Գեորգի Կանդելակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Կանդելակի
Բնագիր անունგიორგი კანდელაკი
Կարգծանր (+ 91 կգ)
Ակտիվ շրջան1988 - 2003
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ
Ընդհանուր144
Հաղթանակներ136
Նոկաուտով21
Պարտություններ8
Նոկաուտով0
Ոչ ոքի0
Մարզչական մրցանակներ
Աշխարհի առաջնություն
Արծաթ Տամպերե, 1993 (մինչև 91 կգ)
Ոսկի Բուդապեշտ, 1997 (91 կգ-ից բարձր)
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Բուրսա, 1993 (մինչև 91 կգ)

Գեորգի Տարաշևիչ Կանդելակի (վրաց.՝ გიორგი კანდელაკი, ապրիլի 10, 1974(1974-04-10), Գորի, Վրաստան), վրացի բռնցքամարտիկ, 1997 թվականին գերծանր քաշային կարգի (ավելի քան 91 կգ) սիրողական մարզիկների աշխարհի չեմպիոն, WBU 2002-2004 թվականների վարկածով պրոֆեսիոնալ մարզիկների աշխարհի չեմպիոն գերծանր քաշային կարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Կանդելակին ծնվել է 1974 թվականի ապրիլի 10-ին, Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Վարիանի գյուղում։ Հենց այստեղ էլ սկսել է մարզվել իր հոր՝ Տարաշ Կանդելակիի ղեկավարությամբ։ Մանուկ հասակում Գեորգին այնքան էլ չէր սիրում բոքսը։ Պատանի Կանդելակիի սիրելի զբաղմունքներն էին որսն ու ձկնորսությունը: Այդ ժամանակ հայրը Գեորգիի առաջ պայման էր դնում, որ եթե նա ամբողջ շաբաթ եռանդով պարապի, շաբաթվա վերջում իր հետ ձկնորսության կտանի[1]: Բայց շուտով երիտասարդ Կանդելակին սկսեց հաճույք ստանալ բռնցքամարտից և անգամ հաջողություններ ունեցավ երիտասարդական մրցույթներում։ 1989 թվականին Կանդելակին զբաղեցնելով երրորդ տեղը ԽՍՀՄ 15-16 տարեկանների կիսածանր քաշային կարգում, առաջին անգամ հրավիրվում է ԽՍՀՄ պատանեկան հավաքական։ 1992 թվականին Գեորգին, հանդես գալով ԱՊՀ դրոշի ներքո, դառնում է աշխարհի պատանեկան չեմպիոն մինչև 91 կգ քաշային կարգում։

Նվաճումները բռնցքամարտիկի կարիերայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն տարիքում Կանդելակիի առաջին խոշոր հաղթանակը 1993 թվականի աշխարհի առաջնության մինչև 91 կգ քաշային կարգի արծաթե մեդալն էր։ Կանդելակին վստահորեն հասավ մինչև միջազգային առաջնության եզրափակիչ, որտեղ բավական առավելությամբ պարտություն կրեց աշխարհի գործող չեմպիոն, կուբացի բռնցքամարտիկ Ֆելիքս Սավոնից։ Նույն թվականին Կանդելակին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հարկ է նշել, որ 1992 և 1993 թվականներին Գեորգին պարբերաբար մեկնում էր Ճապոնիա և մասնակցում խառը մենամարտերի։ 1995 թվականի աշխարհի առաջնության ժամանակ քառորդ եզրափակչում Կանդելակին կրկին պարտություն կրեց Սավոնից։ Այս տարի ևս Կանդելակին միավորներով զիջեց նրան ու մնաց առանց մրցանակի։

1996 Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Գեորգի Կանդելակին մասնակցեց Ատլանտի ամառային Օլիմպիական խաղերին մինչև 91 կգ քաշային կարգում։ Մրցաշարում Կանդելակիի առաջին հակառակորդը էկվադորցի մարզիկ Թոմփսոն Գարսիան էր։ Մարտն ընթանում էր Գեորգիի առաջնությամբ, և երկրորդ ռաունդից հետո (հաշիվը՝ 15:1), էկվադորցին հրաժարվեց մարտի հետագա շարունակությունից։ Երկրորդ փուլում Կանդելակիի հակառակորդն էր լեհ Վոյցեխ Բարտնիկը։ Մարտը շարունակվեց ամբողջ երեք ռաունդ, որոնցից հետո վրացի մարզիկը հաղթանակ տարավ 6:1 հաշվով։ Քառորդ եզրափակչում Կանդելակին նորից հանդիպեց իր գլխովր հակառակորդ Ֆելիքս Սավոնին։ Մարտի առաջին կեսում Գեորգին հավասարը հավասարի պայքար էր մղում տիտղոսավոր հակառակորդի դեմ, բայց հետո կուբացի բռնցքամարտիկը սկսում է կտրուկ առաջ անցնել, որից հետո հաղթում է 20:4 որոշիչ հաշվով։ Գեորգի Կանդելակիին էր վստհավել խաղերի բացման արարողության ժամանակ Վրաստանի դրոշը տանելու իրավունքը։

