Արմեն Բունիաթյան
Արմեն Բունիաթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1930 Երևան, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 19, 2020 (89 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ռենտգենաբան |
Հաստատություն(ներ) | Russian Scientific Center of Surgery? |
Գործունեության ոլորտ | անեսթեզիոլոգիա |
Ալմա մատեր | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Բորիս Պետրովսկի |
Պարգևներ | |
![]() |
Արմեն Արտավազդի Բունիաթյան (սեպտեմբերի 30, 1930, Երևան, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2020, Երևան, Հայաստան[1]), խորհրդահայ անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1995)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Բունիաթյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Հայրը՝ Արտավազդ Բունիաթյանը (1902-1956), Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, 45-րդ բանակի և Անդրկովկասյան վաշտի հրամանատարի տեղակալ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, չորրորդ գումարման ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է մարտական մի շարք պարգևներով[2]։ Մայրը՝ Ելենա Բուդաղյանը (1906-1986), հայկական սղագրության հիմնադիրն է[3]։
Բունիաթյանը սովորել է Երևանի Ֆ. Է. Ձերժինսկու անվան № 20 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով[3]։ Եղել է Եվգենի Պրիմակովի մանկության ընկերը։ Զբաղվել է սպորտով, դարձել թռիչքների Հայաստանի չեմպիոն[4]։
Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Ընկերոջ՝ ապագա ակադեմիկոս Ստեփան Սիտարյանի պնդմամբ առաջին կուրսից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարանում, որտեղ նրա համակուրսեցիներն էին Անատոլի Պոկրովսկին և Սերգեյ Եֆունին[3]։
1954 թվականին ավարտել է համալսարանը։ 1957 թվականին քաղաքային № 4 հիվանդանոցում՝ պրոֆեսոր Զայցևի մոտ, ավարտել է կլինիկական օրդինատուրան, իսկ 1959 թվականին Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում ավարտել է ասպիրանտուրան։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին պրոֆեսոր Բորիս Պետրովսկու հրավերով[3] Բունիաթյանն աշխատանքի է անցել որպես բժիշկ-անեսթեզիոլոգ Մոսկվայի Ի․Մ․Սեչենովի անվան առաջին բժշկական ինստիտուտի հիվանդանոցային վիրաբուժության ամբիոնի անեսթեզիոլոգիայի լաբորատորիայում։ Եղել է կրտսեր գիտաշխատող[5]։ 1963 թվականին[6] պաշտպանել դոկտորական ատենախոսությունը «Հիպոթերմիկ պերֆուզիան և անզգայացումը սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժության մեջ» թեմայով, և 1967 թվականից ղեկավարել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գիտական վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիական բաժանմունքը[3][5]։
1960-ական թվականներին վերապատրաստվել է Անգլիայում (Լոնդոնի, Քարդիֆի և Լիվերպուլի հիվանդանոցներում և Վիրաբույժների Թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ամբիոնում) և ԱՄՆ-ում (ուսումնասիրել է կարդիոանեսթեզիոլոգիայի և արյան արհեսական շրջանառության խնդիրները Նյու Յորքի, Ռոչեստերի, Քլիվլենդի, Հյուստոնի խոշորագույն կլինիկաներում)[3][6]։
1968 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1981 թվականին՝ ՌԽՖՍՀ Գիտությունների պատվավոր գործչի կոչում[5]։
1967 թվականից մշակել է անեսթեզիոլոգիայի նոր ճյուղ՝ վիրահատության ընթացքում կենսակարևոր օրգանների գործունեության համակարգչային մոնիթորինգ, ինչի համար արժանացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի (1983) և պատվոգրի, դարձել Անգլիայի անեսթեզիոլոգիայի Թագավորական քոլեջի իսկական անդամ (1985)։
Բունիաթյանի մշակած հիպոթերմիկ պերֆուզիայի տեխնիկան ներդրվել է բժշկական պրակտիկայում, ինչը մեծապես նպաստել է սրտի վիրաբուժության, հատկապես սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժության ոլորտի զարգացմանը։ Այդ ամենի համար 1988 թվականին Բունիաթյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
1965-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգը[6][7]։
1991 թվականից ղեկավարում է Մոսկվայի Մ.Ս. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի բժիշկների հետբուհական մասնագիտական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնը։
Ռուսաստանի «Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում» ամսագրի գլխավոր խմբագիրն է, «Journal of Cardiothoracic and Vascular Anesthesia» (ԱՄՆ), «Anästhesisten und Intensivmedizin» (Գեմանիա), «Anästhesie und Wiederbelebung» (Գերմանիա) ամսագրերի խմբագրական կազմի անդամ[8]։
Բունիաթյանը պատրաստել է 13 բժիշկ և 77 գիտությունների թեկնածու, հեղինակել ավելի քան 600 գիտական աշխատանք, այդ թվում` 13 մենագրություն, դասագրքեր, տեղեկատուներ, մասնագիտական ձեռնարկներ, 7 գյուտի հեղինակ է[9]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Աննա Մալովա Ֆյորդրովնան (ծնվել է 1929 թվականին), բժշկական գիտությունների թեկնածու է, Մոսկվայի Մ.Ս. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։
