանները։

Ի պատիվ Հեյբերգի կոչվում են՝ կղզիներ Կարայի ծովում, կղզի Կանադական Արկտիկական կղզեխմբում և 48 կմ սառցադաշտ Տրանսանտարկտիկական լեռներում։

Ամուսնացած է եղել գործարար Տորվալդ Մեյերի (1818-1909) դուստր Ռանգղիլդ Մեյերի հետ։ Նրանք ունեին միակ դուստրը՝ Ինգեբորգ Հեյբերգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Waldemar Christofer Brøgger (1932), «Axel Heiberg in memoriam», Nordisk Tidskrift för Vetenskap, Konst och Industri. {{cite encyclopedia}}: Empty citation (օգնություն)