Արշալույս Տեր-Հովնանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշալույս Տեր-Հովնանյան
Ծնվել էմարտի 5, 1890(1890-03-05)
ԾննդավայրԲաշգյուղ, Հայաստան
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1958(1958-09-25) (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, դրամատուրգ, արձակագիր և բանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Արշալույս Տեր-Հովնանյան (մարտի 5, 1890(1890-03-05), Բաշգյուղ, Հայաստան - սեպտեմբերի 25, 1958(1958-09-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաշգյուղ (հետո՝ ՀԽՍՀ Աբովյանի շրջանի Ակունք) գյուղում։ Ավարտել է Երևանի սեմինարիան։ Երկար տարիներ եղել է հեղինակների իրավունքների պաշտպանության միության կոմիտեի հայկական բաժանմունքի տնօրենը։ Գրել է «Դավիթ Բեկ», «Սոս և Վարդիթեր» օպերաների լիբրետոները։

Մահացել է 1958 թվականի սեպտեմբերին, Երևանում[1]։

Երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տանջանքի լարեր, Ա տետրակ, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղանյանի, 1911, 32 էջ։
  • Կարոտի երգեր (բանաստեղծություններ), Երևան, խորհրդային կենտրոնական առաջին տպարան, 1922, 32 էջ։
  • Դեպի ապագան, Երևան, Պետհրատ, 1923, 64 էջ։
  • Նախօրյակը (կինո-լենտ), Երևան, Պետհրատ, 1923, 108 էջ։
  • Հորձանք, Երևան, Պետհրատ, 1925, 273 էջ։
  • Ուղիներ (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 73 էջ։
  • Բրիգադիր Վաչիկը, Երևան, Պետհրատ, 1932, 27 էջ։
  • Էսքիզներ, Երևան, Պետհրատ, 1933, 67 էջ։
  • Խաս-փուշ (սցենար), առանց թվականի և տպարանի նշման, 12 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Նևերով, Ինչպես էին ապրում տիկնիկները և ինչ արեց արճիճե զինվորը, Մոսկվա, ետհրատ, 1925, 22 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ (արտատպված «Պայքար» շաբաթաթերթից (1915-16 թթ.), գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Տեր-Հովնանյանը), Երևան, Պետհրատ, 1928, 48 էջ։
  • Լեո Միրեանին, Ա-չո և Ա-չոու (պիես), Երևան, Պետհրատ, 1929, 25 էջ։
  • Յուրի Բոլոտով, Երրորդ ամենա (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 58 էջ։
  • Ա. Գ. Գլեբով, Իր ուժերով (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 48 էջ։
  • Ալեքսանդր Դրոզդով, Եփրաիմ Լոյտեր, Կոմունարի թոռը (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 50 էջ։
  • Ա. Կրոն, Հրացան համար չորս հարյուր իննսուներկու հազար հարյուր տասնվեց (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 70 էջ։
  • Ի. Մոյորով, ԹալիսմանԹալիսման (պիես), Երևան, Պետհրատ, 1931, Երևան, 46 էջ։
  • Ի. Մայսկի, Վերահսկիչ բուդկա (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 23 էջ։
  • Դ. Միխայլով, Կանաչ քաղաք (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1932, 21 էջ։
  • Վլադիմիր Ստավսկի, Թափը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1932, 252 էջ։
  • Եվգենի Շվարց, Կրեյսեր Ավրորա (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1932, 10 էջ։
  • Միրկո Մարկովիչ, Բրոդարկա, Երևան, Պետհրատ, 1933, 239 էջ։
  • Վ. Զաբայկալսկի, Փոքրիկ կարմիրբանակակայինները, Երևան, Պետհրատ, 1934, 128 էջ։
  • Մ. Ե. Սալտիկով Շչեդրին, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1 («մի քաղաքի պատմություն»), Մոսկվա, Պետհրատ, 1934, 225 էջ։
  • Մ. Ե. Սալտիկով Շչեդրին, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (Հեքիաթներ), Մոսկվա, Պետհրատ, 1935, 323 էջ։
  • Ալեքսանդր Ավդեենկո, Սիրում եմ (վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 194 էջ։
  • Լեոնիդ Լեոնով, Սոտ (վեպ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 333 էջ։
  • Հերկած խոպան (պիես, ըստ Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի), Երևան, Պետհրատ, 1935, 59 էջ։
  • Գ. Պավլով, Բրոնզյա կուռք (դրամա), Երևան, Պետհրատ, 1935, 68 էջ։
  • Ֆրիդրիխ Վոլֆ, Գյուղացու ողբերգությունը (պիես), Երևան, Պետհրատ, 1936, 83 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պիեսներ (գրքի մեջ մտնող «Թշնամիներ» և «Քաղաքացիներ» պիեսները թարգմանել է Ա. Տեր-Հովնանյանը), Երևան, Պետհրատ, 1937, 396 էջ։
  • Ալեքսեյ Տոլստոյ, Պետրոս Առաջին (վեպ), գիրք առաջին, Երևան, Պետհրատ, 1937, 410 էջ։
  • Կ. Լևին, Պատմվածքներ գնդապետ Ռակովի մասին, Երևան, Հայպետհրատ, 1941, 40 էջ։
  • Ալեքսանդր Օստրովսկի, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Անօժիտը» երկը թարգմանել են Ա. Տեր-Հովնանյանը և Մ. Գևորգյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 420 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր (պատմվածքներ, պիեսներ, գրքի մեջ մտնող «Բալենու այգին» պիեսը թարգմանել է Ա. Տեր-Հովնանյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 10 հատորով, հատոր 4 (գրքի մեջ մտնող «Քաղքենիներ», «Բարբարոսներ», «Թշնամիներ» գործերը թարգմանել է Ա. Տեր-Հովնանյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 576 էջ։
  • Մ. Ե. Սալտիկով Շչեդրին, Ընմտիր երկեր 3 հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1951, 654 էջ։
  • Մ. Ե. Սալտիկով Շչեդրին, Ընմտիր երկեր 3 հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1951, 823 էջ։
  • Մ. Ե. Սալտիկով Շչեդրին, Ընմտիր երկեր 3 հատորով, հատոր 3, Երևան, Հայպետհրատ, 1952, 629 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 3 (մի մասը թարգմանել է Ա. Տեր-Հովնանյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 510 էջ։
  • Կոնստանտին Ֆեդին, Առաջին բերկրանք (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 447 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր 5 հատորով, հատոր 5 (գրքի մեջ մտնող «Իվանով», «Քեռի Վանյա», «Բալենու այգին» գործերը թարգմանել է Ա. Տեր-Հովնանյան), Երևան, Հայպետհրատ, 1962, 500 էջ։
  • Մ. Ե. Սալտիկով Շչեդրին, Պարոնայք Գոլովյովները (վեպ, հեքիաթներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 717 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 552-553.