Արշավիր Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշավիր Հայրապետյան
հայ․՝ Արշավիր Ավագի Հայրապետյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1916(1916-10-17)
ԾննդավայրԱգարակ, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել է1998
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունգյուղատնտես
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Արշավիր Հայրապետյան (հոկտեմբերի 17, 1916(1916-10-17), Ագարակ, Սյունիքի մարզ, Հայաստան - 1998, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ագրոնոմ, գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), Հայկական ԽՍՀ վաստակավոր ագրոնոմ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Ավագի Հայրապետյանը ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ագարակ գյուղում (Այժմ ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաք)[1]։ Ծնողազուրկ լինելով վաղ տարիքում Հայրապետյանը հայտնվել է մանկատանը, որտեղ էլ ստացել է տարրական կրթություն[2]։ 1934 թվականին նա աշխատանքի է անցել Մեղրու շրջանի Ագարակ գյուղի կոլխոզում, որտեղ աշխատել է մինչև 1936 թվականը[3]։

Լինելով կոլտնտեսական, Արշավիր Հայրապետյանն ուղարկվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկում՝ կրթություն ստանալու նպատակով։ 1936 թվականին ավարտելով տեխնիկումը՝ Հայրապետյանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան[2]։

1941 թվականին Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Արշավիր Հայրապետյանը, ով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր[2], զորակոչվել է բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը։ Ռազմաճակատում եղել է 1942 թվականից։ Ծառայել է Հարավ-արևմտյան, 4-րդ ուկրաինական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատներում՝ որպես 1-ին գնդացրային վաշտի 1164-րդ հրաձգային գումարտակի 346-րդ Դեբալցևյան Կարմիր նշանային հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Առաջին վնասվածքը ստացել է 1943 թվականին գերմանացի զավթիչների դեմ մարտերում։ 1944 թվականին անդամակցել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը:

1944 թվականի ապրիլի 9-ին հակառակորդի մշտական գնդակոծության տակ ավագ լեյտենանտ Հայրապետյանն իր վաշտով գերեվարել է Այգուլսկի լիճը։ 30,3 մետր բարձրության գրավման ժամանակ վաշտի հաստոցային գնդացիրներն աշխատել են առանց ուշացման։ Ապրիլի 11-ին Մագազինկա գյուղի մոտ տեղի ունեցած մարտում Հայրապետյանը ծանր վնասվածք է ստացել, սակայն չի թողել ռազմի դաշտը, քանի դեռ հակառակորդը գյուղի տարածքում էր։ 1944 թվականի ապրիլի 26-ին Հայրապետյանը պարգևատրվել է Կարմիր Աստղի շքանշանով:

1944 թվականի հոկտեմբերի 11-ին, այն բանից հետո, երբ կապիտան Հայրապետյանի հրամանատարությամբ գնդացրային վաշտը տիրացավ Յեչիի երկաթուղային կայարանին և նրա շրջակայքում երկաթուղուն, հակառակորդը յոթ հարձակում ձեռնարկեց ։ Բարդ իրավիճակում, երբ գնդում ռազմամթերքը դուրս էր գալիս, Հայրապետյանն անձամբ թիրախավորված կրակով ոչնչացրել է հակառակորդի գնդացիրներն ու հաշվարկները, ինչի համար 1944 թվականի հոկտեմբերի 22-ին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

Արշավիր Հայրապետյանը զորացրվել է 1946 թվականին: Շարունակելով ուսումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հայրապետյանն ավարտել է այն 1947 թվականին: Նույն թվականին ուղարկվել է Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Լուկաշինի անվան սովխոզ` որպես տեղի ագրոնոմ, որտեղ աշխատել է մինչև 1949 թվականը[3]։ 1949 թվականին Արշավիր Հայրապետյանը նշանակվել է Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի «Հաղթանակ» սովխոզի տնօրեն: Հայրապետյանի ղեկավարման տարիներին «Հաղթանակ» սովխոզը Խորհրդային Միության առաջավոր սովխոզներից էր։ Հայրապետյանին հաջողվել է սովխոզում բերքատվությունը բարձրացնել 12 անգամ, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 15 տոկոսով [1]։

1976 թվականի դեկտեմբերի 27-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով համամիութենական սոցիալիստական մրցույթում ձեռք բերված ակնառու հաջողությունների, աշխատանքային խիզախության, 1976 թվականի գյուղատնտեսական մթերքների արտադրության և պետության վաճառքի մեծացման պլաններում և սոցիալիստական պարտավորությունների կատարման գործում ցուցաբերած աշխատանքային խիզախության համար Արշավիր Ավագի Հայրապետյանին շնորհվել Է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մանգաղ և մուրճ» ոսկե մեդալի շնորհմամբ[4]:

Արշավիր Հայրապետյանը նույնպես զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա Նոյեմբերյանի շրջանի թիվ 290 ընտրատարածքից ընտրվել է Հայկական ԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հայրապետյանը եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության անդամ[3], Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Բյուրոյի անդամ[2]։ Եղել է նաև ԽՄԿԿԿ 26-րդ համագումարի պատվիրակ։ Որպես սովխոզի ղեկավար՝ նա դաստիարակել է ագրոնոմների և հողագործների շատ սերունդներ[2]։

Արշավիր Ավագի Հայրապետյանը մահացել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում[2]։ Թաղվել է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը [5]։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аршавир Авакович Айрапетян = Արշավիր Ավագի Հայրապետյան // Республика Армения : общественно-политическая газета. — 1998.
  • Айрапетян Аршавир Авакович // Садоводство. Энциклопедия / В. И. Бабук. — Киш.: главная редакция Молдавской советской энциклопедии, 1990. — Т. 1. — С. 41. — 528 с.
  • Аршавир Авакович Айрапетян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 9-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները: 9-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1976. — С. 80. — 182 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]