Jump to content

Արեգ Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Իսրայելյան
Ծնվել էհուլիսի 1, 1939(1939-07-01)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 23, 2001(2001-11-23) (62 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1962)
ԱշխատավայրԵրևաննախագիծ և Հայաստանի պաշտպանության նախարարություն
Ուշագրավ աշխատանքներՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան), Սասունցի Դավիթ, Հաղթանակի զբոսայգի, Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաղբյուր և Հուշաղբյուր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40 ամյակին

Արեգ Ռաֆայելի Իսրայելյան (հուլիսի 1, 1939(1939-07-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2001(2001-11-23), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի որդին է, երկրաբան, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահագն Իսրայելյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

Աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում՝ 1962-1990 թվականներին՝ գլխավոր մասնագետ, 1965-1969 թվականներին՝ ավագ ճարտարապետ։ 1969-1972 թվականներին եղել է ճարտարապետական խմբի ղեկավար, 1972-1985 թվականներին՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։

1985 թվականին տեղափոխվել է Սիսիան և այնտեղ ստեղծագործել մինչև 1988 թվականը։ 1997 թվականին տեղափոխվում է Հայաստանի պաշտպանության նախարարության Զիննախագիծ նախագծային բյուրո և իր մեծ ավանդը ներդնում Հայաստանի բանակաշինության գործում։

Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում շարունակել և ավարտին է հասցրել հոր՝ Ռաֆայել Իսրայելյանի անավարտ գործերը։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ Իսրայելյանի նախագծերով կառուցվել են՝

Ավարտել է հոր անավարտ կառույցները՝ Հաճնի (1974), Մուսա լեռան (1976), Ապարանի «Վերածնունդ» (1979) հուշակոթողները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի՝ «Վարդավառ» («Հացատուն») սեղանատունը (1975)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]