Ացուշի Նակաջիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ացուշի Նակաջիմա
ճապ.՝ 中島敦
Ծնվել է1909 մայիսի 5
ԾննդավայրYotsuya, Շինձյուկու, Ճապոնիա
Վախճանվել է4 դեկտեմբերի 1942(1942-12-04) (տարիքը 33)
Վախճանի վայրՍետագայա, Տոկիո, Ճապոնիա
ԳերեզմանՏամա գերեզմանոց
ՄասնագիտությունԱրձակագիր, ուսուցիչ
Լեզուճապոներեն
Ազգությունճապոնացի
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ
  • Լուսինը լեռան վրա (1942) * Լույս, քամի և երազներ (1943)
 Atsushi Nakajima Վիքիպահեստում

Ացուշի Նակաջիման (ճապ.՝ 中島 敦 Nakajima Atsushi , 5 Մայիսի 1909 – 4 Դեկտեբերի 1942) Ճապոնացի գրող էր, որը հայտնի էր իր յուրահատուկ ոճով և ինքնամփոփ թեմաներով։ Նրա հիմնական գործերն են՝ «Լուսինը լեռան վրա» և «Լույս, քամի և երազներ», որոնցից առաջինը տպագրվել է ճապոնական բազմաթիվ դասագրքերում[1]։

Իր կյանքի ընթացքում նա գրել է մոտ 20 գործ, այդ թվում՝ անավարտ գործեր, որոնք սովորաբար ոգեշնչված են դասական չինական պատմություններից և իր սեփական կյանքի փորձից։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացուշի Նակաջիման ծնվել է Յոցույայում, Տոկիո, Ճապոնիա 1909 թվականի մայիսի 5-ին։ Նա ծնվել է Կոնֆուցիական գիտնականների ընտանիքում, որտեղ հենց հայրը, պապը և երեք հորեղբայրներն գիտնականներ էին[2]։ Նակաջիմայի մանկությունը լցված է բուռն դեպքերով, օրինակ երբ նրա ծնողները ամուսնալուծվում են ամուսնությունից երկու տարի անց և Նակաջիմայի ծնվելուց մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց։ Նորածին Նակաջիման այնուհետև ուղարկվել է Սայտամա պրեֆեկտուրա, որտեղ ապրել են նրա տատիկն ու պապիկը, որտեղ նրանք պետք է խնամեն երիտասարդին։ Ցավոք, մեկ տարի անց, երբ նրան ուղարկեցին տատիկի ու պապիկի մոտ, պապը մահացավ[3]։

1914 թվականի փետրվարին նրան ուղարկեցին հոր մոտ, ով այդ պահին նորից ամուսնացել էր։ Նրա հայրը դասավանդում էր և հաճախ տեղափոխվում տարբեր վայրեր։ 1918 թվականին նա տեղափոխվում է Սեուլ, իսկ ավելի ուշ՝ 1920 թվականին նա տեղափոխվում է Մանչուրիա[4] հոր ուսուցչական աշխատանքի համար։ Դասավանդման այս աշխատանքի պատճառով երիտասարդ Նակաջիման հաճախ փոխում էր դպրոցներ, ինչը հանգեցնում էր մեկուսացման։ Այնուամենայնիվ, չնայած հաճախակի տեղափոխություններին, Նակաջիման հայտնի էր որպես խելացի ուսանող, որը հետևողականորեն լավ գնահատականներ էր ստանում։

Նրա ընտանեկան կյանքը նույնքան դաժան էր, քանի որ նա այնքան էլ մտերիմ չէր հոր հետ, և խորթ մայրը բռնության էր ենթարկում նրան։ Նա նույնպես կմնա որպես միակ երեխա մինչև 1914 թվականը, երբ խորթ մայրը ծնեց իր խորթ քրոջը, ցավոք սրտի խորթ մայրը մահացավ ծննդաբերության ժամանակ։ Նրա հայրն այնուհետև երրորդ անգամ ամուսնացավ 1924 թվականին, բայց նրա նոր խորթ մայրը նույնպես շարունակեց նույն դաժան վերաբերմունք ցուցաբերել։ Իր մանկության ընթացքում Նակաջիման վատ առողջություն ուներ։ Նրա մոտ զարգացավ ասթմա 17 տարեկանում, որը կշարունակվեր իր ողջ կյանքի ընթացքում։

