Արման Նորայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Նորայր
Ծնվել է1948
Կոստանդնուպոլիս
Մասնագիտությունջութակահար և դիրիժոր
Գործիքներջութակ

Արման Նորայր, Նուրհան (1948, Կոստանդնուպոլիս), հայ ջութակահար, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Նորայրը ծնվել է 1948 թվականին, Կոստանդնուպոլսում։ Իբրև ջութակահար՝ 13 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով։ 1970 թվականից նվագել է Կալիֆոռնիայի կամերային, Ֆլորիդայի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերակցության նվագախմբերում։ 1982 թվականից եղել է Կանադայի Նորթ Բեյ նվագախմբի, 1986 թվականից՝ Նյու Բրունսուիք սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի երաժշտական տնօրենը։ 1984 թվականին հիմնադրել Է «Նորդերն սիմֆոնիա» և «Նորթ Բեյ» ամառային փառատոները։ 1990 թվականից որպես հրավիրյալ ղեկավարել է բազմաթիվ երկրների (Լեհաստան, Հունգարիա, Ռուսաստան, Չեխոսլովակիա և այլն) սիմֆոնիկ նվագախմբերը։

1992, 1993 և 1995 թվականներին այցելել է Հայաստան, ղեկավարել մի շարք համերգներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ. երգացանկում՝ Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Լորիս Ճգնավորյանի և այլոց գործերից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, էջ 167, 2005։