Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Պատարա, Ասկերանի շրջան)
![]() Պատարա գյուղի Արցախյան ազատամարտի հուշահամալիրը 2021 թվականին | |
![]() | |
![]() | |
Տեսակ | war memorial? |
Երկիր | ![]() |
Քաղաք | Պատարա |
Բնակավայր | Խոջալուի շրջան |
![]() |
Արցախյան ազատամարտի հուշահամալիր, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմում հայկական կողմից զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում[1][2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, որը 1991 թվականին վերաճեց լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արցախյան պատերազմին Պատարա գյուղից մասնակցել է 155 մարդ, որոնցից 22-ը զոհվել են մարտական գործողությունների ընթացքում։
22 ազատամարտիկների հիշատակը հավերժացնելու նպատակով 2013 թվականին Պատարա գյուղի մուտքի մոտ՝ գլխավոր ճանապարհի եզրին, կառուցվեց Արցախյան ազատամարտի հուշահամալիրը[1][2][3]։
Կառուցող և հովանավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան ազատամարտի հուշահամալիրի նախագծող-ճարտարապետն է Վլադիմիր Սարգսյանը։ Շինարարական աշխատանքները հովանավորել և աջակցել են ծնունդով Պատարայից Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, Ալեքսանդր Մուսայելյանը, Գերասիմ Բարսեղյանը և Արցախի ազատամարտիկների միությունը[1]։
Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրի բացման արարողությանը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 20-ին, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ[1][2][3]։
Հուշահամալիրի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]







Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրը կառուցված է Պատարա մտնող ճանապարհի եզրից փոքր ինչ բարձր գտնվող բլրի վրա։ Գլխավոր կառույցը կիսաշրջանաձև պատն է, որի վերջում տեղադրված է մեծ խաչքար։ Պատի վրա տեղադրված են 22 ազատամարտիկների նկարներ, ներքևում՝ առանձին քարե սալիկի վրա գրված նրանց անունները։ Հուշահամալիրի մաս է կազմում նաև բազալտից քանդակված արծվի մեծադիր արձանը, Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ջարդերի և Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշաքարերը։
Հուշահամալիրում տեղադրված են հետևյալ ազատամարտիկների ու զինծառայողների հուշաքարերը[4]՝
ԱԱՀ | Ծննդյան թվական, վայր | Մահվան թվական, վայր | Լուսանկար |
---|---|---|---|
Իսրայելյան Ռուբեն Հրանտի | 26.12.1957թ․, Պատարա | 25.08.1989թ․ | ![]() |
Ավանեսյան Վալերի Մելիքի | 20.06.1955թ․ Պատարա | 23.12.1991թ․ | ![]() |
Առստամյան Ռադիկ Ջալալի | 10.05.1956թ․ Պատարա | 01.02.1992թ․ | ![]() |
Մնացականյան Վալերիկ Վլադիմիրի | 13.01.1961թ․ Պատարա | 01.04.1992թ․ Քարագլուխ | ![]() |
Պետրոսյան Սանասար Արամայիսի | 20.08.1968թ․ Պատարա | 19.09.1992թ․ Խնձրիստան | ![]() |
Դավթյան Գավրուշ Բենիկի | 16.05.1960թ․ Պատարա | 23.06.1992թ․ Բերձոր | ![]() |
Աբրահամյան Արարատ Շահենի | 01.12.1959թ․ Պատարա | 23.06.1992թ․ Բերձոր | ![]() |
Դանիելյան Դարիկո Դանիելի | 31.01.1945թ․ Աստղաշեն | 26.06.1992թ․ Քարագլուխ | ![]() |
Հարությունյան Հրաչիկ Երվանդի | 13.02.1957թ․ Պատարա | 25.08.1993թ․ | ![]() |
Գրիգորյան Արթուր Մանվելի | 02․12․1964թ․ Պատարա | 25․08․1993թ․ | ![]() |
Թևոսյան Հրանտիկ Ջալալի | 01.01.1951թ․ Պատարա | 19.01.1994թ․ Հորադիզ | ![]() |
Բարխուդարյան Ալբերտ Ալեքսանդրի | 19.07.1966թ․ Պատարա | 06.03.1994թ․ Հորադիզ | ![]() |
Սարգսյան Սերոժա Խաչատուրի | 1951թ․ | 1994թ․ | ![]() |
Համբարձումյան Յուրա Արմենի | 1957թ․ | 1995թ․ | ![]() |
Հարությունյան Մխիթար Ռաֆիկի | 1962թ․ | 1996թ․ | ![]() |
Ղահրումանյան Վաչիկ Նիկոլայի | 1951թ․ | 2002թ․ | ![]() |
Գրիգորյան Վլադիկ Ավանեսի | 1957թ․ | 2002թ․ | ![]() |
Քոչարյան Ռաֆիկ Գրիգորի | 1965թ․ | 2004թ․ | ![]() |
Առստամյան Ալբերտ Սուրենի | 12.03.1970թ․ Բաքու | 05.05.1994թ․ Մարտակերտի շրջան | ![]() |
Առստամյան Ալեքսեյ Արկադիի | 1967թ․ | 1992թ․ | ![]() |
Հակոբյան Էռնեստ Ալեքսեի | 07.04.1972թ․ Բաքու | 12.01.1994թ․ Ֆիզուլիի (Վարանդայի) շրջան | ![]() |
Առստամյան Վալերի Սերգեյի | 19.06.1959թ․ Կիև | 29.04.1994թ․ Աղդամի (Ակնայի) շրջան | ![]() |
Իսրայելյան Էդուարդ Բեգլարի | 1953թ․ | 2011թ․ | ![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախյան ազատամարտ
- Պատարա
- Պատարայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Ասկերանի շրջան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Բացվել է Պատարա գյուղի ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը, (արխիվացված 08․07․2021թ․)։
- ↑ 2,0 2,1 2,2 Պատարայում հուշարձան բացվեց, (արխիվացված 08․07․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 3,2 Զոհված ազատամարտիկների հուշարձան՝ Պատարա գյուղում։
- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան», «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն, Երևան 2004թ․։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Պատարա, Ասկերանի շրջան) կատեգորիայում։ |