ԳՈՒՄ
![]() | |
Տեսակ | հանրախանութ, տեսարժան վայր և հանրային ընկերություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Ճարտարապետական ոճ | կեղծռուսական ոճ |
Հիմնադրված է | 1893 |
Ճարտարապետ | Ալեքսանդր Պոմերանցև |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
ԳՈՒՄ (ռուս.՝ ГУМ, Государственный универсальный магазин, մինչև 1921 թվականը[2] կոչվել է Վերին առևտրային շարքեր), առևտրի մեծ կենտրոն, հանրախանութ Մոսկվայի կենտրոնում, որը զբաղեցնում է Մոսկվայի Չինաստան-քաղաք հատվածը և դուրս գալիս Կարմիր հրապարակ։ Շինությունը մինչև 2059 թվականը վարձակալել է ռուսական Bosco di Ciliegi ընկերությունը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկատերինա II-ի հրահանգով Իտալիայից նեոդասական ճարտարապետ Ջակոմո Կվարենգին Մոսկվայի Կարմիր հրապարակի արևելյան երկայնքով նախագծել է խոշոր առևտրի կենտրոն, որը պետք է փոխարիներ 1812 թվականին Մոսկվայի հրեդից հետո Օսիպ Բովեի կողմից նախագծված նախկին Առևտրային շարքերը[4]։
Ռուսական հեղափոխության ժամանակ կառույցն ունեցել է 1200 խանութ։ Հեղափոխությունից հետո ԳՈՒՄ-ը ազգայնացվել է։ Նոր տնտեսական քաղաքականության ժամանակահատվածում (1921-1928) ԳՈՒՄ-ը, որպես պետական հանրախանութ, Ռուսաստանում գործել է որպես սպառողների համար մանրածախ ձեռնարկության մոդել անկախ դասից, սեռից և ազգությունից[5]։
ԳՈՒՄ-ը շարունակել է օգտագործվել որպես հանրախանութ մինչև 1928 թվականին Իոսիֆ Ստալինն, այն փոխակերպվել է գրասենյակային տարածքի իր առաջին հնգամյա պլանի հանձնաժողովի համար[4]։ 1932 թվականին Ստալինի կնոջ՝ Նադեժդա Ալիլուևա-Ստալինի ինքնասպանությունից հետո ԳՈՒՄ-ը կարճ ժամանակահատված օգտագործվել է որպես նրա մարմինը ցուցադրելու վայր[6]։
1953 թվականին՝ որպես հանրախանութ վերաբացումից հետո, ԳՈՒՄ-ը դարձել է ԽՍՀՄ-ի այն եզակի հանրախանութներից, որ չի ունեցել ոչ մի սպառողական ապրանքի պակաս, իսկ գնորդների հերթերը երբեմն ձգվել են Կարմիր հրապարակում[7]։
Խորհրդային միության փլուզումից հետո, ԳՈՒՄ-ը սկզբում մասնակիորեն, ապա ամբողջությամբ սեփականաշնորհվել է, ունեցել է տարբեր սեփականատերեր, նախքան «Պերեկրյոստոկ» սուպերմարկետների ընկերությունը ձեռք է բերել այն։ 2005 թվականի մայիսին ընկերության 50.25% բաժնեմասը վաճառվել է Bosco di Ciliegi ընկերությանը, որը պահպանել է կառույցի անվանումը, միայն Государственный (պետական) բառը փոխարինելով Главный (գլխավոր) բառով. ГУМ՝ «Գլխավոր հանրախանութ»։
Ճարտարապետություն, դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին առևտրային շարքեր շենքերի համալիրը կառուցվել է ճարտարապետ Ա. Ն. Պոմերանցևի նախագծով ճարտարապետ Պյոտր Շոտկովի[8] և ինժեներներ Վլադիմիր Շուխովի և Արթուր Լոլեյտի մասնակցությամբ։ Գլխավոր շենքը կառուցված է Մոսկովյան Կրեմլին զուգահեռ, գլխավոր մուտքը գտնվում է Կարմիր հրապարակի ճակատային հատվածում։ Գլխավոր մասնաշենքի հետևի հատվածը մուտք ունի դեպի Վետոշնի նրբանցք, որտեղ ևս կա խանութների առանձին մասնաշենք։ Գլխավոր շենքն ունի պասաժ տեսք և խանութները դասավորված են լայն անցում-սրահների հարկաբաժինների երկայնքով։ Շենքն ունի 16 մասնաշենք, միացած է երեք երկայնական և երեք լայնակի սրահների («գծեր») միջոցով[9]։