Դուստրը՝ Կարինա Բունիաթյանը (ծնվել է 1954 թվականին), իմունոլոգ է, բժշկական գիտությունների դոկտոր։ 1987 թվականից աշխատում է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության գիտական կենտրոնում[10]։ Նա Ռուսաստանի ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների ասոցիացիայի անդամ է։ Ավելի քան 120 հրատարակված աշխատությունների հեղինակ է[11]։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շքանշան «Անմշակ հողերի յուրացման համար» (1957)[12]
- Շքանշան «Անձնվեր աշխատանքի համար» (1970)[6]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976)[6]
- ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1981)
- ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ (1983)[6]
- «Աշխատանքի վետերան» շքանշան (1987)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1988)
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան) (2000)[6]
- Պատվո շքանշան (Ռուսաստան) (2006)[7]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվո հավաստագիր (2016)[6]
- Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա.Ն․ Բաքուլևի անվան մրցանակ և ոսկե մեդալ[6]
- Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վ.Ի. Բուրակովսկու մրցանակ[6]
- «Տարվա լավագույն ուսուցիչ» կրթական մրցանակ (2013)[6]
- 1991-1994 թվականների Հիմնարար հետազոտությունների ռուսական հիմնադրամի դրամաշնորհ[6]
- Ռուս-գերմանական անեսթեզիոլոգների գիտագործնական ընկերության նախագահ ռուսական կողմից (1991 թվականից)
- Ռուսաստանի Դաշնության Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ֆեդերացիայի փոխնախագահ
- Անեսթեզիոլոգիայի եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս
- Անգլիայի անեսթեզիոլոգների թագավորական քոլեջի իսկական անդամ
- Իռլանդիայի թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ֆակուլտետի իսկական անդամ
- ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակներում բուժող հանրության թղթակից անդամ
- Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Կոլումբիայի, Կուբայի, Ֆինլանդիայի անեսթեզիոլոգների գիտական հանրությունների, ինչպես նաև Անեսթեզիոլոգիայի կրթության Եվրոպական ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (CEEA) պատվավոր անդամ[6]
Ընտրված գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Петровский, Б. В. Гипотермическая перфузия в хирургии открытого сердца / Б. В. Петровский, Г. М. Соловьёв, А. А. Бунятян. — Ереван: Айастан, 1967. — 267 с.
- Бунятян A. A. Нейролептаналгезия. 1972.
- Бунятян A. A., Трекова Н. А., Журков B. C., Шмырин М. М., Кожевников В. А. О мутагенном действии анестетиков // Анестезия и реаниматология. 1977. № 4. С. 21-24.
- Бунятян A. A. Атаралгезия. 1983.
- Бунятян A. A. Справочник по анестезиологии. 1983.
- Бунятян A. A. Учебник по анестезиологии и реаниматологии для студентов. (1977, 1984).
- Бунятян A. A. Руководство по анестезиологии для врачей. (1994, 1997).
- Бунятян A. A. Руководство по анестезиологии и реаниматологии. М.: Медицина, 1998.
- Бунятян A. A. Образовательный стандарт послевузовской профессиональной подготовки по специальности «Анестезиология-реаниматология» (2001, 2003, 2004).
- Бунятян A. A. Руководство по кардиоанестезиологии. 2005.
- Бунятян A. A. Рациональная фармакоанестезиология. 2006.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-62633.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ Память народа
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Осень патриарха: интервью с Бунятяном А. А. // Больница. 2005. № 9. С. 3—7.
- ↑ Константинов Б. А., Соколов В. И. Тридцать лет вместе с Научным центром хирургии Российской академии медицинских наук. М., 1997. С. 153—154.
- ↑ 5,0 5,1 5,2 Лауреату Государственной премии СССР и премии Совета Министров СССР, Заслуженному деятелю науки РСФСР, академику РАН, профессору Армену Артаваздовичу Бунятяну 85 лет // Общая реаниматология. 2015. 11. С. 75—76.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 «Биография Бунятяна А. А. на сайте ФГБНУ «РНЦХ им. Академика Б. В. Петровского»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-04-ին։ Վերցված է 2019-03-03
- ↑ 7,0 7,1 «К 85-летию Армена Артаваздовича Бунятяна // Неотложная помощь. 2015. № 3. С. 76—77.»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-26-ին։ Վերցված է 2019-03-03
- ↑ Академику Бунятяну Армену Артаваздовичу — 85 лет! // сайт РАН
- ↑ Биография Бунатяна А. А. на сайте rusperson.com
- ↑ Мои родители самые большие мои друзья" // Больница. 2005. № 9. С.16
- ↑ «Сайт РНЦХ РАМН»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-04-ին։ Վերցված է 2019-03-03
- ↑ «Бунятян Армен Артаваздович. Сеченовский Университет»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-04-ին։ Վերցված է 2019-03-03
|
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ բժիշկներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պրոֆեսորներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Հայ անեսթեզիոլոգներ