Բատիկ
Բատիկ, կտորը գունավորելու ձեռքի տեխնիկա` ռեզերվի կիրառմամբ:
Տարբեր տեսակի կտորների համար (մետաքս, բամբակ, բուրդ, սինթետիկ) կիրառվում է կտորին համապատասխան ներկ: Հստակ գծերի ստացման համար կտորն ամրացվում է հատուկ ամրակներով, որը կոչվում է ռեզերվ (ռեզերվացված կազմ պարաֆինի, բենզինի կամ ջրային հիմքի վրա` կապված ընտրված տեխնիկայից, կտորից և ներկերից):
Բատիկի տեխնոլոգիան հնուց ի վեր կիրառել են Ինդոնեզիայի, Հնդկաստանի ժողովուրդները[1]: Եվրոպայում սկսվել է գործածվել 20-րդ դարից:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բատիկ բառը (batik) ինդոնեզերեն բառ է, որ թարգմանաբար նշանակում է մոմի կաթիլ[2]: Մեմբատիկ (membatik) բառը նշանակում է նկարել, ծածկել կաթիլներով: Բատիկի տեխնիկան հիմնված է այն բանի վրա, որ պարաֆինը ռեզինե սոսինձ է: Որոշ խեժեր և լաքեր, որոնք քսվում են կտորին, չեն թողնում, որ ներկը ներծծվի, կամ, ինչպես նկարիչներն են ասում, ներկից ռեզերվացնում են կտորի առանձին հատվածներ:
Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան բատիկի մի քանի տեսակներ` տաք, սառը, ազատ նախշանկարում: Դրանք տարբերվում են կտորի ռեզերվացման եղանակով: Բատիկի եղանակով ներկվում են նաև գործած և պտտած կտորները:
Տաք բատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաք պատիկի պարագայում որպես ռեզերվ օգտագործվում են մոմանյութեր: Դրանք քսում են հատուկ գործիքի օգնությամբ, որը կոչվում է չանտինգ[3]: Մոմանյութով ծածկված մասերը չեն ներծծում ներկը, ինչպես նաև սահմանափակում են դրա տարածումը: Եղանակը կոչվում է տաք բատիկ, քանի որ մոմանյութը կիրառվում է տաք, հալված վիճակում: Այս մեթոդը հիմնականում օգտագործվում է բամբակե գործվածքների դեպքում: Աշխատանքն ավարտելուց հետո կտորի մակերեսին եղած մոմանյութերը հեռացվում են: Նախշանկարման էֆեկտը ստացվում է ներկը շերտ առ շերտ տարածելու շնորհիվ:
Սառը բատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառը բատիկը, որ կոչվում է նաև եվրոպական, հիմնականում կիրառվում է մետաքսի համար, չնայած կարող է կիրառվել նաև այլ տեսակի կտորների համար: Սառը բատիկի տեխնիկայում օգտագործում են անիլինի հիմքով երկեր: Այս դեպքում ռեզերվի դեր է կատարում հատուկ նյութը: Այն կարելի է պատրաստել տնային պայմաններում, բայց կան նաև պատրաստի ռեզերվներ: Սովորաբար կիրառում են թանձր` ռեզինային, և հեղուկ` բենզինի հիմքով: Կան ինչպես գունավոր, այնպես էլ անգույն ռեզերվներ: Սառը ռեզերվը տարածվում է կա'մ հատուկ գործիքների (բենզինային ռեզերվուարով ապակե խողովակներ), կա'մ տյուբիկների օգնությամբ, որոնք երկարացված քիթ ունեն: Որպես կանոն, սառը բատիկը պահանջում է ավելի բծախնդիր և զգուշավոր աշխատանք, քանի որ այն, ի տարբերություն բազմաշերտ տաք բատիկի, ստեղծվում է մեկ շերտով: Սառը բատիկի տեխնիկան ավելի մեծ հնարավորություն է ստեղծում ազատ նախշանկարելու և ստեղծելու բնապատկերային դեկորատիվ աշխատանքներ: Մեկ հպման տեխնիկան թույլ է տալիս ստեղծել աշխատանքներ, որոնք նման են թաց ջրաներկի տեխնիկային:
