Արևածաղիկներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Արևածաղիկներ
իտալերեն՝ I girasoli
Արևածաղիկներ (ֆիլմ).jpg
Արևածաղիկներ ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրդրամա և մելոդրամա
Թվական1970
Լեզուիտալերեն և ռուսերեն
ՌեժիսորՎիտտորիո դե Սիկա[1][2][3]
ՊրոդյուսերԿարլո Պոնտի, Արթուր Կոն և Ջոզեֆ Լեին
Սցենարի հեղինակՏոնինո Գուերա, Չեզարե Ձավատինի և Գեորգի Մդիվանի
ԴերակատարներՍոֆի Լորեն[2][3][4], Մարչելլո Մաստրոյանի[2][3][4], Լյուդմիլա Սավելևա, Աննա Կարենա[3][4], Ջերմանո Լոնգո[3][4], Գլաուկո Օնորատո[3][4], Սիլվանո Տրամկուիլի[3][4], Մարիսա Տրասերսի[3][4], Պիպպո Ստարնացցա[4], Դինո Պերետտի[4], Ալլա Բուդնիցկայա[5] և Վալենտինա Անանինա[5]
ՕպերատորՋուզեպե Ռոտունո
ԵրաժշտությունՀենրի Մանչինի
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՌուսաստան
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն107 րոպե
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 26818
Commons-logo.svg Sunflower (1970 film) Վիքիպահեստում

«Արևածաղիկներ», խորհրդաիտալական համատեղ նկարահանված կինոնկար Սոֆի Լորենի և Մարչելլո Մաստրոյանիի մասնակցությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալուհի Ջովաննան հանդիպում է զինվոր Անտոնիոյի հետ, ում պատրաստում են ուղարկել Աֆրիկա՝ ռազմաճակատ։ Երկու երիտասարդների մեջ առաջանում են ռոմանտիկ հարաբերություններ, և սիրահար զույգը ամուսնանում է։ Կարճատև արձակուրդից հետո Անտոնիոն ընկնում է Աֆրիկա, որտեղ և անհետ կորչում է։

Ջովանան ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իր սիրելի ամուսնուն։ Նույնիսկ շատ տարիներ անց, պատերազմի ավարտից հետո էլ, նա փնտրում է ամուսնուն։ Այդ առիթով մեկնում է ԽՍՀՄ։ Պարզվում է, որ Անտոնիոն ողջ է և ունի ռուս կին․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Սոֆի Լորեն Ջովաննա
Մարչելլո Մաստրոյանի Անտոնիո
Լյուդմիլա Սավելևա Մաշա
Գունար Ցիլինսկի խորհրդային նախարարության աշխատակից

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահանումները կատարվել են Խորհրդային Միության տարածքում։ Այն հատվածը, որտեղ Սոֆի Լորենը հարցուփորձ է անում ամուսնու մասին, նկարահանվել է Զախարկովոյում[7]։
  • Նախատեսված էր, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է 1970 թվականի մարտի 8֊ին Մոսկվայում, սակայն տեղի ունեցավ նույն թվականի մարտի 13֊ին Հռոմում։
  • Մոսկովյան նկարահանումից մի կադրում երևում են մետրոյի «Վորոբյովիե գորի» կայարանը, ԳՈՒՄ֊ը, Միքայել հրեշտակապետ եկեղեցին Տրոպարյովում։
  • Ֆիլմում հնչում է Միխայիլ Սվետլովի «Իտալացին» (1943) բանաստեղծությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]