Բորիս Պետրովսկի
Բորիս Պետրովսկի ռուս.՝ Борис Васильевич Петровский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14 (27), 1908 |
Ծննդավայր | Եսենտուկի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 4, 2004 (95 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | վիրաբույժ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա |
![]() |
Պետրովսկի Բորիս Վասիլևիչ (հունիսի 14 (27), 1908, Եսենտուկի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 4, 2004, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ և պետական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ (1966 թ.) և ԽՍՀՄ ԲԳԱ (1957 թ.) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1968 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի I բժշկական ինստիտուտը (1930 թ.)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.)։ Եղել է Մոսկվայի I բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության, Բուդապեշտի համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների պրոֆեսոր, 1956 թվականից՝ Մոսկվայի II բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչ, միաժամանակ (1963 թվականից) կլինիկական և փորձառական վիրաբուժության համամիութենական ԳՀԻ-ի տնօրեն, 1965-1980 թվականներին՝ ՍՍՀՄ առողջապահության մինիստր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կերակրափողի քաղցկեղի, սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժական մեթոդներով բուժման հարցերին։ ՍՍՀՄ-ում առաջինն է հաջողությամբ կիրառել սրտի փականների պրոթեզները, մշակել և գործնականում ներդրել երիկամների փոխպատվաստման մեթոդը, բրոնխների և շնչափողի պլաստիկան։ Պետրովսկին վիրաբույժների համամիութենական ընկերության նախագահն էր (1963 թվականից), սիրտ-անոթային վիրաբուժության եվրոպական ընկերության փոպրեզիդենտը (1959 թվականից), արտասահմանյան մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Բժշկության մեծ հանրագիտարանի III հրատարակության գլխավոր խմբագիրն է։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, ՍՍՀՄ VI -VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Петровский Борис Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հունիսի 27 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 4 մահեր
- 2004 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս վիրաբույժներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