Չնայած իր ընտանիքի խորը արմատներին չինագիտության մեջ և Նակաջիմայի գիտելիքներին այս թեմայով, նա որոշեց ընդունվել Տոկիոյի համալսարան, որտեղ կսովորեր ճապոնական գրականություն[5]։ Նա իր ավարտական թեզը գրել է գեղագիտության թեմայով։ Թեզը, որը վերնագրված է «Գեղագիտության ուսումնասիրությունը» վերնագրում է ժամանակակից ճապոնական գրականության ազդեցությունները Էդգար Ալան Պոյի, Օսկար Ուայլդի և Շառլ Բոդլերի վրա։ Այնուհետև թեզը նաև վերլուծում է Տանիձակի Ջունիտիրոյի, Մորի Օգայի, Բին Ուեդայը և Կաֆու Նագայի ստեղծագործությունները[6]։ Ավարտելուց հետո նա ամուսնացել է Տակա Հաշիմոտոյի հետ։ Զույգը երեք երեխա ուներ՝ Տակեշին, Մասակոն և Կակուն։ Ցավոք, Մասակոն մահացավ ծնվելուց երեք օր անց։

Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գրական գործունեությունը սկսել է շատ վաղ իր կյանքում։ Սեուլի դպրոցն ավարտելուց հետո նա միանում էր Տոկիոյի առաջին բարձրագույն դպրոցի (第一高等学校) գրական ծրագրին, որտեղ նա սկսում էր գրել գեղարվեստական գրականություն։ 1927-ին սկսում է տպագրվել դպրոցի գրական ամսագրում, իսկ 1929-ին դառնում է խմբագրության անդամ։ Այս ժամանակահատվածում նա սկսեց ցուցադրել իր պատմությունները էկզոտիկ վայրերում, ինչպիսիք են Չինաստանը կամ Կորեան, շարադրելու իր ոճը, ինչպես նաև ինքնավստահության կրկնվող թեմաները, վերաբերվում էին այնպիսի հարցերին, ինչպիսիք են կյանքի իմաստը, մեկուսացումը, ճակատագիրը և մարդու էությունը Նրա հետագա ստեղծագործություններից մի քանիսը նույնպես դրսևորում են հեգնանքի և երգիծանքի զգացում։

Նակաջիման ավագ որդու՝ Տակեշիի հետ 1934թ.

Չնայած հեղինակի իր հմտություններին, Նակաջիման հազիվ թե հրապարակեց իր ստեղծագործություններից որևէ մեկը գրական ամսագրերում, քանի որ նա ուներ գրական բարձր չափանիշներ, և Նակաջիման չուներ ինքնվստահություն այս ամսագրերում տպագրելու համար[4]։

Լուսինը լեռան վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նակաջիմայի ամենահայտնի գրական ստեղծագործություններից է Լուսինը լեռան վրա (ճապ.՝ 山月記 'Sangetsuki') երբեմն նաև հայտնի է որպես Վագր Բանաստեղծ (ճապ.՝ 人虎: 伝 'Ջինկո-դեն'). Պատմությունը վերցված է Թան դինաստիայի ժամանակաշրջանի պատմությունից[7]։ Պատմությունն առաջին անգամ հրապարակվել է Բունգակուկա ամսագրի 1942 թվականի փետրվարի համարում[8]։