Ազատ նախշաներկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ նախշաներկման տեխնիկան լայն տարածում է գտել, քանի որ այն կրում է յուրաքանչյուր նկարչի դրոշմը. աշխատանքն այս դեպքում առանձնահատուկ է և չի կրկնվում, ինչը բնորոշ է ձեռքի աշխատանքին: Բնական մետաքսի և սինթետիկ կտորների ազատ նախշաներկումը հիմնականում իրականացվում է անիլային ներկանյութերով` երբեմն որոշ խտանյութերի կիառմամբ, ինչպես նաև լուծողական նյութերով բացված յուղաներկերով:
Ազատ նախշաներկում` աղային լուծույթի կիրառմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս եղանակի էությունն այն է, որ հենքի վրա ձգված կտորը, կախված նկարի բնույթից, կա'մ ներծծում են աղի ջրային լուծույթով և չորանալուց հետո ներկում, կա'մ նախշազարդումը կատարում են աղային լուծույթ պարունակող ներկերով: Սրա շնորհիվ սահմանափակվում է ներկի ծորելը կտորի վրայով, հնարավորություն է տալիս նկարը ստանալ ներկը ազատ քսելու շարժումների միջոցով` փոփոխելով նկարազարդման տեսքն ու գույնի հագեցվածության աստիճանը: Այս եղանակը կարելի է համադրել սառը բատիկի եղանակին: Դրա համար նկարի որոշ հատվածներ մշակվում են ազատ նախշաներկման եղանակով` գրաֆիկական պատկերի ստացմամբ, իսկ ֆոնային ծածկույթը տարածվում է ռեզերվով սահմանափակված տարածքում:
Սիբորի տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծալավոր բատիկը կոչվում է սիբորի: Եթե ավելի ճիշտ, սիբորին, ինչպես նաև նրա տարատեսակները, օրինակ` տայ-դայը, բատիկի տեսակներ չեն: Սա ռեզերվային նկարազարդման այլ տեսակ է: Այս դեպքում արդյունքը ստացվում է ծալքերով ներկելով: Սիբոնի տեխնիկայում պատկերն ավելի կանխատեսելի է, քանի որ կտորը ծալվում է համապատասխան եղանակով: Այս տեխնիկան ունի ճապոնական արմատներ:
Բանդան տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանգուցավոր բատիկի (բանդան) տեխնիկան տայ-դայի հնդկական տարբերակն է: Նրա տարատեսակներից մեկը` պլանգին, տարածված է եղել Հնդկաստանում: Չներկված կտորը նախշի սխեմայով ծածկել են փոքր հանգույցներով` ամուր կապելով թելով: Այնուհետև կտորը ներկել են և հեռացրել թելերը: Արդյունքում ստացվել է սպիտակ պուտերով նախշ: Անհրաժեշտության դեպքում այս եղանակով կտորը ներկվել է մի քանի անգամ` հեռացնելով նոր հանգույցները և ավելացնելով նորերը:
Մեր օրերում հանգուցավոր ներկումը ենթադրում է ավելի պարզ եղանակներ, օրինակ` շրջանաձև նախշը: Չոր կտորի ներկման դեպքում ստացվում են ավելի հստակ սահմանագծեր, իսկ եթե կտորը խոնավ է` ավելի մեղմ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Искусство батика. — М., ООО Изд-во АСТ. 2001
- Синеглазова М. О. Распишем ткань сами. — «Профиздат», М., 2001
- Дворкина И. А. Батик. Горячий. Холодный. Узелковый. — М.: «Радуга», 2002, 2-е изд. — 2008.
- Синеглазова М. О. Батик. — «МСП», 2004
- Гильман Р. А. Художественная роспись тканей. — «Владос», 2004
- Давыдов C. Батик: техника, приемы, изделия. — «АСТ-Пресс», 2005
- Перелёшина И. А. Батик. От основ к импровизации. — СПб, «Паритет», 2007
- Погадаев, Виктор А. «Магия батика» — в «Восточная коллекция», N 6 Москва: Российская государственная библиотека, 2002, 71-74.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բատիկ կատեգորիայում։ |
|