Արթուր Առաքելյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Առաքելյան
Ծնվել էմարտի 11, 1958(1958-03-11)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՇուշի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Առաքելյան (այլ կիրառումներ)

Արթուր Կոմունարի Առաքելյան (մարտի 11, 1958(1958-03-11)[1], Շուշի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թ. նոյեմբերի 7-ին Շուշի քաղաքում։ 1957 թ. ավարտել է Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1978 թվականին ավարտել է Երևանի Ա․ Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի Սիսիանի մասնաճյուղը։ 1978-1980 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1992 թվականից ծառայում է ՊԲ-ում։

1988-1994 թվականներին Քարինտակի կամավորական ջոկատի (հրամանատար), Շուշիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը, Նաբիլար գյուղում և շրջակա բարձունքներում տեղակայված կրակակետերի ճնշման գործողություններին, Շուշիի, Լաչինի, Բերդաձորի, Քելբաջարի, Աղդամի, Չլդրան-Դրմբոնի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Զանգելանի, Հորադիզի, Մարտակերտի ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան» և ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» մեդալներով։

Ամուսնացած է ունի 4 զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։