Պիհռոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Պիհռոն
Πύρρων
Ծնվել է մ. թ. ա. 359 Էլիդա
Մահացել է մ. թ. ա. 271
Ուղղություն պիրոնիզմ
Մասնագիտություն փիլիսոփա և նկարիչ
Գործունեության ոլորտ սկեպտիցիզմ

Պիհռոն Էլիդացի (հին հունարեն՝ Πύρρων , շուրջ մ.թ.ա. 360 - մ.թ.ա. 270թթ.), հին հույն փիլիսոփա, կասկածամտական (սկեպտիկական) ուղղության հիմնադիր։ Եղել է այն գիտնականների թվում, որոնք մասնակցել են Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական արշավանքին, որի ընթացքում ծանոթացել է հնդիկ հիմոսոֆիստների և պարսիկ մոգերի ուսմունքին։ Պիհռոնը որևէ գրավոր աշխատություն չի թողել, նրա մտքերը հավաքել և թղթին է հանձնել նրա աշակերտ Տիմոն Փլիունտացին։ Ուսուցանում էր, որ մարդը ոչինչ չի կարող ասել իրերի վերաբերյալ, նա նույնիսկ չի կարող գիտենալ՝ գոյություն ունե՞ն դրանք, թե չունեն։ Պիհռոնի իդեալը ատարաքսիան է՝ անտարբերությունը ամեն ինչ հանդեպ, կատարյալ անդորրը, ազատությունը մտածելուց, դատելուց և տարակուսելուց։ Պիհռոնի հայացքներին առարկել է հայ միջնադարյան փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Փիլիսոփայության սահմանումները» երկում (Դավիթ Անհաղթի երկի ամբողջական անվանումն է Եռամեծ և անհաղթ Դավթի փիլիսոփայութայն սահմանումները և բաժանումները՝ ուղղված Պիհռոն Իմաստակի չորս դրույթների դեմ) [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 35: