Jump to content

Արաքս (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արաքս Ավետիսյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արաքս
Ծննդյան անունԱրաքս Մուրադի Ավետիսյան[1][2]
Ծնվել էդեկտեմբերի 25, 1903(1903-12-25)[1][2]
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունիսի 15, 1978(1978-06-15)[2] (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, մանկագիր և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1930)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԳրական թերթ
Պարգևներ
Արաքս Վիքիքաղվածքում
Արաքս Վիքիդարանում

Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան, դեկտեմբերի 25, 1903(1903-12-25)[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 15, 1978(1978-06-15)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, մանկագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց ուսումնարանը, 1933 թվականին՝ Մոսկվայի կոմունիստական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 35 տարի աշխատել է մամուլի բնագավառում։ 1934-1937 թվականներին եղել է «Հոկտեմբերիկ» մանկական ամսագրի խմբագիրը, 1939-1942 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագրի տեղակալ, 1942-1945 թվականներին՝ Երևանի ռադիոկոմիտեի գրական բաժնի գլխավոր խմբագիր։ Նրա գործերից[3] թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն և ադրբեջաներեն։ Մահացել է Երևանում[4][5]։

Արաքսի երկերի մատենագիտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երեք պատմվածք, Թիֆլիս, հրատ. Վապպ-ի հայկական բաժնի, 1926, 23 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, տպագրական տրեստի առաջին տպարան, 1926, 39 էջ։
  • «Էս ջուրն իրա ճամփով կգնա...» (վիպակ), Երևան, Պետհրատ, 1928, 123 էջ։
  • Ալվանը։ Նարգո (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1928, 125 էջ։
  • Զիմմի, Երևան, Պետհրատ, 1931, 154 էջ։
  • Կոմերիտուհու նամակները, Երևան, Պետհրատ, 1934, 92 էջ։
  • Հրաշալի սավառնակը, Երևան, Պետհրատ, 1937, 9 էջ։
  • Մանկական պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1937, 48 էջ։
  • Ծաղկաձորցի Թաթիկը, Երևան, Պետհրատ, 1939, 55 էջ։
  • Լաուրիկի արկածները (մանկական պատմվածքներ և հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1941, 111 էջ։
  • Լիպո (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1942, 104 էջ։
  • Տափաստանի առյուծը, Երևան, Հայպետհրատ, 1942, 64 էջ։
  • Նռնակակիր աղջիկը (ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1942, 52 էջ։
  • Ամենակրտսերը, Երևան, Հայպետհրատ, 1944, 66 էջ։
  • Ազատության հրթիռներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 100 էջ։
  • Կարմիր ծաղիկներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 44 էջ։
  • Հպարտ սեր (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1947, 311 էջ։
  • Կարմիր դրոշ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1949, 88 էջ։
  • Զվարթ ձայներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 208 էջ։
  • Երկեր (վիպակներ, պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1954, 476 էջ։
  • Բիբի, Երևան, Հայպետհրատ, 1956, 76 էջ։
  • Պատանիներ (վիպակներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 222 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում տեղ են գտել նաև Արաքսի գործերը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (ժողովածուում տեղ են գտել Արաքսի «Նա միշտ կենդանի է» հուշ-հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։
  • Երկեր (վիպակներ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 620 էջ։
  • Ծաղկաձորցի Թաթիկը, Երևան, «Հայաստան», 1972, 68 էջ։
  • Զիմմի, Երևան, «Հայաստան», 1973, 484 էջ։
  • Արևածիններ (պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 444 էջ։
  • Փոթորկից հետո (նովելներ, պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 572 էջ[6]։

Արաքսի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Աննա Ուլյանով, Իլյիչի մանկական և դպրոցական տարիները (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1953, 43 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ։ Մանկապարտեզների համար։ 2-րդ հրատ. /Կազմ.՝ Փ. Մ. Պողոսյան.- Երևան։ Լույս, 1967.- 240 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 343.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Արաքս ,». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  4. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 55.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  6. Ավետիսյան), Արաքս (is Արաքս Մուրադի; Բաբայան, Արշալույս Հարությունի (1980). Փոթորկից հետո։ Նովելներ, պատմվածքներ, վիպակներ. Սովետական գրող.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 702
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքս (գրող)» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքս (գրող)» հոդվածին։