Լուսինը լեռան վրայով պատմում է Յուեն Ցանի մասին, ով վերջերս լսել էր մարդակեր վագրի մասին, որը շրջում է իր տարածքում։ Մի օր նա հանդիպեց վագրին, և վագրը սկսեց խոսել նրա հետ։ Յուեն Ցանը հայտնաբերեց, որ վագրը իր ընկեր Լի Ճենն է (Li Zheng), Լի Ճենը խելացի էր և կարող էր որակավորվել որպես պետական ​​պաշտոնյա, բայց նրա իրական ձգտումը բանաստեղծ լինելն էր։ Ցավոք, նա ձախողվեց և սկսեց աշխատել որպես պետական ​​պաշտոնյա։ Մի օր պաշտոնական գործերով ճանապարհորդելիս Լի Ճենը պնդում է, որ ինքը խելագարվել է և վերածվել վագրի։ Լի Ճենը պնդում է, որ դա տեղի է ունեցել իր մեջ կրած «վախկոտ հպարտության» և «ամբարտավան ամոթի» պատճառով, ինչը ստիպել է իրեն վերածվել վագրի։ Վագր Լի Ճենը ողբում է, որ որպես վագր այլևս չէր կարող դառնալ հայտնի բանաստեղծ[7]։

Ուսուցչական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1933-ին նա ընդունեց դասախոսական պաշտոն Յոկոհամայի աղջիկների բարձրագույն դպրոցում։ Դպրոցում աշխատելու ընթացքում Նակաջիման ավելի շատ առնչվում էր արևմտյան գրականությանը։ Մասնավորապես, Բլեզ Պասկալի, Անատոլ Ֆրանսի և Ռոբերտ Լուի Սթիվենսոնի ստեղծագործություններին։ Այդ ընթացքում նա նաև ճապոներեն էր թարգմանում արևմտյան գործերը, ներառյալ Լոուրենսի, Օլդոս Հաքսլիի և Ֆրանց Կաֆկայի։ Այս ընթացքում նա շարունակում էր նաև գեղարվեստական գրականություն գրել[3]։

Միկրոնեզիա և Պալաու[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին նա հրաժարվում է իր դասախոսական աշխատանքից և աշխատանքի է անցնում Ճապոնիայի կառավարությունում՝ աշխատելով որպես խմբագիր ճապոներեն լեզվի դասագրքի համար, որը պետք է հրատարակվի Պալաուում։ Նա նաև կարծում էր, որ Պալաուի ավելի տաք կլիման կբուժի իր ասթման[6]։ Նակաջիմայի՝ հարավային ծովեր այցելելու ընտրության վրա, հնարավոր է, ազդել է Ռոբերտ Լուի Սթիվենսոնի ստեղծագործությունների ընթերցանությունը, մասնավորապես Սթիվենսոնի «Վայլիմա նամակները», որը նկարագրում է Սթիվենսոնի գտնվելու ժամանակը Սամոայում։ Որոշ ժամանակ անց Պալաուում գտնվելուց հետո նա 1941թ. սեպտեմբերի 15-ին նավակով մեկնեց Միկրոնեզիա՝ տարածաշրջանի դպրոցները ստուգելու նպատակով։ Նա վերադառնձավ Պալաու 1941թ. նոյեմբերի 5-ին։ Իր կյանքի այս հատվածում Նակաջիման օրագիր էր պահում, որպեսզի գրանցեր այնտեղ իր փորձառությունները։ Նա նշում էր իրեն հետաքրքրող բաները, ինչպիսիք են հայրենի մշակույթը և սովորույթները[6]։

