Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս
Ռուսաստան Մարիա Շարապովա
Հաշիվ   6–3, 7–6(7–5)
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ավստրալիայի բաց առաջնություն→2016
Կանանց մենախաղի մրցաշարի հաղթող Սերենա Ուիլյամսը
Կանանց մրցաշարի եզրափակիչի մասնակից Մարիա Շարապովան

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2015, թենիսի կանանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։

Կանանց մենախաղի մրցաշարը հավաքել էր համաշխարհային դասակարգման Թոփ 20-ի տասնինը ներկայացուցիչների, առաջատարներից չէր մասնակցում միայն նախորդ տարվա մրցաշարի հաղթող Նա Լին, ով նախորդ մրցաշրջանից հետո ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան[1]։ Նրանցից յոթը հասել են մինչև քառորդ եզրափակիչ։ Գլխավոր անակնկալը եղել է ամերիկուհի Մեդիսոն Կիսի ելույթը, ով մրցաշարի ընթացքում հաղթել է նաև Պետրա Կվիտովային (№ 4) և Վենուս Ուիլյամսին (№ 18) և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այդ փուլում ամերիկուհուն հարկ եղավ մրցակցել իր հայրենակցուհի և դասակարգման առաջին համար Սերենա Ուիյամսի հետ, մյուս կիսաեզրափակիչի զույգը կազմեցին ռուսաստանցիներ Մարիա Շարապովան (№ 2) և Եկատերինա Մակարովան (№ 10)։ Այդյունքում եզրափակիչ դուրս եկան մրցաշարի առաջին երկու դասակարգվածները՝ Ուլյամսը և Շարապովան։ Ամերիկուհին նախկինում մրցաշարում հաղթել էր հինգ անգամ (2003, 2005, 2007, 2009 և 2010 թվականներին) և երբեք պարտություն չէր կրել եզրափակիչում։ Իսկ ռուսաստանցին Ավստրալիայի եզրափակիչ դուրս էր եկել չորրորդ անգամ (մինչ այդ 2007, 2008 և 2012 թվականներին) և մեկ անգամ շահել էր տիտղոսը 2008 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Շարապովան և Ուիլյամսը հանդիպել են երկրորդ անգամ, մինչ այդ խաղալով 2007 թվականին, երբ հաղթանակ էր տարել Ուիլյամսը։ Այս անգամ ևս ամերիկուհին կարողացավ հաղթանակ տանել և շահել մրցաշարի հաղթողի տիտղոսը, մրցաշարում հաղթանակ տանելով արդեն 6-րդ անգամ և 19-րդ անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարերում, այդ ցուցանիշով հավասարվելով Հելեն Ուիլս Մուդիին[2][3]։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց Նենսի Ուին-Բոլտոնին, ով հաղթել էր դեռ Բաց դարաշրջանից առաջ, իսկ նրանցից ավել մրցաշարում հաղթել էր միայն Մարգարետ Կորտը, ով ընդհանուր առմամբ արժանացել էր 10 տիտղոսի։

Բոլոր չորս վերին դասակարգված թենիսիստուհիները (Սերենա Ուիլյամս, Մարիա Շարապովա, Սիմոնա Հալեպ և Պետրա Կվիտովա) մրցակցության մեջ էին մտել աշխարհի թիվ 1 ռակետի կոչման համար։ Սերենա Ուիլյամսը հասնելով եզրափակիչ, պահպանել է առաջատար դիրքերը։

