Արմենակ Թամազյան
Արմենակ Թամազյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1907 |
Ծննդավայր | Օձուն, Հայաստան |
Վախճանվել է | հուլիսի 16, 1976 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Արմենակ Թամազյան Վիքիդարանում |
Արմենակ Համբարձումի Թամազյան (հուլիսի 10, 1907, Օձուն, Հայաստան - հուլիսի 16, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Օձուն (այժմ՝ Լոռու մարզ) գյուղում։ 1929 թվականին ավարտել է Թիֆլիսի 76-րդ աշխատանքային դպրոցը։ 1930-1938 թվականներին աշխատել է «Ժողովրդական լուսավորություն», «Պայքար պղնձի համար» (Ղափան), «Բանվորական Երևան», «Երկաթուղային» (Լենինական), «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում, Երևանի ռադիոկոմիտեում, 1938-1941 թվականներին՝ Պետհրատում։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, եղել է 408-րդ հրաձգային դիվիզիայի «Հանուն հայրենիքի» հայերեն թերթի խմբագրի տեղակալ ու գրական աշխատող։ Հետագայում, մինչև 1955 թվականն աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում[1]։
Ա. Թամազյանի երկերի մատենագրություն[2][խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայացքներ (պատմվածքները), Երևան, Պետհրատ, 1930, 80 էջ։
- Վանիկի վարդը, Երևան, Հայպետհրատ, 1940, 14 էջ։
- Մայիսմեկյան ժողովածու, Երևան։ Հայպետհրատ, 1940, 83 էջ։
- Հայրենասեր հայրեր և որդիներ, Երևան։ Հայպետհրատ, 1941։
- Արագածի հրշալիքները, Երևան, «Հայաստան», 1970, 112 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ա. Թամազյանի «Քարերի երգը» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինը և Հաշիմը, Ե., Պետհրատ, 1938, 44 էջ։
- Տոլստոյ Ա., Մանկիկ-մատնիկը (հեքիաթ), Ե., Հայպետհրատ, 1941, 8 էջ։
- Գուբարև Վիտալի, Պավլիկ Մորոզով (վիպակ), Երևան։ Հայպետհրատ, 1949։
- Շվարց Ե., Ֆրեզ Ի., Մեր գործարանը, Ե., Հայպետհրատ, 1951, 84 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 151
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Թամազյան, Արմենակ Համբարձումի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-24
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1976 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Օձուն գյուղում ծնվածներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ լրագրողներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