Արմեն Պուչինյան
Արմեն Պուչինյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 2003 (21 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահար |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Արմեն Լևոնի Պուչինյան (հունիսի 29, 2003, Երևան, Հայաստան), հայ դաշնակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Պուչինյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 29-ին, Երևանում[1]։ Շեփորահար Լևոն Պուչինյանի որդին է։ 2009 թվականից սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Հասմիկ Պետրոսյանի դասարանում։ Սովորել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի մոտ։
Վաղ տարիքից մասնակցել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների։ 2012 թվականին մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթին, որտեղ արժանացել է Էդվարդ Միրզոյանի անվան հատուկ մրցանակի։ 2013 թվականին մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին կարգի դափնեկրի կոչման, իսկ Թբիլիսիում կայացած Գաբունիայի անվան միջազգային մրցույթ-փառատոնի ժամանակ՝ 2-րդ մրցանակին։ Նույն թվականին մասնակցել է նաև Յուրի Բաշմետի գլխավորությամբ կայացած «ԱՊՀ և Բալթյան երկրների 3-րդ մանկական երաժշտական ակադեմիա» փառատոնին։ 2014 թվականին Թուրքիայում մասնակցել է «Ապագայի արտիստներ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։ 2015 թվականին «Мелодика Поколений» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Մոսկվայի Կրեմլի դահլիճում ելույթ է ունեցել ՌԴ նախագահական նվագախմբի հետ։
2014 թվականից եղել է Հայաստանի և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի անդամ[2][3]։ 2016 թվականին «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի կամերային նվագախմբի հետ։ Հայաստանից բացի համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում։ 2017 թվականին որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ (Առնո Բաբաջանյան «Նոկտյուրն»)[4]։ 2017 թվականի և 2018 թվականի համերգային շրջագայության է մեկնել դեպի Ֆրանսիա և Շվեյցարիա։ Վարպետության դասեր է վերցրել Լիոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեն Ժակունի, իտալացի դաշնակահար պրոֆեսոր Պ. Բագլիերի և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մոտ։
2018 թվականին համերգներով հանդես է եկել Վիեննայում և Զալցբուրգում, իսկ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում մասնակցել է «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա-համերգին։ 2019 թվականին մասնակցել է ՌԴ Դերժինսկ քաղաքում կայացած Խվիլիվիցակայայի անվան միջազգային մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։ Սույն թվականին մասնակցել է նաև «Նոր անուններ» 9-րդ փառատոնին, որի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով հայաստանյան պրեմիերա (Վ. Լյուտոսլավսկի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով»)։ 2019 թվականին մասնակցել է Կուալա Լումպուրի «Պուտրա» դաշնակահարների միջազգային մրցույթին ու արժանացել առաջին մրցանակին[5][6][7]։ Իսկ ավելի ուշ մասնակցել է նաև Ռիգայի դաշնակահարների միջազգային հեղինակավոր մրցույթին, որտեղ կրկին արժանացել է առաջին մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Արմեն Պուչինյան». zarkfoundation.com.
- ↑ «ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագիր | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Chamber Music Evening - 11th Armenian Composers Art Festival». allevents.in. Արխիվացված է օրիգինալից 2021-06-29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Tchaikovsky Special Music School Yerevan, Yerevan (2021)». www.schoolandcollegelistings.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ ««Պուտրա» մրցույթում Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետն արժանացել է 1-ին մրցանակին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Արմեն Պուչինյան – Showbiz.am». Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ ««Պուտրա» մրցույթում Ա․ Գրիգորյան և Ա․ Պուչինյան դուետն արժանացել է 1-ին մրցանակին». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԲՈԼՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ "ԱՐՄԵՆ ՊՈՒՉԻՆՅԱՆ"
- Երաժշտական պատմություններ
- Երիտասարդ դաշնակահարների մրցույթ. Արթուր Գրիգորյան-Արմեն Պուչինյան դաշնամուրային դուետը լավագույնն է