Արմավենու անտառ Էլչեում
|
| |
| Palmeral of Elche* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | Իսպանիա |
| Տիպ | մշակութային |
| Չափանիշներ | ii, v |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Եվրոպա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2000 (24 նստաշրջան) |
| Համար | 930 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
Արմավենու անտառ Էլչեում (իսպ.՝ Palmeral de Elche, կատ.՝ Palmerar d'Elx), Եվրոպայում ամենախոշոր արմավենու պուրակը[1], որը տեղակայված է իսպանական Ալիկանտե գավառում։ Պալմերալի ընդհանուր մակերեսը, որի մեջ ներառվում է քաղաքային այգին (Parque Municipal), Ուերտո-դել-Կուրան (Huerto del Cura) և այլ այգիներ, զբաղեցնում է 5,1 քառ. կիլոմետր, որում 1,5 քառ. կիլոմետրը տեղեկայված է Էլչե քաղաքի սահմանագծում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուրակը բաղկացած է ավելի քան 70 հազար արմավենու ծառերից, մեծ մասամբ փյունիկյան արմավենիներից, որոշների տարիքը հասնում է մինչև 300 տարի[2]։ Բերքը հավաքվում է դեկտեմբերին։ Ամենամեծ արմավենին (կայսերական արմավենին), որը կոչվում է «Սիսի» ի պատիվ Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթի, կշռում է 10 տոննա և մոտ 165 տարեկան է[3]։
Էլչեում փյունիկյան արմավենիների աճեցումը հայտնի է իբերների ժամանակներից, այսինքն մոտավորապես Մ.թ.ա. 5-րդ դարից։ Պլանտացիան վերապրել է Հին Հռոմի և մավրերի ժամանակաշրջաններում։ Պուրակը և ոռոգման համակարգը կազմավորվել են 10-րդ դարի վերջին, երբ Պիրենեյան թերակղզու մեծ մասը ղեկավարվում էր մավրերի կողմից[2]։
Տարածաշրջանի կլիման չոր է, նստվածքի նորման տարեկան կազմում է 300մմ, այդ իսկ պատճառով արմավենիները տնկված են ոռոգման ջրանցքների կողքին, որոնք վերցնում են ջուրը Վինալոպո գետից։ Պուրակի պաշտպանության համար առաջին օրենքը հայտնվել է Ռեկոնկիստայից հետո։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Էլչեի Արմավենու անտառը Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Bienes declarados Patrimonio Mundial. Palmeral de Elche" Արխիվացված 2014-11-30 Wayback Machine. www.mecd.gob.es. Ministerio de Educación, Cultura y Deporte.
- 1 2 3 Centre, UNESCO World Heritage."Centro del Patrimonio Mundial -". whc.unesco.org.
- ↑ INFORMACION."La Palmera Imperial de Elche pierde uno de sus siete hijuelos".
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNESCO: Пальмераль — пальмовые рощи вокруг города Эльче Արխիվացված 2008-04-11 Wayback Machine
- Պաշտոնական կայք (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավենու անտառ Էլչեում» հոդվածին։ |
| ||||||
