Արթուր Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Այվազյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1973 (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
(Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ) →
Ուկրաինա Ուկրաինա
Ազգությունհայ
ԿրթությունԼվովի ֆիզիկական կուլտուրային պետական ինստիտուտ
Մասնագիտությունհրաձիգ
Պարգևներ և
մրցանակներ

Արթուր Այվազյան (հունվարի 14, 1973(1973-01-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ուկրաինայում բնակվող հայ հրաձիգ, որը հանդես է գալիս փոքր տրամաչափի և օդամղիչ հրացաններով հրաձգության ձևերում։ Սպորտի վաստակավոր վարպետ։ Հասակը՝ 176 սմ, քաշը՝ 82 կգ։ 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականին Երևանում։ 1985 թվականից, թեթև աթլետիկայից տեղափոխվելուց հետո, Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հակոբյանի ղեկավարությամբ Երևանի մարզահրաձգային ակումբում սկսել է զբաղվել հրաձգությամբ։ Եղել է Հայկական ԽՍՀ հավաքականի անդամ։

1990-ին ընդունվել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, շուտով դարձել է Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ հավաքականների անդամ։ 1995 թ., բուհն ավարտելուց հետո, զորակոչվել է Ուկրաինայի զինված ուժեր (ծառայությունն անցել է մարզական վաշտում), որտեղ շարունակում է ծառայել մինչ օրս (2008-ին ստացել է Ուկրաինայի սահմանային զորքերի ավագ լեյտենենտի կոչում)։ 1997-ին տեղափոխվել է Սիմֆերոպոլ, որտեղ սկսել է մարզվել Վադիմ Կլիմենկոյի ղեկավարությամբ, դարձել է Ղրիմի հանրապետական «Դինամո» մարզական ընկերության անդամ։ Ներկայիս մարզիչն է Նինա Կլիմենկոն։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - Եվրոպայի առաջնություն (Բռնո) - 3-րդ տեղ
  • 1994 - աշխարհի առաջնություն (Միլան) - 1-ին և 2-րդ տեղեր թիմային հաշվարկում
  • 1998 - աշխարհի առաջնություն (Բարսելոն) - 1-ին տեղ թիմային հաշվարկում
  • 1998 - աշխարհի գավաթի փուլ (Բուենոս Այրես) - 1-ին տեղ
  • 1999 - Եվրոպայի առաջնություն (Արնհեմ) - 1-ին տեղ թիմային հաշվարկում
  • 1999 - Եվրոպայի առաջնություն (Բորդո) - 1-ին տեղ թիմային հաշվարկում, 3-րդ տեղ անհատական հաշվարկում
  • 2000 - աշխարհի գավաթի փուլ (Միլան) - 1-ին տեղ անհատական հաշվարկում
  • 2000 - աշխարհի գավաթի փուլ (Մյունխեն) - 2-րդ տեղ անհատական հաշվարկում
  • 2000 - XXVII ամառային օլիմպիական խաղեր (Սիդնեյ) - 5-րդ տեղ անհատական հաշվարկում
  • 2004 - XXVIII ամառային օլիմպիական խաղեր (Աթենք) - 7-րդ տեղ անհատական հաշվարկում
  • 2007 - Եվրոպայի առաջնություն - 3-րդ տեղ անհատական հաշվարկում
  • 2008 - XXIX ամառային օլիմպիական խաղեր (Պեկին) - 1-ին տեղ անհատական հաշվարկում 50 մ պառկած վարժությունում։ Արդեն որակավորման փուլում Այվազյանը ցույց տվեց առաջաին արդյունքը՝ 599 միավոր 600 հնարավորից, իսկ եզրափակիչ կրակահերթում վաստակեց 103, 7 միավոր (ընդամենը՝ 702, 7)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]