Jump to content

Արման Բադեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Բադեյան

Արման Բադեյան (1982 թվական, ապրիլի 27), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Մանուկի Բադեյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 27-ին Դիլիջան քաղաքում։ 1989-1997 թվականներին սովորել և ավարտել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ սովորել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում։ 1999 թվականին ավարտել է Դիլիջանի հանրակրթական վարժարանը։ 1999 թվականին ընդունվել է ԵԳՊԱ-ի «Դեկորատիվ կիրառական զարդարվեստի և ժողովրդական արհեստի» բաժինը։ 2004 թվականին գերազանցությամբ ավարտել և ստացել է «Կիրառական արվեստի նկարչի» որակավորում։ 2004-2006 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Ամուսնացած է՝ ունի երկու որդի։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2004 թվականներին Հովհաննես Շարամբեյանի անվան դպրոցում դասավանդել է գեղանկարչություն։ 2007 թվականին ստեղծվել է «Դիլիջանի երիտասարդ նկարիչներիցուցասրահ-արվեստանոց», «Բուդուարտ, Buduart»։ 2008 թվականից հանդիսանում է «Buduart» արվեստի սրահի համահիմնադիրը, որտեղ անց է կացվում գեղանկարչության, պղնձյա զարդերի, վիտրաժի, խեցեգործության, բատիկի վարպետաց դասեր։ Սրահում գործում է Ա.Բադեյանի անհատական մշտական ցուցահանդեսը[1]։

2011-2018 թվականը աշխատել է Դիլիջանի Երկրագիտական թանգարանում՝ որպես վերականգնող նկարիչ[2]։ 2019 թվականից առ այսօր աշխատում է Դիլիջանի Երկրագիտական թանգարան պատկերասրահում՝ որպես տնօրեն։

Ստեղծագործություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Բադեյանի նկարները գտնվում են Հայաստանի և Արտերկրների՝ Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Արցախի, Դիլիջանի, Նոյեմբերյանի թանգարաններում։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին մասնակցել է Նոյեմբերյանում կայացած սիմպոզիումին։ 2007 թվականին մասնակցել է Ապարանում կայացած սիմպոզիումին։ 2013 թվականին մասնակցել է Արցախում կայացած սիմպոզիումին։

Արման Բադեյանի ստեղծագործությունները գտնվում են ինչպես Հայատանում, այնպես էլ Հայաստանից դուրս (ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Անգլիա

2007թվականից մասնակցել է Հանրապետական Ցուցահանդես Մրցույթներին։ «Buduart» արվեստի սրահում գործում է Ա. Բադեյանի անհատական մշտական ցուցահանդեսը։ Դեռ ուսանողական տարիներից մասնակցել է նկարիչների միության բազմաթիվ հանրապետական ցուցահանդեսների և սիմպոզիումների՝ (Արցախ, Նոյեմբերյան, Կողբ, Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան)։

Հասարակական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տնօրեն՝ Արման Բադեյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է 2020 թվականի՝ Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի պատերազմում զոհվածների ընտանիքներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «BuduArt - batik and jewelry making classes» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  2. hushardzantest. «ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]