Նակաջիման իր գրած նամակներում համաձայն չէ կղզու բնիկ ճապոնացիների շահագործման հետ։ Նա ցանկանում էր ավելին անել Պալաուի և Միկրոնեզիայի ժողովրդի համար, բացի նրանց կրթելուց։ Նա նաև գրել է, որ ինքը ոչ մի ասթմայի նոպա չի ունեցել, բայց փոխարենը զգացել է ալետարգիա արևադարձային շոգի պատճառով։ Միկրոնեզիայում ճապոնացիների կողմից մատակարարվող սննդամթերքը նույնպես պակասում էր։ Այդ պատճառով նա ցանկացել է որքան հնարավոր է շուտ թողնել աշխատանքը։ 1941-ի վերջին Նակաջիման պահանջել էր փոխանցում և 1942-ի մարտին վերադարձել է Ճապոնիա[4]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Նակաջիման հիվանդացավ թոքաբորբով Պալաուից վերադառնալուց հետո։ Երկու ամիս գամված լինելով անկողնուն՝ նա հրատարակեց «Լույս, քամի և երազներ»՝ Ռոբերտ Լուի Սթիվենսոնի հորինված կենսագրությունը։ Պատմությունն արժանացավ քննադատների գնահատանքի՝ նույնիսկ դառնալով Ակուտագավայի մրցանակի եզրափակչի մասնակից[4]։

Այդ պահին նա հրաժարական տվեց South Seas Agency-ում իր աշխատանքից և ամբողջովին նվիրվեց գրող լինելուն։ Սակայն սա երկար չտևեց։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր ասթմայի դեմ ընդունած դեղամիջոցների պատճառով։ Նա անմիջապես հոսպիտալացվեց։ Երբ նա հոսպիտալացվել էր, ոչ ոք չէր սպասում, որ նա կմահանա։ Հայրը, ակնկալելով, որ հիվանդանոցում որդու մնալը կարճ կտևի, նրան հիվանդանոցում չի այցելել։ Մի գիշեր ասթմայի հարձակումներից հետո Նակաջիման մահացավ 1942 թվականի դեկտեմբերի 4-ի առավոտյան։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նակաջիմայի վրա հիմնված կերպարը ներկայացված է Բանգո։ Թափառող շներ մանգայում, որտեղ Ճապոնիայից և ամբողջ աշխարհից գրական մեծ գործիչները ներկայացված են որպես դեռահասներ և մեծահասակ երիտասարդներ։ Սերիալում Նակաջիման աշխատում է Զինված հետախույզների գործակալությունում և ունի գերբնական ունակություն, որը կոչվում է իր «Լուսինը լեռան վրա» որն անվանված է պատմվածքի պատվին, որը թույլ է տալիս նրան վերածվել վագրի։

Նակաջիման հայտնվում է նաև «Բունգո և Ալքիմիկոս» առցանց խաղում՝ թղթախաղում, որտեղ գրական կերպարների վրա հիմնված կերպարներ կան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kasumata, Hiroshi (2004). 中島敦の遍歴. Chikuma Shobō. ISBN 4480823565.
  2. Cheng, Ching-mao (1972). «"Chinese History in the Writings of Nakajima Atsushi"». The Journal of the Association of Teachers of Japanese. 8 (1): 45–57. doi:10.2307/489092. JSTOR 489092.
  3. 3,0 3,1 Langton, Scott Charles (1992). «THE WORKS OF NAKAJIMA ATSUSHI: "War is war and literature is literature"». Ohio State University. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին – via OhioLINK.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ochner, Nobuko Miyama (1987 թ․ ապրիլ). «A Japanese Writer in Micronesia: Nakajima Atsushi's Experiences of 1941–42». The Journal of the Association of Teachers of Japanese. 21: 37–58. doi:10.2307/488892. JSTOR 489092 – via JSTOR.
  5. Kawamura, Minato (2009). «A Biography of Self-Loss: The Life and Works of Atsushi Nakajima». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 Huang, Evelyn (2009). «Nakajima Atsushi Influences of Romanticism and Taoism» (PDF). Seton Hall University.
  7. 7,0 7,1 «The Moon over the Mountain | The 2nd Selected Works | Translation Works | Japanese Literature Publishing Project:JLPP». www.jlpp.go.jp. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. Nakajima, Atsushi (2003). Li Ling & Moon Over the Mountain (Revised ed.). Japan: Shinchō Bunko. էջեր 207–215. ISBN 978-4101077017.