Արտաշես Պողոսյանը 1941 թվականին ավարտել է Հադրութի մանկավարժական ուսումնարանը և որպես ուսուցիչ աշխատել է հայրենի դպրոցում։ 1942-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում, ապա հայրենի Խծաբերդ գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1960 թվականին՝ ՄոսկվայիՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրականական դասընթացները։ Մինչև 1967 թվականը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կրկնօրինակման ավագ խմբագիր։ 1967-1971 թվականներին բաժնի վարիչ էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի մամուլի պետական կամիտեում։ 1971-1975 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ։ Ռուսերեն լույս են տեսել Պողոսյանի «Բախտը դժվար է տրվում» (Մոսկվա, 1966), «Հիմն հողի և արևի» (Մոսկվա, 1975) գրքերը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 369)։