Արքեսիլայոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքեսիլայոս
Ծնվել էմ. թ. ա. 315 Pitane, Çandarlı, Dikili, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մահացել էմ. թ. ա. 240 Աթենք
Բնակության վայր(եր)Հին Աթենք
Ուղղությունպլատոնականություն
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Պլատոնական ակադեմիայի սկոլարխ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչԿրատես Աթենացի
ԱշակերտներԷրատոսթենես Կիրենացի, Քրիսիպոս, Lacydes of Cyrene? և Panaretos?
 Arcesilaus Վիքիպահեստում

Արքեսիլայոս (հուն․՝ Ἀρκεσίλαος, լատիներեն՝ Arkesilaos, մ. թ. ա. 315, Pitane, Çandarlı, Dikili, Իզմիրի մարզ, Թուրքիա - մ. թ. ա. 240, Աթենք), հույն փիլիսոփա, մեր թվարկությունից առաջ 270–241 թվականներին` երկրորդ (Միջին) ակադեմիայի ղեկավար (տե՛ս Պլատոնականություն

Դպրոցին տվել է սկեպտիցիզմի ուղղություն` քարոզելով «խուսափել դատապարտումից». նա համարում էր, որ միայն հնարավորն է հասանելի, ինչն էլ լիովին բավարար է կյանքի համար։

Հիմնավոր կրթություն ստանալով և լսելով պերիպատետիկ Թեոփրաստեսի և ակադեմիկոս Կրանտորի զրույցները` նա Պիհռոնի փիլիսոփայության ազդեցությամբ մշակել է հատուկ քննադատական աշխարհայացք, որը մերժում է ստոիկների ուսմունքը և կայանում էր նրանում, որ աշխարհում գոյություն չունի ճշմարտության որոշման համար անվիճելի չափանիշ և որ ցանակացած դրություն կարելի է վիճարկել այս կամ այն փաստարկով, որը նույնպես հավանական է թվում։ Այդ պատճառով բացարձակ ճշմարտությունը անհասանելի է մարդկության գիտակցությանը և հետևաբար անհրաժեշտ է սահմանափակվել միայն հնարավորով, ինչն, ըստ Արքեսիլայոսի ուսմունքի, միանգամայն բավական է մեր ամենօրյա գործունեության համար։

Արքեսիլայոսը հիմնական ուշադրությունը դարձրել է ստոիցիզմի և դրա հիմնադիր Զենոն Կիտիոնացու մասին քննադատության վրա։ Ստոիկները կարծում էին, որ վստահելի է միայն այն, ինչը ճանաչելի է բանականության կողմից, սակայն ինքը` ճանաչումը, սկսվում է զգայական ընկալումից, որը ձևավորում է առարկայի կերպը։ Այդ կերպարի ընկալման ընթացքում ձևավորվում է գոյություն ունեցող օբյեկտի վերաբերյալ գիտակցական պատկերացում, որը գնահատվում է գիտակցությամբ։ Պատկերացումները չի կարելի դիտարկել, որպես ճշմարիտ կամ կեղծ այդպես կարելի է գնահատել միայն դրանց սուբյեկտիվ գնահատականը։ Սկեպտիկները առաջ են քաշել կատալեպտիկ պատկերացման հասկացությունը, որն իրական է, սկզբունքորեն չի կարելի կեղծ լինել և չի կարող ծագել գոյություն չունեցողից։ Ակնհայտ ճշմարտությունը ստիպում է ընդունել իրեն վստահել և մի կողմ նետել կասկածները[1]։

Արքեսիլայոսն օգտագործել է հենց սկեպտիկների դատողությունները. քանի որ համաձայնել կամ չհամաձայնել կարելի է միայն դատողությունների, այլ ոչ թե պատկերացումների հետ, ապա կատալեպտիկ պատկերացումները գնահատելն անընդունելի է։ Ակնհայտը որպես չափանիշ չի դիմանում որևէ քննադատության. ցանկացած ընկալում կարող է կեղծ լինել[2]։

Կյանքում ներկայացրել է սկեպտիկի նոր տեսակ։ Պիհռոնն ընդունված ու հարգված էր հանրության կողմից, Տիմոնը` սարկազմով էր, իսկ Արքեսելայոսն աշխարհիկ մարդ էր, մեծ ուշադրություն էր դարձնում կերպարվեստին ու պոեզիային։ Հայտնի էր իր անկախ և ազնիվ բնավորությամբ[3]։

Ինչպես Պիրոնը, չի գրել իր աշխատությունները, նրա մտքերը պահպանել է Լակիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дзиова Э. Н. «Каталептическое представление» как критерий истины в стоической логике // Молодой ученый. — 2014. — №8. — С. 956-958.
  2. Асмус В.Ф. Античная философия — М.: Высшая школа, 1976. — С.498.
  3. Татаркевич В. История философии: Пер. с польск./Пер. В. Н. Квасков. — Пермь: Изд-во Перм. ун-та, 2000. — 482 С. (ISBN 5-8241-0229-5)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Античная философия: Энциклопедический словарь. — М.: Прогресс-Традиция. 2008. - С.184.
  • Simone Vezzoli, Arcesilao di Pitane: l'origine del platonismoneoaccademico. Analisi e fonti. Philosophie hellénistique et romaine.Turnhout: Brepols Publishers, 2016. Pp. 300. ISBN 9782503550299
  • Cooper, J., ‘Arcesilaus: Socratic and Sceptic’, in J. Cooper, Knowledge, Nature, and the Good (Princeton 2004) 81-103.
  • Dorandi, T., ‘Arcesilas de Pitane’ in R. Goulet (ed.), Dictionnaire des Philosophes Antiques, i, (Paris 1989) 326-30 (no. 302).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]