Արի Պազովսկի
Արի Պազովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1887 Պերմ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 6, 1953[1] (65 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժիշտ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Արի Մոիսեևիչ Պազովսկի (ռուս.՝ А́рий Моисе́евич Пазо́вский, հունվարի 21 (փետրվարի 2), 1887, Պերմ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 6, 1953[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1940)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1904 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Լ․ Աուերի ջութակի դասարանը։
Որպես դիրիժոր հանդես է եկել 1905 թվականից, Պերմի օպերային թատրոնում։ Աշխատել է Կազանի, Սարատովի, Խարկովի, Օդեսայի, Կիևի, Զիմինի մոսկովյան և այլ օպերային թատրոններում։
1936-1943 թվականներին եղել է Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի, 1943-1948 թվականներին՝ Մեծ թատրոնի (1923-1928 թվականներին ընդմիջումով՝ դիրիժոր) գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։
Պազովսկին 20-րդ դարի 1-ին կեսի խոշորագույն օպերային դիրիժորներից է։
Իրականացրել է Գունոյի «Ֆաուստ» (1924), Վագների «Վալկիրիա» (1925), Մուսորգսկու «Բորիս Գոդունով» (1927), Գլինկայի «Իվան Սուսանին» (1939-1945), Չայկովսկու «Չարոդեյկա» (1941) և այլ օպերաների բեմադրությունը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1942, 1943)
Պարգևատրվել է երկու շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Пазовский Арий Моисеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Պերմ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային դիրիժորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