Այս մրցաշարը վերջինն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում աշխարհի նախկին թիվ 2 ռակետ Վերա Զվոնարյովայի համար։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս (Հաղթող)
  2. Ռուսաստան Մարիա Շարապովա (Եզրափակիչ)
  3. Ռումինիա Սիմոնա Հալեպ (Քառորդ եզրափակիչ)
  4. Չեխիա Պետրա Կվիտովա (Երրորդ շրջան)
  5. Սերբիա Անա Իվանովիչ (Առաջին շրջան)
  6. Լեհաստան Ագնեշկա Ռադվանսկա (Չորրորդ շրջան)
  7. Կանադա Էժենի Բուշար (Քառորդ եզրափակիչ)
  8. Դանիա Կարոլինա Վոզնյացկի (Երկրորդ շրջան)
  9. Գերմանիա Անժելիկա Քերբեր (Առաջին շրջան)
  10. Ռուսաստան Եկատերինա Մակարովա (Կիսաեզրափակիչ)
  11. Սլովակիա Դոմինիկա Ցիբուլկովա (Քառորդ եզրափակիչ)
  12. Իտալիա Ֆլավիա Պենետա (Առաջին շրջան)
  13. Գերմանիա Անդրեա Պետկովիչ (Առաջին շրջան)
  14. Իտալիա Սառա Էրանի (Երրորդ շրջան)
  15. Սերբիա Ելենա Յանկովիչ (Առաջին շրջան)
  16. Չեխիա Լյուսիա Շաֆարժովա (Առաջին շրջան)
  17. Իսպանիա Կարլա Սուարես Նավարո (Առաջին շրջան)
  18. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս (Քառորդ եզրափակիչ)
  19. Ֆրանսիա Ալիզե Կորնետ (Երրորդ շրջան)
  20. Ավստրալիա Սամանտա Ստոսուր (Երկրորդ շրջան)
  21. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեն Շուայ (Չորրորդ շրջան)
  22. Չեխիա Կարոլինա Պլիշկովա (Երրորդ շրջան)
  23. Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա (Առաջին շրջան)
  24. Իսպանիա Գարբինե Մուգուրուսա (Չորրորդ շրջան)
  25. Չեխիա Բարբորա Ստրիցովա (Երրորդ շրջան)
  26. Ուկրաինա Էլինա Սվիտոլինա (Երրորդ շրջան)
  27. Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա (Առաջին շրջան)
  28. Գերմանիա Սաբինա Լիսիցկի (Առաջին շրջան)
  29. Ավստրալիա Քեյսի Դելակուա (Երկրորդ շրջան)
  30. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարվարա Լեպչենկո (Երրորդ շրջան)
  31. Ղազախստան Զարինա Դիյաս (Երրորդ շրջան)
  32. Շվեյցարիա Բելինդա Բենչիչ (Առաջին շրջան)

Հատուկ հրավիրվածներ (WC)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավստրալիա Դարյա Գավրիլովա (Առաջին շրջան)
  2. Ֆրանսիա Օսեյն Դոդան (Երկրորդ շրջան)
  3. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դուան Ինյին (Առաջին շրջան)
  4. Ավստրալիա Օլիվիա Ռոգովսկա (Առաջին շրջան)
  5. Ավստրալիա Արինա Ռոդիոնովա (Առաջին շրջան)
  6. Ավստրալիա Ստորմ Սանդերս (Առաջին շրջան)
  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրինա Ֆալկոնի (Երկրորդ շրջան)
  2. {{{2}}} Չժան Կայչժեն (Երկրորդ շրջան)
  3. Ռուսաստան Վերա Զվոնարյովա (PR, Երկրորդ շրջան)
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս (PR, Երրորդ շրջան)
  5. Շվեյցարիա Ռոմինա Օպրանդի (PR, Առաջին շրջան)

Որակավորման մրցաշարի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիա Դենիսա Ալերտովա (Երկրորդ շրջան)
  2. Չեխիա Ռենատա Վորաչովա (Առաջին շրջան)
  3. Չեխիա Լյուսիա Հրադեցկա (Երրորդ շրջան)
  4. Թունիս Ունս Ջաբիր (Առաջին շրջան)
  5. Գերմանիա Տատյանա Մարիա (Առաջին շրջան)
  6. Խորվաթիա Պետրա Մարտիչ (Առաջին շրջան)
  7. Ռուսաստան Ալեքսանդրա Պանովա (Երկրորդ շրջան)
  1. Լեհաստան Ուրսուլա Ռադվանսկա (Առաջին շրջան)
  2. Ռուսաստան Եվգենիա Ռոդինա (Առաջին շրջան)
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աննա Թաթիշվիլի (Երկրորդ շրջան)
  4. Ֆրանսիա Ստեֆանի Ֆորետց (Առաջին շրջան)
  5. Նիդերլանդներ Ռեյչել Հոգենկամպ (Առաջին շրջան)
  6. Ղազախստան Յուլիա Պուտինցևա (Առաջին շրջան)

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 11 Սլովակիա Դոմինիկա Ցիբուլկովա 6-2, 6-2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Կիս 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս 6-3, 4-6, 6-4
10 Ռուսաստան Եկատերինա Մակարովա 3 Ռումինիա Սիմոնա Հալեպ 6-4, 6-0
7 Կանադա Էժենի Բուշար 2 Ռուսաստան Մարիա Շարապովա 3-6, 2-6

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Կիս 7-6(5), 6-2
10 Ռուսաստան Եկատերինա Մակարովա 2 Ռուսաստան Մարիա Շարապովա 3-6, 2-6

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 2 Ռուսաստան Մարիա Շարապովա 6-3, 7-6(5)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ли На объявила о завершении спортивной карьеры» (ռուսերեն). www.gotennis.ru. 19 сентября 2014. Վերցված է 17 октября 2015-ին.
  2. «Serena Williams beats Maria Sharapova to win Australian Open». BBC Sport. 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Serena Williams beats Maria Sharapova to win Australian Open – as it happened». Guardian. 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]