Արշակ Տեր-Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Տեր-Մարգարյան
Ծնվել է1938
ԾննդավայրԴոնի Ռոստով, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Կայքatvip.ru

Արշակ Տեր-Մարգարյան Արսենի (ռուս.՝ Арша́к Арсе́нович Тер-Маркарья́н, 1938, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), հայազգի ռուսական բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս։ Ռուսաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականին Դոնի Ռոստովում[1], հայկական ընտանիքում։ Մի քանի տարի աշխատել է երկրաբանության ոլորտում, որի ընթացքում եղել է Ղազախստանում, Ուկրաինայում, Կրասնոդարի երկրամասում։ Եղել է ինժեներ-մեթոդիստ սևաստապոլյան «Ատլանտիկա» ընկերությունում։

Առաջին ակնարկները հրապարակել է Ռոստովի մարզային երիտասարդական «Կոմսոմոլեց» («Комсомолец») թերթում։

1973 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը[1]։ Ընտրվել է Ռոստովի մարզային գրական կազմակերպության վարչության անդամ՝ երկար տարիներ այդտեղ աշխատելով գրական խորհրդատու։

Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 1991-2007 թվականներին գլխավորել է «Գրական Ռուսաստան» («Литературной России») օրաթերթի պոեզիայի բաժինը։ Արշակ Տեր-Մարգարյանի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, բուլղարերեն, հունգարերեն, լեհերեն, գերմաներեն, իսպաներեն, վիետնամերեն, չինարեն, օսերեն, կալմիկերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ Միջազգային մրցանակների դափնեկիր է։

2012 թվականին եղել է Արցախում, մասնակցել Արցախի գրողների միության կազմակերպած, Ստեփանակերտում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին[1]։

Արշակ Տեր-Մարգարյանը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նամակ Ղարաբաղին; Սևան (բանաստեղծություններ)։ Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, էջ 160-162։ Թարգմ.՝ Կարինե Փաթյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, էջ 159։