Արշակ Ավարտակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Ավարտակյան
Ծնվել էփետրվարի 11, 1972(1972-02-11) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ

Արշակ Ավարտակյան (փետրվարի 11, 1972(1972-02-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայկական բռնցքամարտիկ, ԽՍՀՄ ժողովուրդների 10-րդ Սպարտակիադայի մրցանակակիր (1991), Հայաստանի կրկնակի չեմպիոն (1993, 1994), աշխարհի առաջնության մրցանակակիր (1993)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1989), Հայաստանի միջազգային դասի սպորտի վարպետ (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Ավարտակյանը ծնվել է 1972 թվականի փետրվարի 11-ին Երևանում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանում Լևոն Նոխուդյանի գլխավորությամբ։ 1980-ականներից 1990-ական թվականներին դասվել է խորհրդային ծանր քաշային լավագույն բռնցքամարտիկների շարքում։ 1990 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում և դարձել «Golden belt» (Բուխարեստ, Ռումինիա)[1] և «Istvan Dobo» (Էգեր, Հունգարիա)[2] միջազգային մրցախաղերի հաղթող։ 1991 թվականին եղել է ԽՍՀՄ գավաթի եզրափակչի մասնակից և ԽՍՀՄ ժողովուրդների 10-րդ Սպարտակիադայի բրոնզե մրցանակակիր։

Ավարտակյանը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթներում։ 1993 թվականին Տամպերեում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ հաղթել է Թուրքիայի և Խորվաթիայի մարզիկներին՝ հասնելով կիսաեզրափակիչ։ Այստեղ զիջել է վրաց մարզիկ Գեորգի Կանդելակիին և նվաճել բրոնզե մեդալ։

1994 թվականին ավարտել է իր սպորտային կարիերան։ 1994-2010 թվականներին ապրել է ռուսական Տոլյատի քաղաքում, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Հետագայում վերադարձել է Հայաստան։ 2011 թվականից աշխատում է Երևանի Արաբկիրի սպորտային մանկապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ[3]։ Նրա սաներից է Հայաստանի չեմպիոն, Կազանի Ունիվերսիադայի մրցանակակիր Հենրիկ Մոկոյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Golden Belt Tournament - Bucharest, Romania - April 1990(անգլ.)
  2. Istvan Dobo Tournament - Eger, Hungary - October 1990(անգլ.)
  3. [«Интервью директора арабкирской ДЮСШ Айка Авагяна(հայ.)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Интервью директора арабкирской ДЮСШ Айка Авагяна(հայ.)]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]