Քաշային կարգի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտակցելով, որ Սավոնի դեմն պայքարելն անօգուտ է, Գեորգին՝ իր մարզիչ Գունիա Զուրաբի խորհրդով որոշում է փոխել քաշային կարգն ու անցնել գերծանր կատեգորիայի։ 1997 թվականին Բուդապեշտի աշխարհի առաջնությունում Կանդելակին առաջին անգամ հանդես եկավ իր նոր քաշային կարգում և առաջին իսկ անգամից դարձավ աշխարհի չեմպիոն։ Ընդ որում, եզրափակիչ փուլում նա հաղթեց կուբացի Ալեքսիս Ռուբալկաբային, ով առաջնության ընթացքում կարողացել էր նոք աութի ենթարկել աշխարհի գործող չեմպիոն, ազգությամբ ռուս Ալեքսեյ Ռեզինին։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ աշխարհի առաջնությունից հետո Գեորգին ավարտեց իր կարիերան սիրողական ռինգում և անցում կատարեց պրոֆեսիոնալի։ 1998 թվականից Կանդելակին սկսեց մասնակցել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում տեղի ունեցող պրոֆեսիոնալ վարկանշային մրցաշարերի։ Պրոֆեսիոնալ ռինգում Գեորգին 24 մարտ ունեցավ, որոնցից 18-ը հաղթեց նոքաութով։ 2001 թվականի դեկտեմբերին, աչքի լուրջ տրավմայի պատճառով Գեորգի Կանդելակին ստիպված է լինում հրաժարվել իր հետագա սպորտային պլաններից ու վերադառնալ Վրաստան։ 2002 թվականի դեկտեմբերի 21-ին նա Սանկտ Պետերբուրգում քսանռաունդանոց մարտ է ունենում Ալեքսանդր Վասիլյեվի հետ WBU (World Boxing Union) վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Այդ մարտի ընթացքում Գեորգին խորացնում է աչքի վնասվածքը։ Արդյունքում ստւպված է լինում մեկնել Գերմանիա՝ շտապ վիրահատության համար։ Դրանից հետո բժիշկներն արգելում են Կանդելակիին զբաղվել բոքսով։ Սակայն, 2003 թվականի հոկտեմբերի 17-ին նա մենամարտում է Ալեքսեյ Օսոկինի (հանդես էր գալիս Ռիհարդ Շտայգեր մականունով) դեմ՝ աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանության համար, և նոքաութով հաղթանակում։ Այդ մենամարտը վերջինն էր Կանդելակիի սպորտային կարիերայում, և 2004 թվականին նա վերադարձրեց չեմպիոնական գոտին։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քաղաքական գործիչը, ում հետ մտերմացել է Գեորգի Կանդելակին, Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեն էր։ Նա էր կազմակերպել Բաթում քաղաքում տեղի ունեցած մենամարտը Քիմուել Օդումի հետ։ Հաղթանակից հետո Գեորգին հանդիպում ունեցավ Ասլան Աբաշիձեի հետ և նրան նվիրեց իր առաջին ձեռնոցները, որոնցով նոքաութի էր ենթարկել իր հակառակորդին[2]

Երբ 2002 թվականին Գեորգին վերադաձնում էր Վրաստան, նրան առաջարկեցին դառնալ «Հանուն նոր Վրաստանի» քաղաքական կուսակցության անդամ։ Նուն ժամանակահատվածում Կանդելակին ընտրվել էր Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2003 թվականին պետք է անցկացվեին խորհրդարանային ընտրություններ, և Կանդելակին նախընտրական մրցավազքի գլխավոր դեմքերից էր։ Քվեարկության արդյունքում «Հանուն նոր Վրաստանի» կուսակցությունը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, և Կանդելակին պետք է ստանար իր տեղը խորհրդարանում, բայց դրան խանգարեց «Վարդերի հեղափոխությունը»:

Հիշատակումները գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Կանդելակին Լալա Մորոշկինայի «Ես՝ նախագահ ու աշխարհի չեմպիոն» գրքի գլխավոր հերոսներից է[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]