Արմանդո Կուպեր
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Արմանդո Էնրիկե Կուպեր Ուտակեր | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա և Պանամա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 26, 1987[1][2][3] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կոլոն, Պանամա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ունիվերսիդադ դե Չիլի | ||||||||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Արմանդո Էնրիկե Կուպեր Ուտակեր (իսպ.՝ Armando Enrique Cooper Whitaker; նոյեմբերի 26, 1987[1][2][3], Կոլոն, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուպերը իր կարիերան սկսել է «Արաբե Ունիդո» ակումբի կազմում։ 2006 թվականին 5-րդ միցաշրջանում Կուպերը կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում։ 2011 թվականին նա տեղափոխվել է արգենտինական «Գոգոյ-Կրուս» ակումբի կազմ։ Օգոստոսի 18-ին «Ռասինգա» ակումբի դեմ խաղի ժամանակ Կուպերը կատարել է իր նորամուտը արգենտինական Պրեմիերայում[4]։ Սեպտեմբերի 22-ին «Ունիոն Սանտ-ֆե» ակումբի դեմ խաղի ժամանակ, Կուպերը խփել է իր առաջին գոլը՝ նոր թիմի կազմում[5]։ 2013 թվականին Կուտերը վարձավճարային հիմուքներով տեղափոխվել է ռումինական «Օցելուլ» ակումբի կազմ։ Հոկտեմբերի 7-ին «ՉՖՐ Կլուժ» ակումբի դեմ խաղի ժամանակ Կուպերը կատարել է իր նորամուտը Ռումինիայի առաջնությունում[6]։ 2014 թվականի ապրիլի 18-ին «Գազ Մենատ» ակումբի դեմ խաղի ժամանակ Կուպերը դարձել է «դուբլի» հեղինակ՝ «Օցելուլ» ակումբի կազմում[7]։
Հետագայում Կուպերը վարձավճարից հետո վերադարձել է «Գոգոյ-Կրուս» ակումբի կազմ, և ավարտել իր կարիերան «Գոգոյ-Կրուս» ակումբի կազմում։ 2015 թվականին Կուպերը պայմանագիր է կնքել գերմանական «Կանկտ Պաուլո» ակումբի հետ։ Փետրվարի 21-ին «Մյունխեն-1860» ակումբի դեմ խաղի ժամանակ Կուպերը կատարել է իր նորամուտը՝ գերմանական երկրորդ Բունդեսլիգայում[8]։
2015 թվականի սեպտեմբերին Կուպերը վերադարձել է «Արաբե Ունիդո» ակումբի կազմ։ Կոպերը «Սանկտ Պաուլո» ակումբի կազմում ընդհանուր խաղացել է 125 րոպե[9]։ 2016 թվականի ամռանը Կուպերը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է կանադական «Տորոնտո» ակումբի կազմ[10]։ «Չիկագո Ֆայր» ակումբի դեմ խաղի ժամանակ Կուպերը կատարել է իր նորամուտը՝ ՄԼՍ-ի շրջանակներում[11]։ Դեկտեմբերի 1-ին «Մոնրեալ Իմպակտ» ակումբի դեմ խաղի ժամանակ Կուպերը խփել է իր առաջին գոլը՝ «Տորոնտո» ակումբի կազմում[12]։ Մրցաշրջանի ավարտին ակումբը առաջարկել է Կուպերի տրանսֆերը։ 2017 թվականի Կուպերը դարձել է ՄԼՍ-ի գավաթի խաղարկության դարփնեկիր։
2018 թվականի սկզբին Կուպերը տեղափոխվել է չիլիական «Ունիվերսիդադ դե չիլի» ակումբի կազմ։ Ապրիլի 22-ին «Ունիոն Լա-Կալեռա» ակումբի դեմ խաղի ժամանակ Կուպերը կատարել է իր նորամուտը՝ չիլիական պրեմիերայում[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Կուպերը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Կանադայում։
2007 թվականի հոկտեմբերի 7-ին Սլովակիայի ազգային հավաքականի դեմ ղաղի ժամանակ Կուպերը հայտագրված է եղել Պանամայի ազգային հավաքականի կազմում։ 2011 թվականի հունվաի 16-ին Կենտրոնական Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ, Կուպերը Նիկարագուայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը՝ ազգային թիմի կազմում[14]։
2011 թվականին Կուպերը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնության ժամանակ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում Կուպերը մասնակցել է Գվադելուպայի[15], Կանադայի[16], Սալվադորի[17], երկու անգամ ԱՄՆ-ի[18][19] հավաքականների դեմ խաղերում։
2015 թվականին Կուպերը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնությանում երկրորդ անգամ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում Կուպերը մասնակցել է Հոնդուրասի[20], Տրինիդադ և Տոբագոյի[21], Մեքսիկայի[22] երկու անգամել ԱՄՆ-ի[23][24] հավաքականների դեմ խաղերում։
2016 թվականին Կուպերը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի առաջնությանը, որն անցկացվում էր ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում Կուպերը մասնակցել է Բոլիվիայի[25], և Արգենտինայի[26] հավաքականների դեմ խաղերում։
2017 թվականին Կուպերը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունում երրորդ անգամ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ-ի[27], Մարտինիկայի[28], Նիկարագուայի[29] և Կոստա Ռիկայի[30] հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Կուպերը հայտագրվել է իր թիմի կազմու՝մ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնկացել է Բելգիայի[31] և Անգլիայի[32] հավաքականների դեմ խաղերում։