Շենքը կառուցված է ռուսական վերածննդի ճարտարապետության ոճով. գլխավոր մուտքի երկվորյակ աշտարակները համահունչ են հարակից պատմական թանգարանի շենքին։ Երեք երկայնական հատվածներից բաղկացած եռահարկ հսկայական շենքում կան ավելի քան հազար խանութներ։ Ի լրումն պասաժների՝ շենքն ունի երեք մեծ դահլիճներ։ Արտաքին հարդարանքներում օգտագործվել է գրանիտ, մարմար, ավազաքար։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «В. Г. Шухов (1853-1939). Искусство конструкции.» Archived 2007-02-12 at the Wayback Machine., Райнер Грефе, Archived 2007-11-22 at the Wayback Machine. Оттмар Перчи, Ф. В. Шухов, М. М. Гаппоев и др., 192 стр., «Мир», Москва, 1994.
- «Владимир Григорьевич Шухов. Первый инженер России.», Е. М. Шухова, 368 стр., Изд. МГТУ, Москва, 2003.
- Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, Нащокина, Мария Владимировна, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 29-30. — 512 с. — ISBN 5-274-01624-3
- Москва, которая есть. 100 примеров научной реставрации XXI века / Отв. ред. И. А. Савина, М. В. Ляпина, Е. И. Степанова. — М.: ОГИ, 2012. — С. 258-261. — 319 с. — ISBN 978-5-94282-690-1
- Киприн, В. А., Малыгин, С. М., Тончу Е. А. От лавок до пассажей. — М.: Издательский Дом ТОНЧУ, 2014. — 584 с. — ISBN 978-5-91215-092-0
- «Vladimir G. Suchov 1853-1939. Die Kunst der sparsamen Konstruktion.», Rainer Graefe Archived 2007-11-22 at the Wayback Machine. und andere, 192 S., Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, 1990.
- «Arkhitektura i mnimosti»: The origins of Soviet avant-garde rationalist architecture in the Russian mystical-philosophical and mathematical intellectual tradition", Elizabeth Cooper English, a dissertation in architecture, 264 p., University of Pennsylvania, 2000.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «История ГУМа на официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին։ Վերցված է 2016-04-04
- ↑ ГУМ в Москве останется в аренде у Михаила Куснировича до 2059 г. РИА-Новости, 27 апреля 2011
- ↑ 4,0 4,1 Pomeratzev, Alexander։ Верхние торговые ряды на Красной площади в Москве. 1890–1893 (Russian)։ Russian Educational Portal։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է ապրիլի 20, 2013
- ↑ Hilton Marjorie L. (2004)։ «Retailing the Revolution: The State Department Store (GUM) and Soviet Society in the 1920s»։ Journal of Social History (Oxford University Press) 37 (4): 939–964; 1127։ ISSN 0022-4529։ doi:10.1353/jsh.2004.0049։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012
- ↑ Kolesnik, Alexander։ «Chronicles of Stalin's family» (Russian)։ Librusek։ Վերցված է ապրիլի 20, 2013
- ↑ «History of GUM» (Russian)։ Official GUM website։ Վերցված է ապրիլի 20, 2013
- ↑ «Щекотов Петр Павлович»։ Лица Москвы. Московская энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-24-ին։ Վերցված է 2015-02-24
- ↑ Москва, которая есть, 2012, էջ 258
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2020-12-09 at the Wayback Machine.
- Владимир Григорьевич Шухов
|