Հանուն հայրենիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանուն հայրենիքի
ռուս.՝ Во имя Родины
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոպատում
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1943
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎսեվոլոդ Պուդովկին[1] և Դմիտրի Վասիլև
Սցենարի հեղինակԿոնստանտին Սիմոնով, Վսեվոլոդ Պուդովկին և Դմիտրի Վասիլև
ԴերակատարներՆիկոլայ Կրյուչկով, Վսեվոլոդ Պուդովկին[2], Ելենա Տյապկինա և Միխայիլ Ժարով
ՕպերատորԲորիս Վոլչեկ, Էռա Սավելևա և Բորիս Արեցկի
ԵրաժշտությունԲորիս Վոլսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Ղազախֆիլմ
Տևողություն94 րոպե

«Հանուն հայրենիքի» (ռուս.՝ Во имя Родины), ռեժիսորներ Վսևոլոդ Պուդովկինի և Դմիտրի Վասիլևի հերոսական կինոպատմվածքը, որը հիմնված է Կոնստանտին Սիմոնովի «Ռուսները» պիեսի վրա (1942):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտան Սաֆանովը իր սիրելիին՝ խուզարկու Վալեչկային ուղարկում է գերմանացիների կողմից պաշարված քաղաքը, որտեղ ժամանում է նոր հրամանատարություն՝ Վերմախտի դաժան գեներալը։ Վկայակությունները փոխանցում է Սաֆանովի մայրը։ Շուտով վերջանում է խորհրդային զինվորների ուտելիքի և ջրի պաշարը, իսկ նրանք հնարավորություն չունեն դիմել իրենց աջակիցներին։ Վալեչկային հրաման է տրվում պայթեցնել կամուրջը, ինչի մասին իմանում է խորհրդային բանակում թաքնված գերմանացի լրտեսը։ Շուտով զինվորները իմանում են դրա մասին և բռնում լրտեսին, բայց նա մինչ այդ կարողացել էր ինֆորմացիան փոխանցել և գերմանացիները բռնում են Վալեչկային։ Վալեչկային օգնելու, ինչպես նաև գերմանական շտաբին սխալ տեղեկություններ տալու համար Սաֆանովը քաղաք ուղարկում է փորձառու խուզարկու լեյտենանտ Գլոբային։ Այդ ընթացքում կարմիրբանակային որդի կորցրած մայրը թունավորում է քաղաք ժամանած գերմանացի գեներալին։

Գլոբան կարողանում է գերմանական բանակի ուշադրությունը շեղել նրանց համար կարևոր ստրատեգիական կամրջից և մոլորության մեջ գցել։ Նշանակված ժամին կամրջով քաղաք գալիս է խորհրդային բանակը։ Փախչելու ժամանակ գերմանացիները կրակում են իրենց բանտարկյալի վրա, բայց Գլոբան իրեն զոհելով կարողանում է պաշտպանել Վալեչկային։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0036505/
  2. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]