Գոլերը Պերուի հավաքականի կամզում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | ամիս | վայր | հակառակորդ | հաշիվ | արդյունք | մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | հունվարի 16, 2011 | Ռոմմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | 1:0 | 2:0 | Կենտրոնական Ամերիկայի գավաթ 2011 | |
2. | հունվարի 18, 2011 | Ռոմմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | 2:0 | 3:0 | Կենտրոնական Ամերիկայի գավաթ 2011 | |
3. | օգոստոսի 10, 2011 | Ռամոն Տաուիչի Ագիլերա, Սանտա-Կրուս-դա-լե-սերա, Բոլիվիա | 1:3 | 1:3 | Ընկերական խաղ | |
4. | նոյեմբերի 14, 2015 | Նիդեպենդես զբոսայգի, Կինգստոն, Ճամայկա | 0:1 | 0:2 | 2018 թվականի աշխարի առաջնության որակաորման փուլ | |
5. | հունվարի 9, 2016 | Ռոմմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | 3:0 | 4:0 | 2016 թվականի Ամերիկայի գավաթի որակավորման փուլ | |
6. | հունվարի 22, 2017 | Ռոմմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | 1:0 | 1:0 | Կենտրոնական Ամերիկայի գավաթ 2017 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Պանամայի ֆուտոլի առաջնություն՝ Կլաուսուրա 2008
- Պանամայի ֆուտոլի առաջնություն՝ Ապերտուրա 2009
- Պանամայի ֆուտոլի առաջնություն՝ Կլաուսուրա 2010
- ՄԼՍ — 2017
Միջազգային
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ — 2013
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ — 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Расинг VS. Годой-Крус 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 18.
- ↑ «Годой-Крус VS. Унион Сант-Фе 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 22.
- ↑ «ЧФР Клуж VS. Оцелул 7:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «Газ Метан VS. Оцелул 0:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 18.
- ↑ «Мюнхен-1860 VS. Оцелул 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 21.
- ↑ «Armando Cooper jugará en el Árabe Unido» (իսպաներեն). LPF. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Toronto FC Acquire Armando Cooper on Loan» (անգլերեն). Toronto FC. 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Чикаго Файр VS. Торонто 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 21.
- ↑ «Торонто VS. Монреаль Импакт 5:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «Унион Ла-Калера VS. Универсидад де Чили 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 22.
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Панама VS. Гваделупе 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 8.
- ↑ «Канада VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 15.
- ↑ «Панама VS. Сальвадор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
- ↑ «США VS. Панама 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 12.
- ↑ «США VS. Панама 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
- ↑ «Гондурас VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
- ↑ «Тринидад и Тобаго VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
- ↑ «Панама VS. Мексика 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
- ↑ «Панама VS. США 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
- ↑ «США VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
- ↑ «Панама VS. Боливия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
- ↑ «Аргентина VS. Панама 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 11.
- ↑ «США VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
- ↑ «Панама VS. Мартиника 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
- ↑ «США VS. Никарагуа 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
- ↑ «Коста-Рика VS. Панама 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
- ↑ «Бельгия VS. Панама 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
- ↑ «Англия VS. Панама 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- possofutbol.com Profile Արխիվացված 2012-02-26 Wayback Machine(իսպ.)
- Concacaf Profile Արխիվացված 2011-08-13 Wayback Machine(իսպ.)
- Профиль на сайте MLS(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմանդո Կուպեր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Պանամացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պանամայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Օցելուլի ֆուտբոլիստներ
- Տորոնտոյի ֆուտբոլիստներ
- Սանկտ Պաուլիի ֆուտբոլիստներ