Արտեմ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Մուրադյան
Ծնվել է1901
ԾննդավայրՄարտունու շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Արտեմ Պողոսի Մուրադյան (1901, Մարտունու շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Մուրադյանը ծնվել է 1901 թվականին, Մարտունու շրջանի Վերին Ադյաման գյուղում։ Մուրադյանը եղել է հանրապետության ժողովրդական կրթության հնագույն աշխատողներից։ Նա մանկավարժական գործունեությունն սկսել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին օրերին՝ 1920 թվականի դեկտեմբերին, նշանակվել է Մարտունու շրջանի Վերին Ադյաման գյուղի նորաբաց դպրոցի վարիչ։ Շուրջ քսան տարի, որպես ուսուցիչ, տնօրեն է աշխատել Ղափանի, Մեղրու, Վարդենիսի շրջանների, Վրացական ԽՍՀ Սուխում, Բաթում քաղաքների դպրոցներում[1]։

1941 թվականի սեպտեմբերին Մուրադյանը զորակոչվել է բանակ և կարճ շամանակ անց մեկնել ռազմաճակատ։ Կռվել է Հյուսիսային Կովկասում։ Վիրավորվելուց և բուժվելուց հետո նորից վերադարձել է ռազմաճակատ, 370-րդ գնդի կազմում մասնակցել է Ռոստովի մատույցներում մղված մարտերին։ Ռոստովի ազատագրումից հետո նշանակվել է հատուկ գումարտակի հրամանատարի օգնական։ Մուրադյանը մասնակցել է Կիևի ազատագրմանը, այնուհետև ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է Լեհաստանում, մասնակցել Վարշավայի ազատագրմանը, իր ստորաբաժանման հետ հասել է Բեռլին։ Պարգևատրվել է մարտական Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով[1]։

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո, շուրջ երեք ու կես տասնամյան, Մուրադյանը մանկավարժական աշխատանք է կատարել Վարդենիսի շրջանի դպրոցներում։ Չնայած պատկառելի տարիքին, նա աշխատել է եռանդով և իր հարուստ փորձն ու գիտելիքներն է ներդրել սովորողների ուսուցման և կոմունիստական դաստիարակության գործում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]